ԱՄՆ–ում շունը փրկել է իննամյա աղջկա կյանքը
ԱյլԱՄՆ Վիրջինիա նահանգում ընտանի շունն օգնել է փրկել դիաբետով հիվանդ իննամյա աղջկան, որի արյան մեջ շաքարի մակարդակը կտրուկ բարձրացել է: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Վիրջինիայից ինը տարեկան աշակերտուհու մոտ ախտորոշվել է 1-ին տիպի դիաբետ: Աղջկա ծնողները ուշադիր հետևում են իրենց դստեր արյան մեջ գլյուկոզայի մակարդակին, փոխում գլյուկոմետրերը, իսկ ընտանիքի ընտանի շանը սովորեցրել են հոտով որոշել արյան մեջ շաքարի բարձր մակարդակը:
Մի օր աղջկա մայրն ու հայրը հեռուստացույց էին դիտում, երբ Սփայ անունով լաբրադորը հանկարծ վազել է նրանց մոտ և սկսել բարձր հաչալ, նա իր տերերին կանչել է աշակերտուհու սենյակ:
Ծնողները մոտեցել են իրենց քնած դստերը և պարզել, որ երեխայի արյան մեջ շաքարի մակարդակը բարձրացրել է, իսկ նոր գլյուկոմետրը, որը ազդանշան է տալիս, չի աշխատում: Շան հոտառության շնորհիվ աղջիկը փրկվել է։