Կարապետ Պողոսյանի պաշտպանները պատասխանել են իրավապաշտպանի կալանավորման վերաբերյալ ՀՀ ՔԿ հաղորդագրությանը Խոշոր գումար, տասնյակից ավելի անշարժ գույք և գազալցակայանի բիզնես. պաշտոնյայի ընտանիքի ունեցվածքը 23-ամյա վարորդը «ԶԻԼ» ավտոցիստեռնով Գեղարքունիքում գլխիվայր հայտնվել է դաշտում Կարապետ Պողոսյանին են կալանավորել․ Կարեն Վրթանեսյան Կտեսնվենք ժամը 18։30-ին Հանրապետության հրապարակում, գործ ունենք անելու․ Բագրատ Սրբազան Երևանի համայնքային հատուկ տեխնիկան ու մարդկային ռեսուրսն աղետի գոտում են Ինչպես ցանկացած բռնապետական համակարգ, արհեստածին Ադրբեջանը ևս խիստ խոցելի է. Վարդան Ոսկանյան Նարենդրա Մոդին երրորդ անգամ երդմնակալությամբ կստանձնի Հնդկաստանի վարչապետի պաշտոնը «Այաքսից» հերքել են հետաքրքրությունը Էդուարդ Սպերցյանի նկատմամբ ԱՄՆ-ն և Ֆրանսիան աջակցում են Հարավային Կովկասում կայուն խաղաղությանը 

Գիտնականները կատեստավորվեն գնահատման նոր մեխանիզմներով

Գիտություն և Մշակույթ

Կառավարությունը հաստատեց գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները։  Համապատասխան նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Ինչպես գիտեք, էապես ավելացել է գիտության ոլորտի ֆինանսավորումը, և առաջնահերթ խնդիր է նաև դրա որակի և արդյունավետության մասին մտածելը։ Ֆինանսավորման ավելացման կարևոր ուղղություն է գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացումը, որը մեկնարկել է 2022 թվականի հունվարի 1-ից, և դրա արդյունքում արդեն իսկ էական բարձրացում է գրանցվել՝ միջինում 174 տոկոսով 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ։

Ընդ որում, վարձատրության բարձրացումը իրականացվում է ատեստավորման գործընթացի արդյունքում, որի նպատակն է գնահատել գիտական աշխատողի մասնագիտական պատրաստվածության աստիճանը և նրա ստացած գիտական արդյունքները, ինչպես նաև պարզել գիտական աշխատողի մասնագիտական որակի համապատասխանությունն իր զբաղեցրած պաշտոնին։ Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ ատեստավորման գործընթացը կարգավորվում էր 2001 թվականի կառավարության որոշմամբ, որը բավական հնացած էր և լիարժեքորեն չէր համապատասխանում ոլորտում իրականացվող բարեփոխումներին և ոլորտի աշխատակիցներից պետության ակնկալիքներին, ինչպես նաև չէր սահմանում կատարողականի նվազագույն քանակական չափանիշներ»,- ասաց Անդրեասյանը։

Ըստ նախարարի՝ ներկայացվող նախագծով կառավարությունը կարող է հաստատել գիտական պաշտոնների տարակարգերը, դրանցից յուրաքանչյուրի համար արդյունավետության նվազագույն պահանջները, որոնք խարսխված են գիտական կադրերի պատրաստման մեջ գիտնականների ներգրավվածության, միջազգային հեղինակավոր պարբերականներում հրապարակումների որակի և քանակի, միջազգային դրամաշնորհային ծրագրերում ներգրավվածության և դրանց ղեկավարման պայմանների վրա։

«Այսպիսով՝ դրանք ամբողջությամբ համահունչ են մի կողմից գիտության և բուհական կրթության համադրման քաղաքականությանը, մյուս կողմից՝ գիտության միջազգայնացման քաղաքականությանը, ինչպես նաև գիտության ոլորտում պետության և մասնավոր գործակցության խթանմանը, որովհետև այդ դրամաշնորհային ծրագրերում ներգրավվածության պահանջներից է նաև, որ այնտեղ չլինի միայն ֆինանսավորման պետության մասնաբաժին, այլ նաև հաշվի առնվի այլ ֆինանսավորման առկայությունը։

Արդյունավետության պահանջներից բացի, կարգով նկարագրվում են նաև տարակարգի համար պաշտոնեական պարտականությունները՝ այդպիսով նաև սահմանելով ակնկալիքների այն շրջանակը, որը պետությունը և հասարակությունը կարող է ունենալ գիտական պաշտոնների յուրաքանչյուր տարակարգից»,- ասաց Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ գիտական աշխատողների արդյունավետության նոր պայմանների հաստատումը հիմք է դառնալու 2024 թվականին համապետական ատեստավորման ծրագրի իրականացման հաստատման համար։

«Ամբողջական ատեստավորումը այս մեխանիզմով կիրականացվի 2026 թվականին, որովհետև նախորդ ատեստավորումը 2021 թվականին է եղել, և հնգամյա շրջափուլը կավարտվի այդ ժամկետում։ Դա արդեն կհանդիսանա հիմք արդյունավետության բարձր պահանջներին համապատասխանող գիտական աշխատողների տարակարգման և արդեն իսկ այդ ֆինանսավորման վերանայման համար»,- նշեց Անդրեասյանը։

Նախարարը հայտնեց, որ նախագծով սահմանվել են նաև պատվավոր առաջատար և պատվավոր գլխավոր գիտաշխատողների պաշտոններ, որոնց կարող են հավակնել տարիքային կենսաթոշակի իրավունք ստացած և այդ պաշտոններին համապատասխանող աշխատողներն՝ իրենց կամքով։

« Սա հնարավորություն է ընձեռում ավելի բարձր պաշտոններում գտնվող և նախորդող տարիներին ձեռքբերումներ ունեցող կադրերի համար, որոնք կուզեն ավելի հանգիստ պայմաններում շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը ։ Սա շատ նման է եվրոպական և ամերիկյան գիտակրթական համակարգերում այսպես կոչված «emeritus professor»-ների կարգավիճակին, երբ վաստակաշատ պրոֆեսորները իրենց աշխատավարձի որոշակի մասի պահպանմամբ ձերբազատվում են նաև հիմնական պաշտոններին կցորդված պարտականությունների մի մասից։

Ատեստավորման ենթակա են դառնում գիտական ղեկավար պաշտոնները, որոնք մինչև այժմ որևէ իրավական ակտով սահմանված չէին, և դրանց ներկայացվող պահանջները անորոշ էին»,- եզրափակեց Անդրեասյանը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կարապետ Պողոսյանի պաշտպանները պատասխանել են իրավապաշտպանի կալանավորման վերաբերյալ ՀՀ ՔԿ հաղորդագրությանըԽոշոր գումար, տասնյակից ավելի անշարժ գույք և գազալցակայանի բիզնես. պաշտոնյայի ընտանիքի ունեցվածքը23-ամյա վարորդը «ԶԻԼ» ավտոցիստեռնով Գեղարքունիքում գլխիվայր հայտնվել է դաշտումԿարապետ Պողոսյանին են կալանավորել․ Կարեն ՎրթանեսյանԿտեսնվենք ժամը 18։30-ին Հանրապետության հրապարակում, գործ ունենք անելու․ Բագրատ ՍրբազանԵրևանի համայնքային հատուկ տեխնիկան ու մարդկային ռեսուրսն աղետի գոտում ենԻնչպես ցանկացած բռնապետական համակարգ, արհեստածին Ադրբեջանը ևս խիստ խոցելի է. Վարդան ՈսկանյանՆարենդրա Մոդին երրորդ անգամ երդմնակալությամբ կստանձնի Հնդկաստանի վարչապետի պաշտոնը «Այաքսից» հերքել են հետաքրքրությունը Էդուարդ Սպերցյանի նկատմամբԱՄՆ-ն և Ֆրանսիան աջակցում են Հարավային Կովկասում կայուն խաղաղությանըԼարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՄԻՊ-ը և դատախազները Շիրակում երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի սաների հետ ներկայացում են դիտելՀսկայական քարերը թափվել են Վանաձոր-Դիլիջան ճանապարհինԱդրբեջանում կայծակի հարվածից երկու սահմանապահ է մահացելԲերդ համայնքի Չինչին բնակավայրում շչակ է գործարկվելուՀայտնիները հրավիրում են այսօրվա հանրահավաքին (տեսանյութ)Հրազդան գետն ընկած բեռնատարի վարորդի դին դուրս են բերել Սպասվում է անձրև և ամպրոպՀայաստանում կան փակ ավտոճանապարհներԴանիայի վարչապետը ապաքինվում է Կոպենհագենում հարձակման ժամանակ ստացած վնասվածքիցՀռոմի պապը Վատիկան է հրավիրել ավելի քան 100 հայտնի կատակերգուներիԴեպի Հանրապետության հրապարակ` հանրահավաքի երթը կմեկնարկվի երեք ուղղություններովՍտեղ որտե՞ղ են պաղպաղակ վաճառում. Փաշինյանը Ախթալայում պաղպաղակ է հուրասիրել երեխաներինԵրևան-Մոսկվա ավիատոմսերի արժեքը՝ հունիսի 9-ից 11-ըTelegram-ը զանգվածային խափանում է ունեցելԵրևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, բռնկված հրդեհը մարվել էԴեբեդ-Այրում հիդրոլոգիական դիտակետում ջրի ակնթարթային առավելագույն ելքը կազմել է 884մ3/վՍտեփանավանում 25–ամյա վարորդը «BMW»-ով բախվել է կայանված «BMW»-ին. կան վիրավորներԽորվաթիայի հավաքականն ընկերական խաղում հաղթեց ՊորտուգալիայինԴիլիջանի թունելի մոտ բախվել են Հայաստանի քաղաքացու և Չինաստանի քաղաքացու մոտոցիկլետները․ 3 հոգու հոսպիտալացրել ենԿառավարությունը հեղեղումներից տուժած բնակչությանը միայնակ չի թողնելու. վարչապետն այցելել է աղետի գոտիՀայաստանում առաջնային խնդիրը ոչ թե «լավ ապրելն» է, այլ անվտանգությունը. Վարդան ՈսկանյանՄահացել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ղեկավար Քրիստոֆ Դե ԼուարըՔննարկեցինք հեղեղումներից տուժած բնակիչներին աջակցություն տրամադրելու հարցը. ՓաշինյանԱմենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող հայ ֆուտբոլիստների վարկանիշն ըստ Transfermarket-իՊետք է խոստովանել, որ Միրզոյանի հավաքական ինտելեկտը միջին ՔՊ-ականից տեսանելի բարձր է. ԱշոտյանՇվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. ՄակրոնԵս խստորեն դատապարտում եմ Դանիայի վարչապետի վրա կատարված հարձակումը. Փաշինյան«ԶԻԼ»-ը Արամուս գյուղում 5 մետր գլորվելով կողաշրջված հայտնվել է բնակչի տան բակումԱննա Հակոբյանն իր օգնականի հետ նոր լուսանկար է հրապարակելԽաշթառակի կամրջի վերակառուցման աշխատանքները կմեկնարկեն սեղմ ժամկետներում․ ՓաշինյանՀունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվելՀայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումՓաշինյանը ծանոթանում է Կիրանցը շրջանցող ճանապարհների կառուցման աշխատանքներին (տեսանյութ)Քննարկվել են խաղողի մթերման, կոնյակի արտադրության ոլորտը զարգացնելուն վերաբերող հարցերԻգա Շվյոնտեկը՝ Ռոլան Գարոսի հաղթողԳազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցիՓրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Մասիս-Այնթապ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարիցԿիրակի՝ 18․30 լինե՛նք Հանրապետական հրապարակում վերջնական գործողությունների համար․ ՍրբազանՊետք է հեռացնենք, որովհետև ինքը չի հեռանում․ Եվ հեռացնելու ենք․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին (տեսանյութ)
Ամենադիտված