Երևանում բախվել են Volkswagen Touareg-ը, ապա ճակատ ճակատի՝ Chevrolet-ն ու Acura-ն. կա վիրավոր
Արտակարգ ՊատահարԱյսօր՝ դեկտեմբերի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:10-ի սահմաններում Մամիկոնյանց փողոցում բախվել են Volkswagen Touareg, Chevrolet և Acura մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները` գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:
Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Նարեկ Ավետիսյանն ու Ղազար Ղազարյանը: Քանի որ ճակատ ճակատի բախվել են Chevrolet-ն ու Acura-ն, ճանապարհը մասամբ փակվել է և պարեկները ուժեղացված ծառայություն են կատարել: