Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին Աննա Մկրտչյանը՝ 2018-ի դագաղների շքերթի մասին. Aravot Մոլդովան հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ առաջարկությունների կատարման մասին Նոել Միքայելյանի առաջիկա մենամարտը հետաձգվել է Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները Կոռուպցիան Դիլիջանում, «արու» համայնքապետը հող է ծախել հարազատ եղբորը. Ոսկան Սարգսյան Անդրանիկ Ա.-ն ձերբակալվել է Երևան-Մոսկվա չվերթի հաշվառումից հետո Արցախյան եզակի զարդանախշերով գորգերի կրկնօրինակները ներկայացվում են «Ադրբեջանի գենետիկական կոդ» Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Յուլիա Տիմոշենկոյի նկատմամբ Եկեղեցու դեմ պայքարելով՝ նիկոլիստները թևակոխում են Երրորդ Հանրապետության քանդման վերջին փուլը. Շարմազանով 

Հեղափոխական պաշտոնյաների աշխատանքի ՕԳԳ-ն. Գեղամ Գևորգյան

Վերլուծական

Շարունակելով ներկայացնել հեղափոխական պաշտոնյաների աշխատանքի արդյունավետության մեր վերլուծությունը՝ այսօր կանդրադառնանք ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին:

Պաշտոնը ստանձնելով՝ Գևորգյանը  հայտարարեց, որ Հայաստանում մենաշնորհ չկա, կա գերիշխող դիրք, սակայն, վերջինիս դեմ էլ ՏՄՊՊՀ նախագահի պայքարը, եթե այդպիսին, իհարկե, ընդհանրապես կար, տապալվեց: Եվ դա ստիպված էր ընդունել ինքը՝ Գևորգյանը, իր իսկ տարածած հաշվետվություններում: Հիմնական շուկաներում, այնտեղ, որտեղ մշտապես նշմարելի են եղել  ներմուծող մի շարք օլիգարխների շահեր, փոփոխություններ տեղի չունեցան: Շուկաներում խաղացողների թվի ավելացումը, որը կառույցում ներկայացնում են իբրև մեծագույն ձեռքբերում, իրականում մեծագույն մանիպուլյացիա էր: Դիցուք՝ 2017-ի համեմատ՝ 2018-ին շաքարավազի շուկայի մասնակիցների թիվն ավելացել է ընդամենը 1-ով, ընդհանուր առմամբ, տեղի է ունեցել նաև մասնակիցների փոփոխություն: 2018-ին ներկրող ընկերութունների ցանկում ավելացել է «Ալեքս էնդ հոլդինգ» ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է անմիջապես իշխանափոխությունից հետո՝ 2018-ի մայիսի 22-ին: Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում որպես հիմնադիր գրված է Հրաչյա Շարոյանի անունը: Հետաքրքիր է, որ Շարոյանը բնակվում է Սամվել Ալեքսանյանի հարևանությամբ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծերենց փողոցում:

Թեև ՄՊՀ նախագահը ինքը բազմիցս է հայտարարել, որ ամեն բան անելու է թափանցիկության ավելացման համար, այդ թվում՝ իր կառույցի աշխատանքներում, ՄՊՀ-ն որոշել է, որ հետհեղափոխական Հայաստանը չպետք է հրապարակայնացնի այն վարչական ակտերը, որոնք առնչվում են շուկայում խոշորացող ընկերությունների հետ, ինչի իրավունքը բացարձակապես չունի՝ թե՛ հանրային շահի դիտանկյունից, թե՛ տեղեկատվության ազատության մասին օրենքը խախտելու առումով: Սա հակասում է ՀՀ գործող բոլոր իրավական նորմերին՝ թաքցնել հասարակությունից՝ արդեն ուժի մեջ մտած գործարքի բոլոր մանրամասները: Նշենք, որ նույն խնդիրը կարող է ծագել ապահովագրումների, բանկերի և հանրային սպասարկման ցանկացած ոլորտում, ուստի փակ և գաղտնի պահել հասարակությունից ուղիղ իրեն առնչվող տեղեկատվությունը, ոչ մի ռացիոնալ հիմնավորում չունի, որքան էլ վարչապետին կամ մեզ «նորեկ չինովնիկները» փորձեն կերակրել «առևտրային գաղտնիք», «կոմերցիոն շահ» անհեթեթ ձևակերպումներով:

Մեկ այլ օրինակ՝ վերջին  շրջանում, երբ թանկացել էր բենզինը, քաղաքացիները բավական մեծ աղմուկ էին բարձրացրել: Սակայն, ուշագրավ է, որ ՄՊՀ-ն, որը պետք է զբաղվեր թանկացումները ուսումնասիրելով, դրանց պատճառները վերհանելով և մեղավորներին պատժելով, մտահոգվել է ոչ թե բենզինի գնի թանկացմամբ, այլ հակառակը: «Մենք, իհարկե, գիտենք, որ բենզինի գինը բարձրացել է, բայց մենք այստեղ այլ խնդիր ենք տեսնում։ Մենք կարծում ենք, որ Հայաստանում առկա բենզինի վաճառքի գները, մեր պատկերացմամբ, ավելի ցածր են, քան պետք է լինեն»,- օրերս Ազգային ժողովում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Գեղամ  Գևորգյանը։

Կասկածները հիմնավորելու համար նա բերում էր նաև Վրաստանի օրինակը, որտեղ բենզինն ավելի թանկ է, քան Հայաստանում։ Հայաստանում «ռեգուլյար» տիպի բենզինի գինը 330-370 դրամ է, Վրաստանում՝ 364-365 դրամ։ Հանձնաժողովն այս ամենի մեջ կասկածելի, նաև դեմպինգային երևույթներ էր տեսնում։ Իհարկե, ցանկացած դեպքում, դեմպինգը վատ երևույթ է շուկայի համար, որովհետև հետագայում դա շատ ավելի բացասական հետևանքների կարող է հանգեցնել։ Սակայն, եթե անգամ դա դեմպինգ է՝ արդյո՞ք Գեղամ Գևորգյանը և նրա ղեկավարած կառույցը նոր են նկատում այդ երևույթը, երբ ինչպես ասում են՝ բանը բանից անցել է: Առավելապես տպավորություն է ստեղծվում, որ ՄՊՀ նախագահը հերթական անգամ զբաղված է խոշոր բիզնեսի շահերը պաշտպանելով:

Միևնույն ժամանակ, ՄՊՀ-ը նախագահը, անշուշտ, աչքի է ընկել նաև որոշակի դրական քայլերով: Դիցուք՝ հասարակությունը մոլորեցնելու համար մի շարք ՍՊԸ-ներ պատժվել են: Պանրի և պանրային արտադրանքի շրջանառության ոլորտում իրականացված վերահսկողության արդյունքներով ՄՊՀ-ն հարուցել է վարույթ, որի շրջանակներում արձանագրվել է, որ «Իգիթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից բուսական յուղի առկայությամբ ապրանքն իրացվել է որպես «Լոռի» տեսակի պանիր: Մեկ այլ օրինակ՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն անհատ ձեռնարկատեր Ալիսա Հովակիմյանի և «Քաղաքային Հեծանիվներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ հարուցել է վարույթ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշների առերևույթ առկայության հիմքով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. ՊուտինԱննա Մկրտչյանը՝ 2018-ի դագաղների շքերթի մասին. Aravot Մոլդովան հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ առաջարկությունների կատարման մասինՆոել Միքայելյանի առաջիկա մենամարտը հետաձգվել էԷլեկտրաէներգիայի անջատման հասցեներըԿոռուպցիան Դիլիջանում, «արու» համայնքապետը հող է ծախել հարազատ եղբորը. Ոսկան ՍարգսյանԱնդրանիկ Ա.-ն ձերբակալվել է Երևան-Մոսկվա չվերթի հաշվառումից հետոԱրցախյան եզակի զարդանախշերով գորգերի կրկնօրինակները ներկայացվում են «Ադրբեջանի գենետիկական կոդ»Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Յուլիա Տիմոշենկոյի նկատմամբԵկեղեցու դեմ պայքարելով՝ նիկոլիստները թևակոխում են Երրորդ Հանրապետության քանդման վերջին փուլը. ՇարմազանովԱվստրիայի Ազգային խորհրդի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը կժամանի ՀայաստանՔննիչները հեռացան․ նրանք չառգրավեցին Արցախի նախագահին սպասարկող ծառայողական մեքենանԿիրանցում գտնվող ճանապարհի փոխարեն կառուցվող նոր ճանապարհի հեռավորությունը Ադրբեջանի սահմանից 19 մ է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովինՄեքենան կողաշրջվել և այրվել է, վարորդը մահացել էՎրաերթի ենթարկված հետիոտնը մահացել է. 1 տարի առաջ նույն վայրում վրաերթի էր ենթարկվել մահացածի հայրըԻնչպիսի՞ն պետք է լինի Կասկադի ավարտուն տեսքը․ Ավինյանը քննարկել է Ֆրանսիացի ճարտարապետի առաջարկը«Կեցցե՛ հայ-վրացական հարատև բարեկամությունը»․ Ալեն Սիմոնյանի ելույթը՝ Վրաստանի անկախության տոնինՖինանսների նախարարը չեխական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերելՀայաստան Ղազախստան հանդիպումն ավարտվեց հաղթանակովՀայաստանը 148 ձայնով ընտրվեց ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամԱրշակյանն ու Հակոբ Ասլանյանը՝ Ինժեներական քաղաքի գիտության և տեխնիկայի թանգարանումՀարկատուն հերոս չի, ժողովու'րդ, հերոսն այն մարդն է, ով պատրաստ է կյանքը տալ հայրենիքին. Պողոսյան (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանն անում է այն, ինչ ասում է Սրբազանը, մնաց` մի բան անի. Արսեն Գրիգորյան«Ես երբեք իրենց վրա չեմ նստել». Սրբազանը՝ Ալեն Սիմոնյանի «էշի մասին» առածին ի պատասխան «Սիսիանի՞ գառ է, այծի չունե՞ք, հաջողություններ ձեր գործերին», «Շնորհակալ ենք շատ». Սրբազանը` գինու փառատոնումՍրբազան պայքարի հանրահավաք հունիսի 8-ին՝ Վանաձորի՝ Արցախի պուրակումՔննարկվել են Հայաստան-Գերմանիա ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցությանը վերաբերող հարցերԲախվել են «Hyundai»-ն և «Citroen»-ը․ կա տուժածՓոքրիկ կապիկն անցավ Սրբազանի գիրկը գինու փառատոնի ժամանակ (տեսանյութ)Միրզոյանն ու ՇՀԿ քարտուղարը քննակել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման զարգացումներըԱսե'ք, ի՞նչ կարող եմ անել ձեզ համար, ո՞ր գինուց տամ. Սրբազանը աջակիցների հետ գնացել է գինու փառատոնՀայաստանն առաջ է անցնում հաշվի մեջ Ղազախստանի դեմ խաղումՀայտնի է Հայաստանի ֆուտբոլի ընտրանու մեկնարկային կազմը Ղազախստանի դեմ խաղում30 մլն դրամ արժողությամբ նոր բնակարան․ ինչ ունեցվածք ունի ՔՊ քարտուղար Արթուր Հովաննիսյանը․ ArmlurԲագրատ Սրբազանը մոտեցավ գինու տաղավարներից մեկին, քաղաքացիները ողջունում, նկարվում են նրա հետ Շինծու, քաղաքական գործ է, բռնապետական մեթոդով ուզում են Արցախի նախագահի ծառայողական մեքենան առգրավել (տեսանյութ)Զինծառայողները ՄԻՊ-ին ներկայացրել են իրենց առողջական խնդիրները, ծառայողական առօրյանԱլեն Սիմոնյանն ո՞վ է, ես չեմ ճանաչում նման մեկին, իսկ ակվարիումում ձկները լավ են լողում. Սրբազան (տեսանյութ)Բավակա'ն է աթոռը պահելու համար անընդհատ հանձնես, զիջես, գտնվես թշնամու հրամանի ներքո. Սրբազան (տեսանյութ)Սանահին կայարանում լուծվել է խմելու ջրամատակարարման խնդիրը. Արեն ՄկրտչյանՈՒՂԻՂ․ ՔԿ-ն փորձում է առգրավել Արցախի նախագահի ծառայողական մեքենան Գազալցակայան պայթում` մարդը գնում է հեծանիվ քշելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Արամ Ա Կաթողիկոսը ՍԴՀԿ ատենապետի հետ քննարկել է Հայաստանի ներսում տեղի ունեցող վերջին զարգացումներըԱվինյանի հրավերով Երևան է ժամանում աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին ՀադելիխըԻնքը փուռը չէ՞ր տալիս քաղաքացիներին, երբ թքում էր մարդկանց վրա, իր հարսի մասով է գործն էլ կարճվեց (տեսանյութ)ՔՊ-ն մոռացել է, թե ժողովրդի ուժ ինչ է նշանակում. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Հիմա էլ Ալիևը պահանջում է փոխել Սահմանադրությունը. ՍրբազանՊացիենտներից երկուսի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, չորսինը` միջին ծանրության. Անահիտ Ավանեսյանը՝ պայթյունից տուժածների մասինՍամվել Վարդանյանի խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարացվել է․ փաստաբան Ռուբեն Մելիքյան
Ամենադիտված