Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի վարչապետի հետ
ՌուսաստանՌուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Ալի Ասադովի հետ արդյունաբերության և տրանսպորտի ոլորտում համագործակցության թեմայի շուրջ։ Այս մասին Telegram–յան ալիքում հայտնել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ վարչապետները հատուկ ուշադրություն են դարձրել արդյունաբերության ու տրանսպորտի ոլորտում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև փոխգործակցության զարգացմանը։
Բացի այդ, Միշուստինը և Ասադովը քննարկել են համատեղ աշխատանքը ԱՊՀ-ում և այլ բազմակողմ ձևաչափերում։