«Լա՞վ եք, տղե'րք, ինչի՞ եք ջղայնացած, օրհնվե'ք». Սրբազանը Վանաձորում ձեռքով բարևում է ոստիկաններին (տեսանյութ) Բագրատ Սրբազանի առաջնորդած ավտոերթը դեպի Վանաձոր (տեսանյութ) «Սրբազա'ն, Սրբազա'ն», «Ո՞նց եք, ժողովու'րդ». Ապարանում Բագրատ Սրբազանին աղուհացով են դիմավորում Տեղատարափ Սևանավանքում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանա լճի հարավային ափի գետերում զգալի. ՇՄՆ Իրենք թող իրենց յուղով տապակվեն, տեսնում եք` ինչ տրամադրության մեջ է ժողովուրդը. Սրբազան Գերիների վերադարձը տեղի չի ունենա, եթե չկան իրական բանակցություններ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կոպենհագենում հարձակվել են Դանիայի վարչապետի վրա ՈւՂԻՂ. Սրբազանը շարժման մասնակիցների հետ ավտոերթով շարժվում է դեպի Վանաձոր Անցումային կառավարությունը պետք է պատրաստվի արտահերթ ընտրություններին, որին չի մասնակցելու. Սրբազան (տեսանյութ) 

Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքի ՕԳԳ-ն. Քաջայր Նիկողոսյան

Վերլուծական

Շարունակելով ներկայացնել հեղափոխական պաշտոնյաների աշխատանքի արդյունավետությունը՝ այսօր կանդրադառնանք Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանին:

Համայնքապետարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նախորդ տարվանից ի վեր Նիկողոսյանը հասցրել է կանանց անակնկալ անել՝ մեկամսյակի կապակցությամբ, հանդիպել ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովին: Բացի այդ, Սպիտակի համայնքապետարանի միջոցներով համայնքի 4 բնակավայրերում՝ Նոր Խաչակապում, Քարաձորում, Լեռնանցքում և Արջհովիտում, երեկ տեղադրվել են նոր տաղավարներ: Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի մշակույթի, կրթության, սպորտի, երիտասարդության և տուրիզմի բաժնի աշխատակիցներ՝ Լուսինե Աբրահամյանը, Լիանա Գրիգորյանը և Անուշ Վարդանյանը, Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի նախաձեռնությամբ, ճանաչողական այցով հյուրընկալվել էին «Սպիտակի խնամքի տանը»։  

Նիկողոսյանը հասցրել է նաև սկանդալի կիզակետում հայտնվել, իսկ ավելի ճիշտ՝ այս պատմության հերոսը նրա որդին էր: Ամիսներ առաջ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է Սպիտակ համայնքի ղեկավարի որդին՝ Գոռ Նիկողոսյանը։ Ոստիկանությունում նա խոստովանել է, որ  ինքն է ծեծել Սպիտակի բնակավայրերից մեկի՝ Սարամեջի վարչական ղեկավարի ամուսնուն՝ Էդգար Հովհաննիսյանին, ինչի հետևանքով վերջինս վնասվածքներով Սպիտակի հիվանդանոց է տեղափոխվել։ Նշենք, սակայն, որ այնուհետև Գոռ Նիկողոսյանն ազատ արձակվեց:

Ավելորդ չի լինի նաև նշել, որ Սպիտակում ՔՊ-ականների արշալույսներն այնքան էլ խաղաղ չեն: Իշխող կուսակցությունը Սպիտակում բաժանվել է թեւերի, որոնք միմյանց նկատմամբ հակամարտության մեջ են։ Սպիտակի ավագանու ՔՊ-ական անդամները բոյկոտում են ավագանու նիստերը, ինչի հետեւանքով ավագանու նիստեր տեղի չեն ունենում։ Սպիտակի ավագանիում ՔՊ-ն ունի ավագանու 16 անդամ, ընդդիմությունը՝ «Իմ հզոր համայնք» դաշինքը՝ 8 մանդատ, եւ մեկ մանդատ էլ՝ Դաշնակցությունը։ Ավագանիում պառակտվածության պատճառը համայնքապետի հետ է կապված, նիստերին մշտապես ներկայացողները համայնքապետ Քաջայր Նիկողոսյանի կողմնակիցներն են, մյուս մասն էլ, որ բոյկոտում է, ցանկանում է իրենցից մեկին տեսնել համայնքապետի պաշտոնում։ Սպիտակում անգամ լուրեր են շրջում, որ ընդամենը 1 տարի առաջ ընտրված համայնքապետը կարող է հրաժարական տալ, եթե այս վիճակը շարունակվի։ Սակայն, հաշվի առնելով, որ ՔՊ վարչության վերջին նիստի ժամանակ վարչությունն իր աջակցությունն է հայտնել Նիկողոսյանին, հրաժարական չի լինելու, կամ պայքարը ՔՊ-ի ներսում սրվելու է և բանը կհասնի ներթիմային բախման, կամ կրքերը, ինչպես ասում են, կհանդարտվեն, քանի որ վարչությունը՝ ի դեմս Փաշինյանի, հստակ մեսիջ հղեց, որ թևերի բաժանումը չի ողջունվում: Մինչ ՔՊ-ականները զբաղված են դասական աթոռակռվով՝ քաղաքի խնդիրները, որոնք գնալով կուտակվում են, սպասում են իրենց լուծմանը: Ստացվում է, որ ՔՊ-ականները, թեև հաղթանակ են տարել Սպիտակում և ստացել են սպիտակցիների վստահության քվեն, այսօր հիասթափեցնում են այդ նույն սպիտակցիներին՝ ներքին գզվրտոցը նախընտրելով քաղաքի կենսական խնդիրները լուծելուց:

Միևնույն ժամանակ օբյեկտիվությունը պահանջում է անդրադառնալ նաև այն դրական քայլերին, որոնք կատարվել են համայնքապետի կողմից: Դիցուք՝ Սպիտակի համայնքապետարանի և «Պլանետա մեչտի» ֆոնդի միջև համագործակցության շրջանակում հերթական անակնկալը մատուցվեց այս անգամ Սպիտակի քաղաքային գրադարանին, որի մանկական բաժնի ֆոնդը համալրվեց նոր գրքերով։ Բացի այդ, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի «Բաղադրիչ 2» ծրագրի շրջանակում Սպիտակ համայնքի կողմից ներկայացված «Սպիտակ խոշորացված համայնքում կոմունալ և սանիտարական պայմանների բարելավում» ծրագրով համայնքը ձեռք է բերելու 3 նոր աղբատար մեքենա, 1 բազմաֆունկցիոնալ մեքենա, 1 ինքնաթափ մեքենա և 500 աղբարկղեր: Սպիտակ համայնքին արդեն տրամադրվել է նոր մոդելի աղբարկղերի առաջին խմբաքանակը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ինտենսիվ անձրևներ են սպասվում․ ափամերձ տարածքներում պետք է ցուցաբերել զգոնություն ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Վրաստան ուղևորվելիս ինչպես շրջանցել Մ-6 մայրուղին 43-ամյա տղամարդը կալանավորվել է խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով. ՔԿ Ռուսաստանն երկու տարով հեռացվել է Շախմատի միջազգային ֆեդերացիայից Լnռիnւմ մեկ ու կես ամuական երեխան nտնաթաթի ջերմային այրվածքnվ տեղափnխվել է hիվանդանոց Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. անձրև և ամպրոպ կլինիՈ՞վ ա գալիս պաղպաղակ ուտելու, ո՞րտեղ են վաճառում. Փաշինյանը Ախթալայում երեխաներին սկսեց հյուրասիրել (տեսանյութ) «Լա՞վ եք, տղե'րք, ինչի՞ եք ջղայնացած, օրհնվե'ք». Սրբազանը Վանաձորում ձեռքով բարևում է ոստիկաններին (տեսանյութ) Ոտքս Վանաձոր դնելով` ողջունում եմ մեր քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին, զգացումներս խառն են (տեսանյութ)Թումանյան փողոցում որոշ խանութներ եւ սպասարկման օբյեկտներ վերսկսել են գործունեությունը. Փաշինյան (տեսանյութ)21-ամյա տղամարդը «կրծքավանդակի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց․ այգում հայտնաբերվել են արնանման հետքեր Երևանում գինու օրեր են (լուսանկարներ) ՈՒՂԻՂ. Սրբազանի ու աջակիցների հավաքը Վանաձորում«Մենք պետք է արժանապատիվ կյանք ունենանք, ժողովու'րդ ջան», «Օրհնվե'ք». Սրբազանը Սպիտակում է (տեսանյութ) «Փաշինյան, աղջիկս Ձմեռ պապիկին խնդրել էր Ձեր հետ հանդիպում կազմակերպի», «Ձմեռ պապիկը զբաղված էր» (տեսանյութ) Ադրբեջանն ու Հայաստանը որոշակի հաջողությունների են հասել․ ԱլիևԱշխատանքներ են տարվում փլուզված երկաթգծի վերականգնման ուղղությամբ. վարչապետն Ախթալայում է Բագրատ Սրբազանի առաջնորդած ավտոերթը դեպի Վանաձոր (տեսանյութ) Ամեն օր աղերսում ենք, որ հաղթանակով ավարտվի այս ամենը. ապարանցին` Սրբազանին (տեսանյութ) Ուշադիր եղեք, ոստիկաններն էլի որս են անում. քիչ առաջ տարան ավտոերթի մեքենաներից 1-ը. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ) «Սրբազա'ն, Սրբազա'ն», «Ո՞նց եք, ժողովու'րդ». Ապարանում Բագրատ Սրբազանին աղուհացով են դիմավորում Մարդ լինել. Ռուբեն Վարդանյանի մանիֆեստը Սևանա լճից դուրս են բերվել ապօրինի տեղադրված խեցգետնաորսիչներ և ձկնորսական ցանցեր Տեղատարափ Սևանավանքում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Արարատում մեքենաներ են բախվել. կա 2 զոհ, 2 վիրավոր Ցանկալի կլիներ մեր Վանաձորի քաղաքապետին ազատության մեջ տեսնել. Բագրատ սրբազան Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանա լճի հարավային ափի գետերում զգալի. ՇՄՆ Քարկոփում աշխատանքները շարունակվում են Իրենք թող իրենց յուղով տապակվեն, տեսնում եք` ինչ տրամադրության մեջ է ժողովուրդը. Սրբազան Փաշինյանն է թշնամու բերանի մեջ լեզու դրել, բացել դռները, նրանք էլ օգտվում են. Մանվելյան Ողբերգական ավտովթար՝ Արարատում․ բախվել են «BMW X6»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 2 զոհ, 2 վիրավոր «Կասկադ»-ի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը ներկայացվեց քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդին Գերիների վերադարձը տեղի չի ունենա, եթե չկան իրական բանակցություններ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Կոպենհագենում հարձակվել են Դանիայի վարչապետի վրաՈւՂԻՂ. Սրբազանը շարժման մասնակիցների հետ ավտոերթով շարժվում է դեպի ՎանաձորԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենը կայցելի Հայաստան Անցումային կառավարությունը պետք է պատրաստվի արտահերթ ընտրություններին, որին չի մասնակցելու. Սրբազան (տեսանյութ)«Մալիբու» այգում դանակահարել են 21-ամյա տղամարդուն. հայտնաբերվել են արնանման հետքեր. shamshyan.comԱյսօր ՀՀ-ի հետ չեն բանակցում, կա ուժի պարտադրանք. Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Ոսկե մեդալ» ՀՀ վաստակավոր մարզիչ Աշոտ Ավետիսյանին՝ ՌԴ սպորտի նախարար Մատիցինի հրամանովՌուսական կողմին բազմաթիվ հարցեր ունենք, բայց դրանք պիտի լուծվեն խորը երկխոսության շնորհիվ. Սրբազան (տեսանյութ)Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրՓաշինյանն այցելել է աղետի գոտի՝ Լոռու մարզ, ծանոթացել իրականացվող աշխատանքներին (տեսանյութ)Բագրատ Սրբազանի ասուլիսը միջազգային լրատվականներին (տեսանյութ)Այսօր թիրախում արցախցին է, հաջորդ օրը տավուշցին, սա կշարունակվի այնքան, քանի ՀՀ-ն չունի հայի օրակարգՍեռական հարաբերություն ունենալու առաջարկ է արել 44-ամյա կնոջը, մերժվել ու հարվածել է նրա դեմքինՕդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՀունիսի 8-ի աստղագուշակՕրվա խորհուրդ. Հունիսի 8
Ամենադիտված