Ռեժիմին հաճոյանալու անմնացորդ ծառայամտությամբ՝ ԿԳՄՍ փոխնախարը չեղարկել է «Տա լույս» երգչախմբի համերգը․ Լիլիթ Գալստյան Վարորդական իրավունք չունեցող 23-ամյա վարորդը գերեզմանների մոտ մեքենայով բախվել է ծառին․ կա վիրավոր Այդ խայտառակ դեպքից հետո անգամ քրգործ չի հարուցվել. իրավապաշտպանները՝ ակցիայի պատճառների մասին (տեսանյութ) Որպես անհետ կորած որոնվում է 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանը ՀԻՄԱ․ հինգ իրավապահների բողոքի ակցիան Մարուքյանը պայմա՞ն է դնում, թե՞ գործարք է առաջարկում Փաշինյան-Սրբազան բանակցության համար (տեսանյութ) ԱՊՊԱ գործակալությունում ծեծի են ենթարկել կին վարորդին․ «Հրապարակ» Հայ Դատը սատարում է Բագրատ Սրբազանի շարժմանը եւ դատապարտում Փաշինյանի քաղաքականությունը (տեսանյութ) Ադրբեջանը սպառնում է 250․000 ադրբեջանցու անուն հրապարակել, որոնք, իբրև, ապրել են Հայաստանում․ նոր անակնկալներ են սպասվում Չորս պատճառ, թե ինչու այս շարժումը կարող է հասնել հաջողության․ «Չորրորդ իշխանություն» 

Հայաստանը մի շարք երկրների հետ բանակցում է էլեկտրամոբիլների համատեղ արտադրություն կազմակերպելու հարցով

Տնտեսություն

2024 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել կառավարության որոշումը, որի համաձայն տեղի է ունենում էլեկտրամոբիլների ներկրման ԵԱՏՄ սակագնային քվոտայի բաշխում, ըստ որի՝ Հայաստանում ֆիզիկական և իրավաբանական անձինք իրավունք ունեն 8 հազար հատ չափաքանակով էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցներ ներկրել Հայաստան՝ 0 տոկոս մաքսատուրքի կիրառմամբ։ Չի կիրառվելու նաև ԱԱՀ։ Այս արտոնությունների փաթեթն ուժի մեջ է լինելու 2024-2025 թվականներին։

2022-2023 թվականներին ևս էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներկրման պարագայում գործել են վերը նշված արտոնությունները։ Քանի որ արդյունքները գոհացուցիչ են եղել, որոշվել է դրանց գործողության ժամկետները երկարաձգել երկու տարով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարության առևտրի և ինտեգրացիայի վարչության պետ Էմմա Մովսիսյանը տեղեկացրեց, որ 2022 թվականին Հայաստան ներկրվել է 3485 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց, որը 2021 թվականի համեմատ աճել է 1,8 անգամ, իսկ 2020 թվականի համեմատ՝ 12,1 անգամ։

«2023 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստան ներկրված էլեկտրական մեքենաների թիվը կազմել է 4909-ը։ Սա ցույց է տալիս, որ մենք այս ոլորտում ունենք նշանակալի արդյունք։ Այսինքն՝  յուրաքանչյուր տարի Հայաստան ներկրվող ու շահագործվող այս ավտոմեքենաների թիվը կտրուկ աճում է»,-ասաց Էմմա Մովսիսյանը։

Անդրադառնալով էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներկրմանը՝ նախարարության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ ավտոմեքենաների գերակշիռ մեծամասնությունը Հայաստան ներկրվում է Արաբական Միացյալ Էմիրություններից, այնուհետև  ԱՄՆ-ից, Չինաստանից, որոշակի քանակությամբ՝ Իրանից և Վրաստանից։

«Եթե խոսենք ավտոմեքենաների արտադրության տարեթվերի մասին, ապա կարող ենք ասել, որ սպառողները հիմնականում նախընտրում են ավելի նոր տարեթվերի մեքենաներ։ Այստեղ կարող ենք ասել, որ ներկրվածի գերակշիռ մեծամասնությունը կազմում է 2021-2023 թվականների արտադրության ավտոմեքենաներ։ Ներկվում են և՛ բարձր, և՛ միջին դասի ավտոմեքենաներ։ Հիմնականում ներկրվում է Volkswagen ID.4, Volkswagen ID.6, Honda, Tesla, միջին սեգմենտում`Nissan LEAF, Chevrolet Volt, որոնց շուկայական միջին արժեքը 8-15 հազար ԱՄՆ դոլար է՝ կախված շարժիչի հզորությունից, արտադրության տարեթվերից և այլ բաղադրիչներից»,-ասաց Էմմա Մովսիսյանը։

Այս նախաձեռնության նպատակը հիմնականում Հայաստանի կառավարության կողմից որդեգրված կանաչ տնտեսության քաղաքականության դրույթների  կիրառումն է, որը նախատեսում է կրճատել դիզելային վառելիքի օգտագործումը, արտանետումները։ Էմմա Մովսիսյանը նկատեց, որ այս ավտոմեքենաների ներկրումների արդյունքում զարգանում են նաև հարակից ենթակառուցվածքները, ավելանում է լիցքավորիչ կայանների թիվը, որը հասել է 200-ի, ավելանում են վերանորոգման կետերը, ինչն էլ իր հետևից բերում է համապատասխան ներդրումներ և ավելանում են նաև աշխատատեղերը։

«Մենք այն քաղաքականությունն ենք որդեգրել, որ հետագայում և՛ պետական կառավարման ապարատում, և՛ մասնավոր շահագործման դեպքում շեշտակի ավելացնենք էլեկտրամոբիլների շահագործումը։ Դիտարկում ենք նաև Հայաստանում հետագայում հանրահայտ բրենդների հետ համատեղ արտադրությունների կազմակերպումը։ Այդ համատեքստում ներկայում որոշ երկրների հետ գտնվում ենք բանակցությունների փուլում»,-ասաց Էմմա Մովսիսյանը։

Նախարարությունը նախատեսում է ավելի լայն միջոցների կիրառում ենթակառուցվածքների մասով։ Մասնավորապես, դիտարկվում են այն բաղադրիչները, որոնց մաքսատուրքերը հնարավոր կլինի հանել և խթանել տվյալ ոլորտում տնտեսական գործունեությունը, էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների կիրառումը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մահացել է արվեստի վաստակավոր գործիչ Յուրի Մինասյանը Ինչո՞ւ են թուրքերը շտապեցնում և խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման «հույս» հայտնում․ քաղաքագետՌեժիմին հաճոյանալու անմնացորդ ծառայամտությամբ՝ ԿԳՄՍ փոխնախարը չեղարկել է «Տա լույս» երգչախմբի համերգը․ Լիլիթ ԳալստյանՎարորդական իրավունք չունեցող 23-ամյա վարորդը գերեզմանների մոտ մեքենայով բախվել է ծառին․ կա վիրավոր Այդ խայտառակ դեպքից հետո անգամ քրգործ չի հարուցվել. իրավապաշտպանները՝ ակցիայի պատճառների մասին (տեսանյութ) Որպես անհետ կորած որոնվում է 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանը Հեծանվորդի օրվա առիթով Փաշինյանը շրջել է հեծանիվով (տեսանյութ)Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահին ՀԻՄԱ․ հինգ իրավապահների բողոքի ակցիանՄարուքյանը պայմա՞ն է դնում, թե՞ գործարք է առաջարկում Փաշինյան-Սրբազան բանակցության համար (տեսանյութ)Երկարատև հիվանդությունից հետո մահացել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալըԱհմադինեջադը հավակնում է Իրանի նախագահի պաշտոնին ԱՊՊԱ գործակալությունում ծեծի են ենթարկել կին վարորդին․ «Հրապարակ»Կուզեյի՞ք այդպիսի կիրակի ունեցող երկրում արթնանայիք․ Ռուբեն ՄխիթարանԻրանում առաջին անգամ կին թեկնածու է գրանցվել նախագահական ընտրություններումՀայ Դատը սատարում է Բագրատ Սրբազանի շարժմանը եւ դատապարտում Փաշինյանի քաղաքականությունը (տեսանյութ) Ով է ֆուրոր առաջացրած հրեշտակը (լուսանկարներ)Փաշինյանի թիմն արշավ է սկսել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ․ LES NOUVELLES D'ARMÉNIԱրտակարգ դեպք Վայոց ձորում․ արջը մտել է գյուղացու այգին, բարձրացել ծառը Ադրբեջանը սպառնում է 250․000 ադրբեջանցու անուն հրապարակել, որոնք, իբրև, ապրել են Հայաստանում․ նոր անակնկալներ են սպասվումՉորս պատճառ, թե ինչու այս շարժումը կարող է հասնել հաջողության․ «Չորրորդ իշխանություն» Այսօր սրբազան պայքարի 28 ձերբակալված աջակիցների դատն է․ կորոշվի՝ քանիսը կալանքի կտարվենՔՊ-ական պաշտոնյայի հնդիկ ֆանատները․ ի՞նչ արժե մի «լայքը»Խոր ցավով տեղեկացա հայազգի մեծանուն գիտնական Արթուր Չիլինգարովի մահվան մասին․ Սերժ Սարգսյան«Ռեալ»-ը 15-րդ անգամ տիրացավ Չեմպիոնների լիգայի գավաթին Բագրատ Սրբազանի մասին մի փաստ ուղղակի ինձ համար որոշիչ եղավ․ Տիգրան Քոչարյան Հայոց ցեղասպանությունը վերապրած երեխաներն՝ իրենց տիկնիկների հետ Այսօր Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է Պետք է ավելացնել նիկոլիզմի դեմ պայքարի ճնշումը, այլ ոչ թե երազել արտահերթ ընտրությունների մասին․ Շարմազանով ՃՏՊ Կապան քաղաքում. կան տուժածներՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀունիսի 2-ի աստղագուշակՕրվա խորհուրդ. Հունիսի 2Էլինա Ավանեսյանը հաղթելով աշխարհի 8-րդ ռակետին` «Ռոլան Գարոս»-ի 1/8 եզրափակիչում էԲռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանն Օլիմպիական խաղերի ուղեգրի համար ևս մեկ մենամարտ կանցկացնիԲենուր Փաշայանի հուշամրցաշարի հաղթողների մեծամասնությունը հայ մարզիկներն ենԱրայիկ Հարությունյանը Ջերմուկում է, քննարկվել է 2025 թ․ ձմեռային 2-րդ խաղերի կազմակերպման հարցը«Մարդիկ անորոշության մեջ են, չգիտեն՝ ինչ է լինելու». Կիրանցի գյուղապետՀԱՕԿ-ը երեխաների համար մարզական տոն է կազմակերպել (տեսանյութ)«Փայլոու» մյուզիքլով եզրափակեցինք հունիսմեկյան միջոցառումները․ Ավինյանը լուսանկարներ է հրապարակելՀանրային մեղադրողը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին 3 ամսով կալանավորելու վերաբերյալԱլավերդիում լայն թափով իրականացվում են վնասի գնահատման և գույքագրման աշխատաքներ. համայնքապետԾառուկյանի հանձնարարությամբ աղետի գոտի են հասցվել առաջին անհրաժեշտության իրերՍրբազանի կողմնակիցների մեքենաներն «ազատ արձակվեցին»` բանակցությունների արդյունքում (տեսանյութ)Գյումրու ավտոերթի մեքենաներն առանց պատճառի տեղափոխում են Գյումրու ՃՈ հատուկ պահպանվող տարածքՄատենադարանում ձևավորվել է նոր գիտական խորհուրդ՝ ընտրական սկզբունքովՀայտնի բևեռախույզը կյանքից հեռացել է 85 տարեկանումՄեղմ է ասված, որ քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժ է կիրառվել, իսկ ձերբակալություններն ակնհայտորեն անհիմն են․ Փաստաբանը՝ ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցածի մասինՋրհեղեղից զգալիորեն տուժել են նաև Նոյեմբերյան խոշորացված համայնքի բնակավայրերը. համայնքապետը ներկայացրել է իրավիճակըՆիկոլը չի բավարարվում մեր կյանքերը թշնամուն նվիրաբերելով, նա ուզում է Ալիևին նվիրել մեր հայրենիքը. Աշոտյան
Ամենադիտված