Իրանում պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 103-ի
Իրան![Իրանում պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 103-ի](/timthumb.php?src=disc/03-01-24/dee590d20e38e94cb44c8aed7592a395.jpg&w=780)
Իրանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 103-ի, ևս 141-ը վիրավորվել են, հայտնում է РИА Новости-ն։
Ինչպես հայտնել ենք, Իրանի կենտրոնական Քերման քաղաքի գերեզմանոցում պայթյուններ են որոտացել։
Միջադեպը տեղի է ունեցել Քերմանի նահատակների գերեզմանատանը, որտեղ հազարավոր մարդիկ ոգեկոչում էին գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի մահվան չորրորդ տարելիցը։
![](banners/armflix.jpg)