ԱՄՆ պետքարտուղարությունը դեմ է արտահայտվել Գազայի սահմաններից դուրս պաղեստինցիների վերաբնակեցմանը
ԱշխարհՄիացյալ Նահանգները չի ընդունում Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոդրիչի և ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրի վերջին հայտարարությունները, որոնք հանդես են գալիս Գազայի սահմաններից դուրս պաղեստինցիների վերաբնակեցման օգտին: Այդ մասին նշված է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի հաղորդագրության մեջ:
«Այդ հռետորաբանությունը սադրիչ է և անպատասխանատու։ Իսրայելի կառավարությունը, այդ թվում՝ վարչապետը, բազմիցս և հետևողականորեն ասել են մեզ, որ նման հայտարարությունները չեն արտացոլում Իսրայելի կառավարության քաղաքականությունը: Դրանք պետք է անհապաղ դադարեցվեն»,- ասել է Միլլերը: