«Սրբազա'ն, Սրբազա'ն», «Ո՞նց եք, ժողովու'րդ». Ապարանում Բագրատ Սրբազանին աղուհացով են դիմավորում Տեղատարափ Սևանավանքում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանա լճի հարավային ափի գետերում զգալի. ՇՄՆ Իրենք թող իրենց յուղով տապակվեն, տեսնում եք` ինչ տրամադրության մեջ է ժողովուրդը. Սրբազան Գերիների վերադարձը տեղի չի ունենա, եթե չկան իրական բանակցություններ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կոպենհագենում հարձակվել են Դանիայի վարչապետի վրա ՈւՂԻՂ. Սրբազանը շարժման մասնակիցների հետ ավտոերթով շարժվում է դեպի Վանաձոր Անցումային կառավարությունը պետք է պատրաստվի արտահերթ ընտրություններին, որին չի մասնակցելու. Սրբազան (տեսանյութ) «Մալիբու» այգում դանակահարել են 21-ամյա տղամարդուն. հայտնաբերվել են արնանման հետքեր. shamshyan.com Այսօր ՀՀ-ի հետ չեն բանակցում, կա ուժի պարտադրանք. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 

Ո՞վ է մարզադահլիճները կառուցել և ի՞նչ կապ ունի Սամվել Կարապետյանի հետ․ «Հետք»

Քաղաքական

Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքից ազատման առիթ դարձած Վանաձորի դպրոցների մարզադահլիճները կառուցել է «Տաշիր» գրուպի նախագահ Սամվել Կարապետյանի հետ կապվող՝ «Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ-ն։ Այս ընկերությունը Լոռու մարզում 5 դպրոցի մարզադահլիճ է կառուցել, որոնցից երկուսը՝ Վանաձորում, մյուսները՝ Ստեփանավանում, Վարդաբլուրում և Ագարակում, գրում է «Հետք»-ը։

2016 թ․-ին հիմնադրված «Տ-Քնսթրաքշն» ՓԲ ընկերության առաջին բաժնետերը եղել է «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ն, որը պատկանում է խոշոր գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին։ «Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ-ի բաժնետոմսերը 2021 թ․-ից պատկանում են Տաշիր համայնքի Լեռնահովիտ բնակավայրում հաշվառված Արմեն Կարապետյանին։

Լոռու մարզի դպրոցների մարզադահլիճները (5 դահլիճ) կառուցելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեն 1 միլիարդ 44 միլիոն դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել «Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ-ի հետ։ Մարզադահլիճների շինարարության տեխնիկական հսկողությունն էլ 53 միլիոն դրամով իրականացրել է «Շինսերտիֆիկատ» ՍՊԸ-ն։

«Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ-ի բաժնետեր Արմեն Կարապետյանը «Հետք»-ի հարցերին ի պատասխան հայտնեց, որ վարչապետի արձանագրած թերությունները պետք է իրենք շտկեն։

-Պարոն Կարապետյան, մարզադալիճը Ձեր ընկերությունն է կառուցել։ Վարչապետի արձանագրած խախտումներին ինչպե՞ս եք վերաբերվում։

-Ճիշտն ասած՝ ես տեղյակ չեմ, խնդրում եմ երկուշաբթի․․․ ես տեղեկանամ, երկրում չէի, նոր եմ եկել։

-Աղմուկից տեղյակ չե՞ք։ Պաշտոնյաներ են ազատվել աշխատանքից։

-Թեթև տեղյակ եմ, բայց ամբողջությամբ տեղյակ չեմ, թե ինչ է կատարվում։

-Ձեր աշխատանքի հետևանքով Լոռու մարզպետը և Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարն են ազատվել աշխատանքից։ Դրանում Ձեր ընկերության մեղավորությունը տեսնո՞ւմ եք։

-Իհարկե տեսնում եմ, բայց այդ կախիչը մեր հետ կապ չունի։ Դա տենդեր է եղել, մենք չենք սարքել, ուրիշ ընկերություն բերել, տեղադրել է։ Դա մեր հետ կապ չունեցող բան է, որքանով ես տեղյակ եմ։ Գույքը մեր հետ կապ չունի։

-Այդ խնդիրը Ձեր կազմակերպությո՞ւնը պետք է լուծի, թե՞ ենթակապալառուն։

-Գույքի հետ կապված, որքանով ես գիտեմ, չէ, դա լրիվ ուրիշ ընկերություն է։ Տենդեր է եղել, ուրիշ ընկերություն բերել, դրել են, մեր հետ կապ չունի գույքը։

-Ձեր ընկերությունը նոր չէ, շինարարության հետ կապված հնարավո՞ր էր՝ նման խնդիր լիներ։

-Խնդիրներ ոնց որ կա, ես չեմ հերքում, բայց այդ խնդիրները պետք է վերացվեն, ես չգիտեմ, ամբողջովին տեղյակ չեմ՝ ինչ է կատարվում։

-Կառավարությունից, Քաղաքաշինության կոմիտեից Ձեզ հարցեր չե՞ն տվել այս դեպքի վերաբերյալ։

-Դե ոչ, ես նոր եմ եկել, երկրում չէի։

-Նման բան նախկինում եղե՞լ է Ձեր ընկերության հետ կապված։

-Ոչ։

-Դուք ինչպես՞ եք լուծումը տեսնում։

-Պետք է շտկենք, ինչ-որ խնդիր կա, պետք է շտկենք, ուրիշ լուծում չեմ տեսնում։ Խնդիրներ եթե կան, պետք է շտկվեն դրանք։ Վերջ։

-Դուք կապ չե՞ք տեսնում «Տաշիր» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի և Կառավարության հարաբերությունների ու այդ պատմության հետ։

-Խնդրում եմ մի շոշափեք։ Այդ անունները կապ չունեն այս ամեն ինչի հետ։ Խնդրում եմ, մի շոշափեք։

-Այդքան շինարարություն է լինում, և հենց այս շինարարությանը մոտենալ ու խախտումներ գտնել․․․

-Այդ մարդկանց անունները մի շոշափեք, խնդրում եմ։ Այդ մարդիկ կապ չունեն այս ամեն ինչի հետ, պետք չի այդ անունները շոշափել։ Ի՞նչ կապ ունեն դրա հետ։ Իրենք ոչ մի կապ չունեն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բագրատ Սրբազանի առաջնորդած ավտոերթը դեպի Վանաձոր (տեսանյութ) Ամեն օր աղերսում ենք, որ հաղթանակով ավարտվի այս ամենը. ապարանցին` Սրբազանին (տեսանյութ) Ուշադիր եղեք, ոստիկաններն էլի որս են անում. քիչ առաջ տարան ավտոերթի մեքենաներից 1-ը. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ) «Սրբազա'ն, Սրբազա'ն», «Ո՞նց եք, ժողովու'րդ». Ապարանում Բագրատ Սրբազանին աղուհացով են դիմավորում Մարդ լինել. Ռուբեն Վարդանյանի մանիֆեստը Սևանա լճից դուրս են բերվել ապօրինի տեղադրված խեցգետնաորսիչներ և ձկնորսական ցանցեր Տեղատարափ Սևանավանքում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Արարատում մեքենաներ են բախվել. կա 2 զոհ, 2 վիրավոր Ցանկալի կլիներ մեր Վանաձորի քաղաքապետին ազատության մեջ տեսնել. Բագրատ սրբազան Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանա լճի հարավային ափի գետերում զգալի. ՇՄՆ Քարկոփում աշխատանքները շարունակվում են Իրենք թող իրենց յուղով տապակվեն, տեսնում եք` ինչ տրամադրության մեջ է ժողովուրդը. Սրբազան Փաշինյանն է թշնամու բերանի մեջ լեզու դրել, բացել դռները, նրանք էլ օգտվում են. Մանվելյան Ողբերգական ավտովթար՝ Արարատում․ բախվել են «BMW X6»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 2 զոհ, 2 վիրավոր «Կասկադ»-ի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը ներկայացվեց քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդին Գերիների վերադարձը տեղի չի ունենա, եթե չկան իրական բանակցություններ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Կոպենհագենում հարձակվել են Դանիայի վարչապետի վրաՈւՂԻՂ. Սրբազանը շարժման մասնակիցների հետ ավտոերթով շարժվում է դեպի ՎանաձորԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենը կայցելի Հայաստան Անցումային կառավարությունը պետք է պատրաստվի արտահերթ ընտրություններին, որին չի մասնակցելու. Սրբազան (տեսանյութ)«Մալիբու» այգում դանակահարել են 21-ամյա տղամարդուն. հայտնաբերվել են արնանման հետքեր. shamshyan.comԱյսօր ՀՀ-ի հետ չեն բանակցում, կա ուժի պարտադրանք. Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Ոսկե մեդալ» ՀՀ վաստակավոր մարզիչ Աշոտ Ավետիսյանին՝ ՌԴ սպորտի նախարար Մատիցինի հրամանովՌուսական կողմին բազմաթիվ հարցեր ունենք, բայց դրանք պիտի լուծվեն խորը երկխոսության շնորհիվ. Սրբազան (տեսանյութ)Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրՓաշինյանն այցելել է աղետի գոտի՝ Լոռու մարզ, ծանոթացել իրականացվող աշխատանքներին (տեսանյութ)Բագրատ Սրբազանի ասուլիսը միջազգային լրատվականներին (տեսանյութ)Այսօր թիրախում արցախցին է, հաջորդ օրը տավուշցին, սա կշարունակվի այնքան, քանի ՀՀ-ն չունի հայի օրակարգՍեռական հարաբերություն ունենալու առաջարկ է արել 44-ամյա կնոջը, մերժվել ու հարվածել է նրա դեմքինՕդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՀունիսի 8-ի աստղագուշակՕրվա խորհուրդ. Հունիսի 8Մեղավոր են նախկինները, Կրեմլը, գազը, բենզինը, այլմոլորակայինները, ով ասես․ «Փաստ»Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին (տեսանյութ)Ովքեր են Սրբազան շարժման ստվերային աջկիցները. «Հրապարակ»Քիմ Քարդաշյանը արտասովոր հանդերձանքով (լուսանկարներ)ԱԱԾ տնօրենը մերժում է Փաշինյանի՝ Կոնդի առանձնատուն տեղափոխվելու առաջարկը․ «Հրապարակ»«Ժողովուրդ». 6 տարվա ընթացքում 22 անգամ բարձրացել է Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը«Փաստ». ՀՀ կներմուծվեն և կիրացվեն ԵԱՏՄ միասնական ռեեստրում ընդգրկված 3-րդ երկրների կազմակերպությունների ապրանքներ«Հրապարակ». ՔՊ-ն «զադնի» չի դնի«Հրապարակ». Շարժումը հոգեվիճակ է թելադրում«Փաստ». Ինչո՞ւ է Փաշինյանը բոլոր յուրայիններին «փչացնում»«Ժողովուրդ». ՀՀ տարբեր զինկոմիսարիատներում աշխատակիցները պատրաստում են ազատման դիմումները30 արծաթով հայրենիքը վաճառածների նկարները գիշերը հայտնվել են Երևանի տարբեր հատվածներում. «Տավուշը հանուն հայրենիքի» «Փաստ». Ի՞նչ կտան Հայաստանին արևմտյան խոստումները«Ժողովուրդ». ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավոր կընտրեն ու կգնան «արձակուրդ»Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցելՌուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. ՊուտինԱննա Մկրտչյանը՝ 2018-ի դագաղների շքերթի մասին. Aravot
Ամենադիտված