Աշխարհի ամենամեծ զբոսանավը ժամանել է Մայամի (լուսանկարներ)
ԼուսանկարներԱշխարհի ամենամեծ զբոսանավը՝ Icon of the Seas-ը, ժամանել է Մայամի։
Այն իր առաջին ուղևորներին իր առաջին ճանապարհորդության համար կընդունի հունվարի 27-ին՝ Մայամիում (Ֆլորիդա, ԱՄՆ): Ուղևորությունը կտևի 7 օր Կարիբյան ավազանի ողջ տարածաշրջանով։
Icon Of The Seas-ը աշխարհի ամենամեծ զբոսանավն է: Նավում նախատեսվում է ունենալ մինչև 9950 ուղևոր: Գրեթե բոլոր սենյակներն արդեն ամրագրված են, իսկ նրանք, որոնք դեռ հասանելի են, արժեն 5000-7000 դոլար:
Նավի երկարությունը 365 մ է, ինչը գերազանցում է երեք ֆուտբոլային դաշտի չափը։ Համախառն տոննաժը կազմում է ավելի քան 250 տոննա, ինչը հինգ անգամ ավելի է, քան լեգենդար «Տիտանիկ»-ինը։ Նավի կառուցումը Royal Caribbean-ին արժեցել է ավելի քան 2 միլիարդ դոլար:
Icon of the Seas-ն ունի 20 տախտակամած և 8 մեծ «տարածք»: Կան ավելի քան 40 ռեստորաններ, բարեր և լաունջներ, ինչպես նաև մարզասրահներ, առողջարաններ, մանկական խաղահրապարակներ, կարուսելներ և սահադաշտ: Նավը նաև մեծ թեմատիկ այգի է: