Լարիսա Գուզեևան ցուցադրել է ամուսնուն (լուսանկար)
ԼուսանկարներՌուս դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Լարիսա Գուզեևան երկրպագուներին ցուցադրել է ամուսնու՝ Իգոր Բուխարովի մասնակցությամբ հազվագյուտ կադրեր։ Հայտնին Instagram-ում ընտանեկան ջերմ տեսանյութ է հրապարակել։
Կադրերում «Եկեք ամուսնանանք» հաղորդաշարի հաղորդավարուհու ամուսինը նստած է սեղանի մոտ՝ ձեռքին բաժակով։
1999 թվականից Լարիսա Գուզեևան ամուսնացած է ռեստորատոր Իգոր Բուխարովի հետ։ 2000 թվականին հեռուստահաղորդավարուհին լույս աշխարհ է բերել դստերը՝ Օլգային: Դերասանուհին ունի նաև որդի՝ Ջորջը, խմբագիր Կախա Տոլորդավայից։