56-ամյա Նիկոլ Քիդմանը ներկայացել է անկեղծ զգեստով և քննադատության արժանացել
ԼուսանկարներԱվստրալացի և ամերիկացի դերասանուհի Նիկոլ Քիդմանը ներկայացել է անկեղծ հագուստով և քննադատության արժանացել համացանցում։ Համապատասխան նյութն ու մեկնաբանությունները հայտնվել են Daily Mail կայքում։
Նշվում է, որ 56-ամյա աստղը ներկա է եղել «Expats» սերիալի պրեմիերային, որտեղ խաղացել է գլխավոր դերերից մեկը։ Միջոցառման համար նա ընտրել է կիպ, մինչև հատակը հասնող սև զգեստ։ Ընդ որում, հանդերձանքն ամբողջությամբ մերկացրել է աստղի մեջքը, ինչպես նաև կրծքավանդակի մի մասը:
Հրատարակության ընթերցողները քննադատել են արտիստի արտաքինը։ «Սարսափելի զգեստ», «Նա չափազանց ծեր է դրա համար», «Այլևս ոճային չէ իր տարիքում այդպես մերկ լինելը», «Նման զգեստները նախատեսված են 20-30 տարեկանների համար», «Անճաշակ»,– գրել են օգտատերերը։