Մոլդովայի ԱԳ նախարարը հրաժարական է տվել
Համաշխարհային ՄամուլՄոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Նիկոլաե Պոպեսկուն հրաժարական է տվել։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ես հրաժարական եմ տալիս փոխվարչապետի և արտաքին գործերի նախարարի պաշտոններից այն բանից հետո, երբ հաջողությամբ կատարել եմ երկրի նախագահ Մայա Սանդուի կողմից դրված արտաքին քաղաքական նպատակները, և այս փուլում ինձ դադար է անհրաժեշտ», - ասել է Պոպեսկուն մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով, պաշտոնը թողնելուց հետո ինքը կշարունակի աջակցել կառավարությանն ու նրա թիմին եվրաինտեգրման գործընթացում։