Կամչատկայում հզոր երկրաշարժ է գրանցվել
Համաշխարհային ՄամուլԿամչատկայում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Երկրաշարժը տեղի է ունեցել 37 կմ խորության վրա։ Սեյսմիկ իրադարձության ուժգնությունը կազմել է 5,2 մագնիտուդ, իսկ էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատսկից 127 կմ հեռավորության վրա»,- տեղեկանում ենք հրապարակված տվյալներից։
Ռուսաստանի ԱԻՆ ՏԱՍՍ-ի տարածաշրջանի գլխավոր տնօրինությունը հայտնել է, որ, դատելով գործիքային տվյալներից, շրջանի մայրաքաղաքում զգացվել են մինչև երեք բալ ուժգնությամբ ցնցումներ։