Եթե հարկ լինի` Կիրանցում նոր դպրոց կկառուցենք, ծնողների հետ կքննարկենք անվտանգության հարցը․ Փաշինյան (տեսանյութ) Փաշինյանն արձագանքել է Սրբազանի հանդիպման առաջարկին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կաթողիկոսի հետ կապված միջադեպին (տեսանյութ) Դուք վախենո՞ւմ եք ժողովրդի հետ շփվել առանց շքախմբի. լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ) Վահե Ղազարյանը պատրաստ է ընդունելու Բագրատ Սրբազանին, բայց ոչ այս ֆորմատով. ՆԳՆ խոսնակ Փաշինյանը կրկին «հարձակվեց» Եկեղեցու վրա, ասելով՝ «Որոշ մարդիկ վարկաբեկում են ինստիտուտը» (տեսանյութ) Ապրիլի 19-ին արդեն զգուշացնում էին աղետի մասին. ո՞վ էր ասում աղետի հետ Նիկոլը կապ չունի. Արմինե Մելքոնյան Սրանք պատերազմ են հայտարարել մեր ինքնության վերջին հենասյունին․ Նարեկ Գալստյան Վեհափառ Հայրապետի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ծառայողական քննություն չի իրականացվում. ՆԳՆ ներքին անվտանգության վարչության պետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց ԱԺ, նրան դիմավորեց Ալեն Սիմոնյանը (տեսանյութ) 

«Գործ ունենք թշնամական օրակարգի հետ. ցանկանում են խորտակել, թուլացնել հայ ժողովրդի ազգային ոգին և արտաքին սպառնալիքների հանդեպ դիմադրողականությունը»․ «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայոց պատմությունը» փոխարինել «Հայաստանի պատմությամբ»: Օրեր շարունակ հասարակությունը քննարկում է այս նախագծի խելամիտ ու տեղին չլինելը, փորձագիտական հանրույթը խոսում է դրանում թաքնված իրական վտանգների մասին: «5165» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանն ասում է՝ սա մեծ ռազմավարության հերթական քայլերից մեկն է:

«Մեծ ռազմավարության բովանդակությունը, դրա իմաստը հայ ժողովրդի ինքնությունը փոխելն է, մատաղ սերնդի մեջ ազգային ինքնությունը, ազգային ինքնագիտակցությունը նվազեցնելն է, հայ ժողովրդի ազգային դիմադրողական իմունիտետը թուլացնելն է՝ պատրաստելով «խաղաղության դարաշրջանին»: Բայց իրականում պատրաստելու նրան, որ երբեք ու երբեք հայ ժողովրդի մեջ ազգային իրավունքների, Արցախի, Ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման համար շարժումներ չլինեն, պայքարի օջախներ չառաջանան: Ռազմավարությունը դա է: Հիմա պետք է հասկանալ, թե ինչո՞վ կապ ունի այդ ռազմավարության հետ այս փոփոխությունը: Երբ վերափոխում են «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմության», այնուհետև սկսելու են հարցեր առաջանալ, թե ո՞րն է այն Հայաստանը, որի մասին պատմությունը պետք է մատուցվի աշակերտներին: Արդյոք Օսմանյան Կայսրության տիրապետության տակ գտնված հայ իրականության պատմությունը Հայաստանի պատմությո՞ւն է, թե Հայաստանի պատմություն չէ, արդյոք Ռուսական Կայսրության տիրապետության ներքո գտնված հայկական իրականությունում տեղի ունեցած իրադարձությունները հայոց պատմությո՞ւն են, թե ոչ: Արդյոք հայկական գաղթօջախներում, Սփյուռքում ընթացող գործընթացները և տեղի ունեցած ամեն ինչը հայոց պատմությո՞ւն է, թե ոչ, և այսպես շարունակ:

Նեղացնելով հայոց պատմության շրջանակը՝ նախ և առաջ խնդիր է դրվում մատաղ սերնդի գիտակցությունից պոկել պատմական հայրենիքի գաղափարը, որ նա չկարևորի պատմական հայրենիքը, չկարևորի հայ ժողովրդի պատմական ու ազգային իրավունքները: Իրենք այդպիսի խնդիր են դնում: Երբ ուսումնասիրում ենք հանրակրթության չափորոշիչը, այս ամենն այնտեղ տեսնում ենք: Սա դրա մասնավոր դրսևորումներից մեկն է: Նպատակն է, որ դպրոցական ուսումնական ծրագրերը, դասագրքերն այնպիսին լինեն, որ ավելի քիչ կարևորություն տրվի ազգային ինքնությանը, պատմությանը, ավելի քիչ ոգևորություն առաջ բերվի հայոց պատմության տարբեր շրջանները ուսումնասիրելիս: Կամ առանձին շրջաններ գուցե ընդհանրապես չուսումնասիրվեն: Հիմք լինի, որ պատմությունը խմբագրվի, վերաշարադրվի այնպես, որ կարդացողի մոտ որևէ կոնֆլիկտ, անարդարության զգացում չառաջանա: Հեքիաթի նման կմատուցվի՝ ոչինչ, որ մեր հայրենիքը մեզանից վերցրել են, գուցե մեր հայրենիքն էլ չի եղել: Այսպիսի նկատառումներից ելնելով է արվում այդ ամենը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սողոմոնյանը:

Հետաքրքրվում ենք՝ արդյոք նույն ռազմավարության մի ուղղություն էլ Հայ առաքելական եկեղեցու դեմ սկսված և 2018 թ.-ի իշխանափոխությունից հետո մի քանի տարի շարունակվող արշա՞վն է: «Հայ եկեղեցու պատմություն» առարկան հանվում է դպրոցական ծրագրերից, Կաթողիկոսի ամանորյա ուղերձն առաջին անգամ մեր նորանկախ պատմության մեջ չի հնչում Հանրային հեռուստաընկերության եթերում, արշավ է սկսվում Կաթողիկոսի դեմ: Երբեմն մտածում ես, որ եթե հնար ունենային, նրան էլ գահընկեց կանեին և իրենց թեկնածուին կառաջադրեին: «Հանրակրթության պետական չափորոշիչով է սահմանված, որ այլևս «Հայ եկեղեցու պատմություն» առարկան հանվում է դպրոցական ծրագրից: Որպես առանձին դասընթաց՝ այն այլևս չի լինելու, ինչ-որ թեմաներ ինտեգրվելու են «Հայոց պատմության» մեջ, որն էլ հիմա դառնալու է «Հայաստանի պատմություն»: Սրա նպատակը հայ եկեղեցու հեղինակության նսեմացումն է: Բազմաթիվ են 20-րդ դարում հայ եկեղեցու հետ տեղի ունեցած փորձությունները. Օսմանյան Կայսրությունում ամբողջ հոգևորականության ֆիզիկապես ոչնչացումը, եկեղեցիների, վանքերի ավերումը, ձեռագրերի այրումը, ամբողջ ժառանգության բռնագրավումը, 30-ական թվականներին Խորհրդային Միությունում հարյուրավոր եկեղեցիների փակումը, հոգևորականների բանտարկությունները, գնդակահարությունները, աթեիզմը:

Այս ամենը շատ լուրջ հարված հասցրեց հայոց եկեղեցուն, որն ամենաերկարատև կյանքն ունեցավ, ամենակենսունակ ազգային ինստիտուտն է: Այն ազգային ինքնության խտացում է, մարմնացում: Այն, ինչպիսին որ կանք, մեր գրի, մշակույթի, արվեստի փոխանցման շնորհիվ, այս ամենի համար պարտական ենք այդ կառույցին՝ Հայ առաքելական եկեղեցուն: Ազգային այս կարևոր կառույցն ազգային բարոյականության աղբյուր է, որովհետև հայոց եկեղեցին մեր ազգային ավանդույթների ու էթիկայի, բարոյականության, քրիստոնեական ընտանիքի ջատագովն է, որը դեմ է կանգնում ախտելի բարքերին, ընտանիքի կարգը՝ տղամարդու և կնոջ միջև ներդաշնակ հարաբերությունները փչացնող բոլոր սովորույթներին: Այդ եկեղեցին է հիմա թիրախի տակ, այդ եկեղեցու հեղինակությունն են նսեմացնում»,- նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ եթե հանվում է «Հայ եկեղեցու պատմություն» դասընթացը, աշակերտների շրջանում ավելի քիչ է հետաքրքրություն, վերաբերմունք ու սեր արթնանում եկեղեցու նկատմամբ: «Գուցե ժամանակին այդ դասընթացը լավ չի դասավանդվել, դա հարցի մյուս կողմն է: Պետք էր ավելի բարելավել: Բայց երբ վերցնում և կտրում են մատաղ սերնդի կապն այդ կարևոր կառույցի հետ, այ, սա է ուշադրության արժանի: Սրան գումարած՝ բարձր մակարդակով տեղի ունեցող հակակրոնական, հակաեկեղեցական գործունեությունը: Հայոց հայրապետի՝ Ամանորի ուղերձը եթեր չհեռարձակեցին Հանրային հեռուստատեսությամբ, երբեք ու երբեք պետական բարձրաստիճան պաշտոնյաների չենք տեսնում հայոց եկեղեցու տաղավար տոների ժամանակ մատուցվող պատարագներին: Ազգային եկեղեցական ծեսերի, տոների, բարոյականության դեմ արշավ է ընթանում: Հայոց պատմության մեջ նման բան չէր եղել, հայոց պատմության մեջ աշխարհիկ և հոգևոր իշխանությունները միշտ ներդաշնակ են եղել: Շատ բացառիկ դեպքեր են եղել, երբ ինչ-որ խնդիրներ են առաջացել, որոնք շատ արագ լուծվել են: Գործ ունենք թշնամական օրակարգի հետ, որ հայոց եկեղեցու 1700-ամյա նվիրապետական կառույցը ցանկանում են թուլացնել, խորտակել, իսկ դրանով էլ ավելի են թուլացնելու հայ ժողովրդի ազգային ոգին, իմունիտետը և արտաքին սպառնալիքների հանդեպ դիմադրողականությունը»,-ասում է «5165» շարժման անդամը:

Եկեղեցի, կրթություն, մշակույթ: Թիրախավորված են երեք կարևորագույն ուղղություններ: Դրանց թուլացումը հանգեցնելու է պետականության հիմքերի թուլացման: «Սա կոնկրետ արշավ է, նպատակաուղղված ռազմավարական ծրագիր՝ փոխել հայ ժողովրդի ինքնությունը, այդ ինքնության միջից հանել ազգայինին, հոգևորին կարևորություն տալը, հայ ժողովրդին վերածել նյութապաշտ, զուտ կենցաղի, ուտելու, հագնելու և վայելքների մասին մտածող սպառողական հասարակության, որի համար կարևոր չի լինի իր կյանքն իր հայրենիքի հետ կապելը, որի ներկայացուցիչների համար կարևոր չի լինի ազգի համար լավ բան անելու առաքելություն վերագրելը, որի համար խնդիր չի լինի տարածքներ տալը, որովհետև եթե հոգևոր կապը թուլանում է այս հողի ու ջրի հետ, ապա մարդկանց համար խնդիր չի լինում, որ երբ մի տեղ վատանա կյանքը, իրենից տարածք վերցնեն, կգնա ուրիշ տեղ կապրի: Պայքարի իմունիտետը թուլացնում են»,-եզրափակում է Մենուա Սողոմոնյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Դուրս եկեք երթևեկելի մասից, հակառակ դեպքում` ոստիկաններն ուժ կկիրառեն (տեսանյութ) Եթե հարկ լինի` Կիրանցում նոր դպրոց կկառուցենք, ծնողների հետ կքննարկենք անվտանգության հարցը․ Փաշինյան (տեսանյութ) Մթնոլորտի էական փոփոխություն կա, բայց դա չի նշանակում, թե հասել ենք վերջնագծին. Փաշինյանը՝ խաղաղության պայմանագրի մասինԲագրատաշենում հանրային սննդի օբյեկտը գործել է սանիտարահիգիենիկ խախտումներով ՆԳՆ շենքի մոտ իրավիճակը լարվեց (տեսանյութ) Ցականյա՛ն, ամո՛թ. դիրք քանդելու համար գեներալի կոչում ես վերցրել. սա խորքային ողբերգություն է (տեսանյութ) Փաշինյանն արձագանքել է Սրբազանի հանդիպման առաջարկինԴուրս եմ եկել Փաշինյան-Ալիև դուետի դեմ. վերստին ասում եմ՝ Ալիև՛, գլուխդ պատին ես տվել. Սրբազան (տեսանյութ) Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կաթողիկոսի հետ կապված միջադեպին (տեսանյութ)Ես այստեղ չեմ եկել որպես գործիչ, այլ որպես մարդ, որը Վահե Ղազարյանի հետ Տավուշում ծառայել է․ Սրբազան Դուք վախենո՞ւմ եք ժողովրդի հետ շփվել առանց շքախմբի. լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ) Գաղտնի խմբերից մեկի ղեկավարի անունը Աշոտ Մկրտումյան է, 2-րդի ազգանունն էլ Մկրտչյան է․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը փակ էԷդ էլիտաները իրենց «Բրաբուսներով» պատերազմների ժամանակ էլ, խաղաղության ժամանակ էլ չեն տառապում․ Փաշինյան (տեսանյութ) Փաշինյանի «սարդարապատյան» փախուստն ու փրկության զուր «ճիգերը». Մանուկյան Վահե Ղազարյանը պատրաստ է ընդունելու Բագրատ Սրբազանին, բայց ոչ այս ֆորմատով. ՆԳՆ խոսնակՓաշինյանը կրկին «հարձակվեց» Եկեղեցու վրա, ասելով՝ «Որոշ մարդիկ վարկաբեկում են ինստիտուտը» (տեսանյութ) Ապրիլի 19-ին արդեն զգուշացնում էին աղետի մասին. ո՞վ էր ասում աղետի հետ Նիկոլը կապ չունի. Արմինե ՄելքոնյանՍրանք պատերազմ են հայտարարել մեր ինքնության վերջին հենասյունին․ Նարեկ ԳալստյանՎեհափառ Հայրապետի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ծառայողական քննություն չի իրականացվում. ՆԳՆ ներքին անվտանգության վարչության պետ Նոր նշանակում Հայաստանի զինված ուժերում Նիկոլ Փաշինյանը ժամանեց ԱԺ, նրան դիմավորեց Ալեն Սիմոնյանը (տեսանյութ)Վահե Ղազարյանը հանդիպման է ու չի կարող ընդունել Բագրատ ՍրբազանինԲագրատ Սրբազանն այլևս հանդիպում չի պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետՔՊ-ն փակ հանդիպում կունենա Արարատ Միրզոյանի հետ. պատգամավորներն են պահանջել․ «Ժողովուրդ»Եթե որեւէ տեսակի բախում, քաղաքացիական պատերազմ լինի, իշխանություն կոչվածն է պատասխանատու, իրենց վզին է դա. Սրբազան (տեսանյութ)«Ժողովուրդ». 16,8 մլն դրամ` ՆԳՆ զորքերի տեղաշարժի համար. Սրբազանի գլխավորած ակցիաները «թանկ» են նստում իշխանության վրաՔաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ գնում են ՆԳՆ (տեսանյութ)Գնալու եմ ՆԳՆ՝ բացատրություն ստանալու. հրամանը Վահե Ղազարյա՞նն է տվել, թե՞ իրեն են նման հրաման տվել. Բագրատ Սրբազան«Հրապարակ». Փաշինյանին այսօր երկրորդ փորձությունն է սպասվումԱլե՛ն, ի՞նչ ժամանակ ունես՝ Անժելային ես դատի տալիս, դու րյուկզակդ հավաքիր, գնու՛մ եք․ Զոհրաբյան (տեսանյութ)«Հրապարակ». Պարգեւներ հող հանձնողներին եւ ջարդարարներին«Ժողովուրդ». Թեժ օր է լինելու. Փաշինյանը ԱԺ-ում կլինի, ցուցարարները` փողոցում«Հրապարակ». Ուղարկում են աղետի գոտի, որ ակցիաներին չմասնակցենՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ հավաք Սուրբ Աննա եկեղեցու բակումԱմենայն Հայոց Հայրապետի ջանքերով է, որ մենք Սարդարապատ ունենք. Բագրատ ՍրբազանՄտածում եմ՝ ինչ կպատահեր, եթե այլ երկրում որեւէ մեկը փորձեր փակել Հռոմի Պապի առաջը եւ թույլ չտար առաջ շարժվել. Գևորգ ԹամամյանՎեհափառի դիմաց փակած ոստիկանները թլպատվա՞ծ են. Ռուբեն ՄխիթարյանՍուրբ Աննա եկեղեցու բակն արդեն բազմամարդ է. Բագրատ Սրբազանի կոչով՝ ժողովուրդը գալիս է դեպի հավաքի վայրԷլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեներըՄեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնինՀեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում Հունաստանը Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնելՈստիկանների դրսևորած անվայել պահվածքից հետո անհրաժեշտ է մտածել, թե արդյո՞ք պետք է նրանց ընտանիքի անդամների համար եկեղեցական արարողություններ կատարել. Արշակ սրբազանՍահմանազատման ու սահմանագծման գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղություններից է․ ԳալուզինԱղետի գոտիներում իրականացվող աշխատանքներում կա կամավորների ներգրավման անհրաժեշտություն. ԱՍՀՆԱխթալայում վերականգնվել է գազամատակարարումն ու էլեկտրասնուցումըԵրբևէ դժվար կլիներ պատկերացնել, որ Հայաստանի ոստիկանությունը կարող է խոչընդոտել Ամենայն հայոց հայրապետի մուտքը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՄի զարմացեք, երբ Նիկոլի «ոստիկանությունը » խոչընդոտում է Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր. ՇարմազանովՏեր Եսայի քահանա Արթենյանը Սարդարապատում ամոթանք է տվել ՔՊ-ական կարկառուններին. MediaHub
Ամենադիտված