Գազայի վերաբերյալ Իսրայելի առաջարկը կարող է հանգեցնել ՀԱՄԱՍ-ի իշխանությունից հեռացմանը. Սպիտակ տուն Գերմանիայի ԱԳՆ-ի կարծիքով՝ ՀՀ-ն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունեն Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահն ընդգրկվել է ֆուտզալի ՉԼ՝ եզրափակիչ մրցաշարի հավաքականում Հարձակվել են Երևանի միակ սինագոգի վրա Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Վբեյմար Անգուլոն կարիերան կշարունակի Ինդոնեզիայում Մհեր Գրիգորյանը ջերմ բարեմաղթանքներ է հղել Միացյալ Թագավորության կառավարությանը Սպանել են քրեական հեղինակության «Ֆազին»․ նոր մանրամասներ՝ Աջափնյակում կրակոցներից Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները Աջափնյակում կրակոցներ են հնչել. բնակիչներն ահազանգում են` «ավտոմատով են կրակել» Բերման ենթարկված երիտասարդի մոտ լիցքավորված գազային ատրճանակ է հայտնաբերվել 

Եվրոպական խորհրդարանում անդրադարձ է եղել Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը

Աշխարհ

Հունվարի 24-ին Եվրոպական խորհրդարանի անդամ Միրիամ Լեքսմանի և Եվրոպական ժողովրդական խմբակցության հովանավորությամբ տեղի է ունեցել «Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պաշտպանության» մասին համաժողովը։

Բանախոսների շարքում էին միջազգային իրավունքի պրոֆեսոր Պիեռ դ’Աղժանը, Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը, «Արցախի հայկական մշակութային ժառանգություն․ միջազգային համակարգում գործող պաշտպանության մեխանիզմներ՝ միտված պահպանելու ժառանգությունը» խորագրով գրքի հեղինակ Արմինե Տիգրանյանը, Բելգիայում ՀՀ դեսպան/ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը, Եվրոպա Նոստրա կազմակերպության Գլխավոր քարտուղար Սնեժկա-Քուադվլիխ Միխայլովիչը։

Համաժողովին ներկա էին Եվրոպական խորհրդարանի անդամներ, Եվրոպա Նոստրա կազմակերպության ներկայացուցիչներ, հոգևոր առաջնորդներ, լրագրողներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Դեսպան Բալայանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից իրականացրած էթնիկ զտմանը, Լեռնային Ղարաբաղից բռնի ուժով տեղահանված հայերի ներկա իրավիճակին, ինչպես նաև հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման հույժ կարևորությանը։ Նա նշել է, որ քանի դեռ Ադրբեջանը չի կրել ծանր հետևանքներ իր կործանարար և աղետալի գործողությունների համար, Ալիևի ռեժիմը կշարունակի խախտել միջազգային իրավունքը, միջազգային իրավական կարգը և Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշումները։

Դեսպան Բալայանը ներկայացրել է իր հայրենի գյուղի եկեղեցու նկարները, որն, ըստ արբանյակային նկարների, քանդվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից, և հավելել, որ նրանք միտված են շարունակել այս աղետալի քաղաքականությունը, քանի որ մնում են անպատիժ։ Դեսպան Բալայանը նաև լսարանի ուշադրությունն է հրավիրել Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված «Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևի վրա՝ մատնանշելով վերջինիս իրականացման մեխանիզմների ստեղծման անհրաժեշտությունը։

Միրիամ Լեքսմանը, իր հերթին, մատնանշել է անպատժելիության աղետալի հետևանքները և անդրադարձել երկակի ստանդարտներին և եվրոպական արժեքները քաղաքական նպատակահարմարությանը զոհաբերելու անթույլատրելիությանը։

Պիեռ դ՚Աղժանը ներկայացրել է հարցի իրավական ասպեկտը և անդրադարձել Արդարադատության միջազգային դատարանում սույն հարցի քննարկման մանրամասներին և ադրբեջանական կողմի հակադիր հայցերին։ Նա նշել է, որ Ադրբեջանը որդեգրել է Հայաստանի հայցերին հայելային սկզբունքով հակադարձելու քաղաքականությունը՝ նպատակ հետապնդելով շեղել միջազգային հանրության ուշադրությունը։

Հայր Գարեգինն անդրադարձել է հոգևոր ժառանգությանը և կարևորել վերջինիս պահպանության հարցը։ Նա նաև ներկայացրել է մի շարք մշակութային կոթողներ, որոնք կա՛մ ոչնչացվել են, կա՛մ օտարվել, կա՛մ կանգնած են ոչնչացման վտանգի առջև։

Արմինե Տիգրանյանը ոչ միայն ներկայացրել է բուն կոթողների վտանգված լինելու հանգամանքը, այլև ԼՂ հայերի ոչ նյութական արժեքների, այդ թվում՝ ավանդույթների և համայնքային կյանքի պահպանման կարևորությունը։ Հեղինակի գրքերը բաժանվել են համաժողովի բոլոր մասնակիցներին։

Եվրոպա Նոստրայի Գլխավոր քարտուղարը խստագույնս դատապարտել է Ադրբեջանի կողմից իրականացրած էթնիկ զտումը Լեռնային Ղարաբաղում և ընդգծել, որ իր ղեկավարած կազմակերպությունը բազմիցս ահազանգել է իրականացվող ոտնձգությունների մասին՝ շեշտելով ԼՂ մշակութային ժառանգության կարևորությունը եվրոպական քաղաքակրթության համար։ Նա նաև առանձնահատուկ շեշտել է, որ «հայկական ժառանգությունը նույն եվրոպական ժառանգությունն է»։

Իր եզրափակիչ խոսքում Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելյամին ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության՝ իր պատմական բնօրրանը վերադառնալու իրավունքի պաշտպանության անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնում են ԲԵլգիայում ՀՀ դեսպանությունից:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գազայի վերաբերյալ Իսրայելի առաջարկը կարող է հանգեցնել ՀԱՄԱՍ-ի իշխանությունից հեռացմանը. Սպիտակ տունԳերմանիայի ԱԳՆ-ի կարծիքով՝ ՀՀ-ն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունենՀայաստանի ազգային հավաքականի դարպասապահն ընդգրկվել է ֆուտզալի ՉԼ՝ եզրափակիչ մրցաշարի հավաքականումՀարձակվել են Երևանի միակ սինագոգի վրաՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Վբեյմար Անգուլոն կարիերան կշարունակի ԻնդոնեզիայումՄհեր Գրիգորյանը ջերմ բարեմաղթանքներ է հղել Միացյալ Թագավորության կառավարությանըՍպանել են քրեական հեղինակության «Ֆազին»․ նոր մանրամասներ՝ Աջափնյակում կրակոցներիցԷլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեներըԱջափնյակում կրակոցներ են հնչել. բնակիչներն ահազանգում են` «ավտոմատով են կրակել»Բերման ենթարկված երիտասարդի մոտ լիցքավորված գազային ատրճանակ է հայտնաբերվելՇարժումն այնքան է «մարել», որ այսօր ԱԺ ամբիոնից իշխանական բոլոր պատգամավորները խոսեցին պայքարի մասին. փաստաբանՈ՞վ է «Կրեմլի ագենտ». Նարեկ Մարգարյանը Շարժման մասնակիցների հետ խոսում է բուլինգի մասին (տեսանյութ)Սյունը հասել է Երևան, դեմարկացիա ենք անում ԱԺ-ն. ակցիա` Բաղրամյան պողոտայում (տեսանյութ)Ֆրանսիայի հանրապետականների առաջնորդը կոչ է արել գործարք կնքել Լը Պենի կուսակցության հետԱզատության հրապարակն ազատվում է մարզական՝ խաղային գույքիցԽաղաղություն պետք է հաստատել արդարության հիման վրա․ Արամ Ա Կաթողիկոսի ելույթը՝ ՎատիկանումԱյսօր Սեմյոնովկա-Ծովագյուղ հատվածում 1 ժամում թափվել է Երևանի ողջ հունիս ամսվա տեղումների նորմայի եռապատիկի չափ անձրևԳազ չի լինելուՎարվիր այնպես, որ սերունդներիդ ունենաս ժառանգելու Հայրենիք և պատիվ․ «Որդիների կանչ»Խաղաղությունը կբացի ամբողջ տարածաշրջանի ներուժը․ Հայաստանի ու ԱՄՆ-ի կառավարության հայտարարությունըՍԴ-ն վարույթ է ընդունել Վճռաբեկի՝ մարտի 1-ի վերաբերյալ մեղադրանքների վերաորակման հարցով դիմումըArmComedy-ի Նարեկ Մարգարյանը՝ ֆեյքերի ու նրանց հայհոյախոսության դեմ պայքարելու եղանակների մասին (տեսանյութ) Ֆոն դեն Լայենը հայտարարել է, որ Կիևը կատարել է բոլոր քայլերը ԵՄ-ին միանալու համար Վաղը բեկումնային օր է լինելու. այս իշխանությունների քաղաքականությունն ընդհատելը յուրաքանչյուր քաղաքացու գործն է. Վլադիմիր Մարտիրոսյան (տեսանյութ) Մտավորականը, որը ստեղծագործում է` նկարում է, գրում, երաժշտություն ստեղծում, չի կարող իր ազգի դարդուցավով չապրել ու ձևացնել, թե ամեն ինչ օքեյ է. ՀրապարակԱզատի ջրամբարում 22-ամյա քաղաքացի է ջրահեղձ եղելՔՊ-ն պիտի կամք ունենա և գա հունիսի 17-ի նիստին. այս կառավարությունը անելիք չունի, պիտի հեռանան. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)Սրբազա'ն, երբ եղբայրս զոհվել է, այս խաչն իր վրա էր, օրհնե'ք. Տարոն Սիմոնյանն ինքն իրեն պայթեցրել է. Սրբազան (տեսանյութ)24 ժամվա ընթացքում ԱՊՊԱ պայմանագիր կնքելու դեպքում տուգանքը զեղչվում է 75 տոկոսովԱյծի սատկելը որ գալիս է, կամրջի վրա է տրտինգ անում. բա եթե Շարժումը մարել է, ինչի՞ եք տրտինգ անում. Սրբազան (տեսանյութ)Վաղը ժամը 15։00-ին շատ մեծ թվով պետք է հավաքվենք, որովհետև ասելիք եւ անելիք ունենք. Բագրատ ՍրբազանՕ՛Բրայենի այցի նպատակը Սյունիքով միջանցքի վերահսկողությունն է. Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)Վրաստանի ԱԳ նախարարը հույս ունի, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կկարգավորվեն մոտ ապագայումՀունիսի 17-ին նախատեսված ԱԺ արտահերթ նիստը գումարվելու էԳՇ պետի տեղակալը կարևորել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը` պաշտպանության ոլորտի կերպափոխման գործում96 ժամն այն սարսափն է, որ այդ խորհրդարանի ամբիոնից պայթել է, իրենք գոյություն չունեն. Սրբազան (տեսանյութ)Վերսալյան պալատում հրդեհ է բռնկվելԱյս պայքարի ակնկալիքը մեկն է՝ Հայրենիք և պատիվ. ՍրբազանՀայաստանը աճուրդի ժամանակ գնել է 23մլն դրամ արժողությամբ շենք. Հրապարակ Այս շարժման հաջողությունը բոլորիս գիտակցության մեջ այլընտրանք չպետք է ունենա․ Ասպրամ ԿրպեյանԲագրատ Սրբազանը Բաղրամյան պողոտայում ողջունում և օրհնում է քաղաքացիներին (տեսանյութ)Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Զբաղվածության ռազմավարական ծրագրի նախագիծըԳյումրիից միասնական երթով շարժվելու ենք․ «Շիրակը հանուն Հայրենիքի» շարժումը միանալու է հանրահավաքին Այս ամոթալի պատմության միակ դրական կետն այն է, որ քննիչը միջնորդել է ոչ թե բանտային, այլ տնային կալանք. Մելիքյան Հայաստանի պրոֆեսիոնալ բռնցքամարտի խորհրդի պատվիրակությունը մասնակցել է «Եվրոպայի բռնցքամարտի միության» (EBU) 76-րդ համաժողովինՏարբեր երկրներից փորձագետներ մասնակցել են ԵԽ Երևանի գրասենյակի կազմակերպած համաժողովինՀունիսի 11-ից հուլիսի 1-ը Դ. Բեկի- Հ. Ավետիսյան և Վիլնյուս փողոցների հատվածը երեկոյան ժամերին փակ կլինիՏեսանյութում պատկերված անձը գովաբանում էր սիվիկի Դավիթին, ձեռքով ցույց տալիս Բաղրամյանի մարդկանց կողմը ու ասում՝ հեսա շուտով էդ զիբիլին կհավաքենՈւՂԻՂ. Սրբազանն ու կողմնակիցներն ամփոփում են օրը Բաղրամյան պողոտայումՀամագործակցության հերթական արդյունքները՝ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում
Ամենադիտված