Կարապետ Պողոսյանին են կալանավորել․ Կարեն Վրթանեսյան Կտեսնվենք ժամը 18։30-ին Հանրապետության հրապարակում, գործ ունենք անելու․ Բագրատ Սրբազան Երևանի համայնքային հատուկ տեխնիկան ու մարդկային ռեսուրսն աղետի գոտում են Ինչպես ցանկացած բռնապետական համակարգ, արհեստածին Ադրբեջանը ևս խիստ խոցելի է. Վարդան Ոսկանյան Նարենդրա Մոդին երրորդ անգամ երդմնակալությամբ կստանձնի Հնդկաստանի վարչապետի պաշտոնը «Այաքսից» հերքել են հետաքրքրությունը Էդուարդ Սպերցյանի նկատմամբ ԱՄՆ-ն և Ֆրանսիան աջակցում են Հարավային Կովկասում կայուն խաղաղությանը Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար ՄԻՊ-ը և դատախազները Շիրակում երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի սաների հետ ներկայացում են դիտել Հսկայական քարերը թափվել են Վանաձոր-Դիլիջան ճանապարհին 

Նիկոլ Փաշինյանը հարվածի տակ է դնում ՀՀ էներգետիկ անվտանգությունը՝ հանուն Արևմուտքի շահերի

Վերլուծական

Ռուսական «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում  ՌԴ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը հայտարարել է, որ Հայաստանը պետք է առավելագույնը մեկուկես-երկու տարվա ընթացքում կողմնորոշվի իր ատոմային էներգետիկայի զարգացման հետագա ձեւաչափի հարցում:  Լիխաչովն իր հարցազրույցում անդրադարձել է Ռուսաստանի պայմանավորվածություններին ատոմային էներգետիկայի ոլորտում։ Այս համատեքստում նա, մասնավորապես, նշել է, որ Երեւանը վաղուց ատոմային էներգետիկական ակումբի անդամ է։

Լիխաչովի այս հայտարարությունը բավական ուշագրավ է դառնում, եթե այն դիտարկում ենք ՀՀ իշխանությունների՝ հեղափոխությունից հետո որդեգրած  էներգետիկ քաղաքականության պրիզմայի ներքո:   2018 թվականից ի վեր գործող իշխանությունները խոչընդոտել են Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացմանը՝ սկսած ՌԴ-ի հետ վարկային ծրագրի խզումից: Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին հայտարարում էր, թե ատոմակայանում կան բազմաթիվ ավելորդ հաստիքներ, որոնք պետք է կրճատվեն:  Այսպիսով, ատոմային էներգետիկան մղվում էր երկրորդ պլան, դրան զուգահեռ իշխանությունը շեշտադրումը դնում էր վերականգնման էներգետիկայի վրա: Սա տեղավորվում էր հենց ամերիկյան ռազմավարության մեջ: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ էլ Հայաստանից Միացյալ Նահանգներ պատվիրակություն էր մեկնել՝ տեղում ու մանրամասնորեն ծանոթանալու մոդուլային տիպի ատոմային էլեկտրակայանների հնարավորություններին:  Գործադիրն էլ արդեն հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջուկային կարգավորող հանձնաժողովի միջև միջուկային անվտանգության հարցերով տեխնիկական տեղեկատվության փոխանակման և համագործակցության մասին» hամաձայնագիրը հաստատելու մասին» նախագծին։

Սա նշանակում է, որ Փաշինյանն Արևմուտքի հորդորով փորձում է զրկել ՌԴ-ին Հայաստանի էներգետիկ շուկայի վրա ունեցած ազդեցությունից, հարվածի տակ դնելով ՀՀ էներգետիկ անվտանգությունը: Բանն այն է, որ Արևմուտքի առաջարկած մոդուլային ատոմակայաններն ի զորու են լուծելու զուտ էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիր, մինչդեռ ռազմավարական տեսանկյունից դրանց նշանակությունը հավասարվում է զրոյի: Ի տարբերություն ռուսական՝ մինչեւ 1200 մեգավատ հասնող հզորության կայանի՝ ԱՄՆ-ն առավելագույնը 300 մեգավատանոց մոդուլային ատոմակայանի մասին է խոսում: Բացի այդ, փորձագետները միակարծիք են, որ ամերիկյան նախագծի իրականացման ժամանակ կարող են մեծ խնդիրներ առաջանալ՝ կապված AP-1000 նախագծի համար մեծ մոդուլային սարքավորումների փոխադրման հետ, որոնք շատ ծավալուն են և ծանր: Ամենափոքր սարքավորումը կշռում է 800 տոննա, որը, պարզապես, անհնար է հասցնել Հայաստան՝ նման ճանապարհների, թունելների և կամուրջների բացակայության պատճառով։ Նրանք նաև նշում են, որ ամերիկյան մեծ մոդուլները լավ չեն միակցվում, ստիպված դրանք արդեն տեղում պետք է մշակվեն։ Նույնը կարելի է ասել SPR-1000 ռեակտորի լավ տեսք ունեցող կորեական տարբերակի մասին, որը դեռ ոչ մի տեղ չի կառուցվել։

Եթե մենք պլանավորում ենք որոշակի դերակատարում ստանձնել տարածաշրջանի էլեկտրաէներգետիկ շուկաներում՝ հանդես գալով ոչ թե որպես ներկրող, այլ արտահանող, ապա համեմատաբար էժան ու կայուն գեներացիա ապահովող ԱԷԿ-ի առկայությունն առավել քան կարեւոր է: Այլապես իր ամբողջ իմաստն է կորցնում Հյուսիս-հարավ՝ Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էլեկտրաէներգետիկ միջանցքի նախագիծը:  Այսօր ՆԱՏՕ անդամ Թուրքիան ՌԴ–ի օգնությամբ կառուցում է Եվրոպայում ամենախոշոր ատոմակայանը, Իրանն իր հերթին նույնպես ունի զարգացած միջուկային կոմպլեքս, Ադրբեջանն էլ Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում ատոմակայան կառուցելու վերաբերյալ: Իսկ Նիկոլ Փաշինյանն իր որդեգրած քաղաքականությամբ կասկածի տակ է դնում էներգետիկ զարգացման հեռանկարը: Շատերը կհիշեն, թե ինչ էր կատարվում Հայաստանում 1990-ականներին, երբ կանգնեցվեց ատոմակայանը, իսկ գազը ստացվում էր ընդհատումներով՝ գազատարի հաճախակի պայթեցումների հետևանքով։ Նույնը կարող է կրկնվել հիմա։ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու՝ Հայաստանի իշխանությունների անթաքույց ձգտումները խնդիրներ են ստեղծելու առաջին հերթին էներգետիկ համակարգի համար, քանի որ ցանկացած երկրի պարագայում էներգետիկ համակարգը տնտեսության ողնաշարն է։ Հայաստանը ևս բացառություն չէ, և այն, ինչ կարող է տեղի ունենալ աշխարհաքաղաքական կողմնորոշումների փոփոխության և Արևմուտքի շահերը սպասարկելու շրջանակներում, կարող է կոտրել այդ ողնաշարը՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կարապետ Պողոսյանին են կալանավորել․ Կարեն ՎրթանեսյանԿտեսնվենք ժամը 18։30-ին Հանրապետության հրապարակում, գործ ունենք անելու․ Բագրատ ՍրբազանԵրևանի համայնքային հատուկ տեխնիկան ու մարդկային ռեսուրսն աղետի գոտում ենԻնչպես ցանկացած բռնապետական համակարգ, արհեստածին Ադրբեջանը ևս խիստ խոցելի է. Վարդան ՈսկանյանՆարենդրա Մոդին երրորդ անգամ երդմնակալությամբ կստանձնի Հնդկաստանի վարչապետի պաշտոնը «Այաքսից» հերքել են հետաքրքրությունը Էդուարդ Սպերցյանի նկատմամբԱՄՆ-ն և Ֆրանսիան աջակցում են Հարավային Կովկասում կայուն խաղաղությանըԼարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՄԻՊ-ը և դատախազները Շիրակում երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի սաների հետ ներկայացում են դիտելՀսկայական քարերը թափվել են Վանաձոր-Դիլիջան ճանապարհինԱդրբեջանում կայծակի հարվածից երկու սահմանապահ է մահացելԲերդ համայնքի Չինչին բնակավայրում շչակ է գործարկվելուՀայտնիները հրավիրում են այսօրվա հանրահավաքին (տեսանյութ)Հրազդան գետն ընկած բեռնատարի վարորդի դին դուրս են բերել Սպասվում է անձրև և ամպրոպՀայաստանում կան փակ ավտոճանապարհներԴանիայի վարչապետը ապաքինվում է Կոպենհագենում հարձակման ժամանակ ստացած վնասվածքիցՀռոմի պապը Վատիկան է հրավիրել ավելի քան 100 հայտնի կատակերգուներիԴեպի Հանրապետության հրապարակ` հանրահավաքի երթը կմեկնարկվի երեք ուղղություններովՍտեղ որտե՞ղ են պաղպաղակ վաճառում. Փաշինյանը Ախթալայում պաղպաղակ է հուրասիրել երեխաներինԵրևան-Մոսկվա ավիատոմսերի արժեքը՝ հունիսի 9-ից 11-ըTelegram-ը զանգվածային խափանում է ունեցելԵրևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, բռնկված հրդեհը մարվել էԴեբեդ-Այրում հիդրոլոգիական դիտակետում ջրի ակնթարթային առավելագույն ելքը կազմել է 884մ3/վՍտեփանավանում 25–ամյա վարորդը «BMW»-ով բախվել է կայանված «BMW»-ին. կան վիրավորներԽորվաթիայի հավաքականն ընկերական խաղում հաղթեց ՊորտուգալիայինԴիլիջանի թունելի մոտ բախվել են Հայաստանի քաղաքացու և Չինաստանի քաղաքացու մոտոցիկլետները․ 3 հոգու հոսպիտալացրել ենԿառավարությունը հեղեղումներից տուժած բնակչությանը միայնակ չի թողնելու. վարչապետն այցելել է աղետի գոտիՀայաստանում առաջնային խնդիրը ոչ թե «լավ ապրելն» է, այլ անվտանգությունը. Վարդան ՈսկանյանՄահացել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ղեկավար Քրիստոֆ Դե ԼուարըՔննարկեցինք հեղեղումներից տուժած բնակիչներին աջակցություն տրամադրելու հարցը. ՓաշինյանԱմենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող հայ ֆուտբոլիստների վարկանիշն ըստ Transfermarket-իՊետք է խոստովանել, որ Միրզոյանի հավաքական ինտելեկտը միջին ՔՊ-ականից տեսանելի բարձր է. ԱշոտյանՇվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. ՄակրոնԵս խստորեն դատապարտում եմ Դանիայի վարչապետի վրա կատարված հարձակումը. Փաշինյան«ԶԻԼ»-ը Արամուս գյուղում 5 մետր գլորվելով կողաշրջված հայտնվել է բնակչի տան բակումԱննա Հակոբյանն իր օգնականի հետ նոր լուսանկար է հրապարակելԽաշթառակի կամրջի վերակառուցման աշխատանքները կմեկնարկեն սեղմ ժամկետներում․ ՓաշինյանՀունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվելՀայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումՓաշինյանը ծանոթանում է Կիրանցը շրջանցող ճանապարհների կառուցման աշխատանքներին (տեսանյութ)Քննարկվել են խաղողի մթերման, կոնյակի արտադրության ոլորտը զարգացնելուն վերաբերող հարցերԻգա Շվյոնտեկը՝ Ռոլան Գարոսի հաղթողԳազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցիՓրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Մասիս-Այնթապ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարիցԿիրակի՝ 18․30 լինե՛նք Հանրապետական հրապարակում վերջնական գործողությունների համար․ ՍրբազանՊետք է հեռացնենք, որովհետև ինքը չի հեռանում․ Եվ հեռացնելու ենք․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին (տեսանյութ)ԱԱԾ տնօրենը Փաշինյանին է ներկայացնում Կիրանց-Բաղանիս հատվածի սահմանային դրությունը (տեսանյութ)Պայքարը վերջնական կհաջողի, երբ ճնշող մեծամասնությամբ դադարենք պայքարի մասին 3-րդ դեմքով խոսելը. ԱշոտյանԼոռին էլ է դառնալու սահմանապահ, աչքերը փակեք պատկերացնեք՝ մղձավանջ է. Սրբազան (տեսանյութ)
Ամենադիտված