Մեղրի համայնքը նոր ղեկավար ունի Դադարեցրեք անհարկի քննարկումները և իմ անունը քաղաքական այս կամ այն պրոցեսում շահարկելու փորձերը. Արկադի Դումիկյանը՝ Աննա Հակոբյանի «Սև ու սպիտակ» երեկոյին մասնկացելու մասին Դավիթ Կարապետյանը նշանակվել է ԱԳՆ գլխավոր քարտուղար Դուք տղա չեք, գոյություն չունեք, 30 հոգով մարդու վրա եք հարձակվում. Սրբազանը` ոստիկաններին (տեսանյութ) Վահե Ղազարյանը չի մասնակցելու բյուջեի քննարկմանը. շուրջ 1 ժամ է նա չի կարողանում դուրս գալ նախարարությունից. «Հրապարակ» Ինչ լինում է ոստիկանության, ԱԱԾ-ի ներսում, մենք տեղյակ ենք, ոստիկանապետի մասին էլ ամեն ինչ գիտենք․ Սրբազան (տեսանյութ) Ողջունում եմ ձեզ, սիրելի «նարկոբարոններ», «գործակալներ» և «կղերաֆեոդալներ». Սրբազան (տեսանյութ) Եթե հարկ լինի` Կիրանցում նոր դպրոց կկառուցենք, ծնողների հետ կքննարկենք անվտանգության հարցը․ Փաշինյան (տեսանյութ) Փաշինյանն արձագանքել է Սրբազանի հանդիպման առաջարկին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կաթողիկոսի հետ կապված միջադեպին (տեսանյութ) 

«Եկեղեցին՝ որպես ինստիտուտ, իրապես համահայկական կառույց, ունի բոլոր ռեսուրսները դառնալու դիմադրության հիմնական օջախներից մեկը». «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սահմանադրության շուրջ ծավալվող իրադարձություններին հետևելիս պարբերաբար այն միտքն է հնչում, որ դրա փոփոխությունը կամ նոր Սահմանադրության ընդունումը Հայաստանի երաշխիքն է լինելու Ադրբեջանի համար՝ «խաղաղության դարաշրջան» բացելու գործընթացում, նշվում է, որ այս փոփոխության «պարտադրանք-պահանջը» գալիս է հարևան երկրից: Քաղաքագետ Արա Պողոսյանը խորհուրդ է տալիս դիտել Հանրային հեռուստաընկերության եթերում Արծվիկ Մինասյանի և Արսեն Թորոսյանի բանավեճը՝ հասկանալու համար իրակա՞ն է այն թեզը, թե Սահմանադրության փոփոխության պահանջը գալիս է Ալիևից: «Արսեն Թորոսյանը բավականին բաց հայտարարում է, որ «մենք մեր առաջ սխալ ազգային նպատակներ ենք դրել, ինչը չի ապահովում մեր ազգային անվտանգությունը»:

Այնուհետև իշխանական տարբեր պատգամավորներ, գործիչներ, այդ թվում՝ մերձիշխանական, սկսեցին քննարկել հետևյալ հարցը՝ եթե ուզում ենք խաղաղություն, իմաստ չունի՞ փոխելու Սահմանադրության այս կամ այն դրույթը, եթե, այսպես թե այնպես, չենք կարողանալու դա սպասարկել: Սա նշանակում է, որ եթե ոչ հրապարակային, ապա կուլիսային պայմանավորվածություն կամ պահանջ եղել է հայկական կողմի առաջ: Հրապարակային Ալիևը և ադրբեջանցի տարբեր պաշտոնյաներ դա հնչեցրել են, փորձագիտական շրջանակներ դրա մասին խոսել են, հիմա ավելի շատ են խոսում: Սահմանադրություն փոխելու վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունից հետո ադրբեջանական ամբողջ տեղեկատվական դաշտը ոգևորված է և առաջարկում է «խաղաղության պայմանագրին» անդրադառնալ բացառապես Հայաստանում Սահմանադրություն փոխելուց հետո»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը:

Նրա կարծիքով, սա իր հետ բերելու է Հայաստանի Հանրապետության ներքին գործերին խառնվելու Ադրբեջանի նպատակը լեգալիզացնելու վտանգ: «Ի՞նչ նկատի ունեմ՝ լեգալիզացնել ասելով: Եթե քո օրենսդրության մեջ թշնամի կամ պատերազմի մասնակից կողմի պահանջով կատարում ես իրավական, այս դեպքում՝ սահմանադրական փոփոխություններ, նշանակում է, որ նա իրավունք ունի քո օրենսդրության մեջ խոսք ասելու: Առաջին նախադեպը գրանցելուց հետո պետք է պատրաստ լինենք, որ հետագայում մեր պետական ամբողջ օրենսդրությունը փորձելու են համապատասխանեցնել իրենց քիմքին: Բազմիցս բարձրաձայնել ենք, որ Ադրբեջանին ձեռնտու չէ կենսունակ Հայաստան: Իսկ որ Հայաստանը կենսունակ չլինի, անհրաժեշտ է, որ նրա օրենսդրությունը, ներքին իրավական ակտերը, տնտեսությունը լինեն թույլ և իրենցից կախված:

Սա իրավիճակ է, որ հետագայում բերելու է նաև ՀՀ զինված ուժերի նկատմամբ վերահսկողություն հաստատելու ադրբեջանական նպատակներին: Հայաստանի իշխանություններն օրերս հայտարարեցին, որ առաջարկել են սպառազինությունների փոխզսպման մեխանիզմ: Չեմ պատկերացնում, թե ինչպե՞ս է Հայաստանը կարողանալու զսպել կամ վերահսկել ադրբեջանական սպառազինությունը, բայց լավ եմ պատկերացնում, թե Ադրբեջանն ինչպես կարող է ցանկացած մանրուք օգտագործել Հայաստանին մեղադրելու սպառազինություն ավելացնելու մեջ և այլն: Հնչեց ևս մեկ թեզ, որ «Հայաստանը, որպես ինքնիշխան պետություն, իրավունք ունի ունենալ մարտունակ զինված ուժեր»: Չեմ հիշում, որ երբևէ Հայաստանի որևէ իշխանություն հայտարարի, որ «Հայաստանն իրավունք ունի...»: Նշանակում է, որ առնվազն քննարկվում է Հայաստանի իրավունք չունենալու հարցը, եթե սկսել ենք այսպես բարձր խոսել, որ իրավունք ունենք: Մտավախություն ունեմ, որ եթե Հայաստանի իշխանությունները գնան սահմանադրական փոփոխությունների, ապա Ադրբեջանի հաջորդ պահանջը Հայաստանին կոնկրետ ձևի զինված ուժեր պարտադրելն է լինելու»,-նշում է մեր զրուցակիցը:

Սահմանադրության փոփոխության հարցում առավել մտավախություններ կան, որ դիպչելու են դրա նախաբանին, ինչը վտանգելու է Անկախության հռչակագրում ամրագրված դրույթները: «Սահմանադրության փոփոխությունը բացառապես անհրաժեշտ է դրա նախաբանը կամ Անկախության հռչակագրին հղումը հանելու համար: Բնականաբար, եթե հասարակությանն ասեն, որ հրաժարվում են Անկախության հռչակագրից, իսկ դա նշանակում է՝ Երրորդ հանրապետությունից առհասարակ, կարող է նրա մոտ առաջացնել որոշակի ըմբոստություն: Դրա համար օգտագործվում է այլ բառապաշար՝ Սահմանադրության փոփոխություն: Այս դեպքում կարող են մեկնաբանել, որ, օրինակ՝ նախաբանը հարմար չէր, պետք էր փոխել, կամ, մեզ Անկախության նոր հռչակագիր է պետք ձևակերպել, համապատասխանեցնել ներկա իրողություններին և այլն»,-ընդգծում է Պողոսյանը:

Հավելում է՝ հասարակության ըմբոստությունը թույլ չտալու համար դիմում են թավշյա տարբերակներին: «Իմ հիշատակած բանավեճում հստակ ասվում է՝ չունենք Ադրբեջանից և որևէ կողմից տարածքային պահանջներ: Անկախության հռչակագրում գրված է Լեռնային Ղարաբաղի և պահանջատիրության մասին, արդյոք դա տարածքային պահանջ չէ՞: Այդպիսի հարցադրում է հնչում Արսեն Թորոսյանի կողմից: Սա նշանակում է, որ իրենց ու առաջին հերթին՝ Ադրբեջանի ընկալմամբ սա տարածքային պահանջ է ենթադրում, հետևաբար տարածքային պահանջ ենթադրող ցանկացած կետ պետք է Սահմանադրությունից հանվի: 2021 թ.-ից սկսած սա ասում է նաև ադրբեջանական կողմը: 2023 թ.-ից, հատկապես սեպտեմբերի 19-ից հետո ադրբեջանական կողմը խոսում է, որ երկրների ներքին օրենսդրությունը և Սահմանադրությունները չպետք է ներառեն միմյանց տարածքային ամբողջականությանը հավակնող դրույթներ: Սա ադրբեջանական կողմի ձևակերպումն է, որը, հավանաբար, տեղ կունենա նաև «խաղաղության պայմանագրում»: Եվ հենց սրա շրջանակում է, որ Հայաստանի իշխանությունները պատրաստվում են գնալ այդպիսի քայլի: Թե որքանով կստացվի կամ չի ստացվի, դեռ վաղ է ասել»,-հավելում է մեր զրուցակիցը:

Անկախության հռչակագիր, Սահմանադրություն, եկեղեցի, ազգային արժեքներ և կրթական համակարգ: Պետականության հիմքերին ուղղված հարվածները մի քանի ուղղությամբ են: Արդյոք սրանք մեկը մյուսին երկրորդո՞ւմ են: «Եկեղեցին դարեր շարունակ, հատկապես երբ չենք ունեցել պետականություն, եղել է պետականության էլեմենտներ կրող ինստիտուտ: Պետականության պայմաններում եկեղեցին մշտապես եղել է գոնե բևեռներից մեկը: Այսօր էլ եկեղեցին արտաքին ճակատում՝ ռազմական, դիվանագիտական, Հայաստանի ներհասարակական հարաբերություններում կատարվող թշնամական գործողությունների դեմ, եղել է դիմադրության երևի ամենաուժեղ օջախներից մեկը: Պայմանական նոր իրողություններն աստիճանաբար գալիս են փոխարինելու հին իրողություններին: Եկեղեցին՝ որպես ինստիտուտ, իրապես համահայկական կառույց, ունի բոլոր ռեսուրսները դառնալու դիմադրության հիմնական օջախներից մեկը: Որպեսզի դիմադրության այդ օջախը չլինի, պետք է, որ այն վարկաբեկվի, պետք է գտնեին դրա կարկառուն ներկայացուցիչների թույլ կողմերը, դրանք ի ցույց հանեին, ուռճացնեին և մատուցեին ժողովրդին:

Ի վերջո, վարկաբեկելով, հեղինակությունը գցելով, դիմադրության այդ օջախը դարձնել ոչ այնքան ուժեղ, կայուն ու վստահելի հասարակության աչքերում: Ինչ վերաբերում է կրթությանը: Դա այն համակարգն է, որը մեծացրել է սերունդ, որի համար Արցախը եղել է Հայաստան, որի համար թշնամիների շրջանակը շատ հստակ է եղել, իսկ հիմա այդ շրջանակն այնքան էլ հստակ չէ, լղոզվել է թշնամիների պատկերը: Կրթությունը դաստիարակել է սերունդներ, որոնք հստակ գիտեն իրենց թշնամուն, որոնք հստակ գիտեն իրենց պատմական հայրենիքի սահմանները և հստակ պատկերացնում են, թե ինչ է նշանակում «ճանաչում և հատուցում»: Հիմա նոր իրողությունների պայմաններում անհրաժեշտ են համարում, որ «ճանաչում և հատուցում» եզրույթը վերանա, որպեսզի դա վերանա, դրան կրթական համակարգը չպետք է անդրադառնա, իրենց կարծիքով Արցախի հիմնախնդիրը պետք է դպրոցներում լղոզվի, որպեսզի չբարձրանա սերունդ, որը մի օր կհարցնի ՝ իսկ ինչպե՞ս ընկավ Արցախը:

Կրթությունն ապագայի բանալին է, այն, ինչ կատարում են այսօր, այսօրվա համար ենք անում, կրթությունը վաղվա համար է: Կրթությամբ ապահովագրում ենք մեր վաղվա օրը և թշնամիները սա լավ են հասկանում: Հավանաբար նրանց պահանջով, գուցե խնդրանքով, ես չգիտեմ, տեղի է ունենում կրթության վատասերում, մասնավորաբար՝ պատմական և հումանիտար գիտությունների: Շատերը կասեն, որ ավելի կարևոր են բնագիտական առարկաները, բայց, իմ խորին համոզմամբ, հենց հումանիտար գիտություններն են ձևավորում մարդկային աշխարհայացքը և դեպի ապագան գնացող բանական մարդուն»,-եզրափակում է Արա Պողոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ոստիկանությունն ասում է` այնպես չենք հարվածել, որ ոտքի ջարդվածք ունենա, ընդամենը սալջարդ է․ Սրբազան (տեսանյութ) Դեմքով ճանաչե՛ք, նկարները տարածե՛ք, էս խուլիգանների հասցեները գրե՛ք. Բագրատ սրբազանի կոչը՝ քաղաքացուն (տեսանյութ) Մեղրի համայնքը նոր ղեկավար ունի ՆԱՏՕ-ն փորձում է վերցնել Մոլդովան. Լավրով Պարոն Ղազարյան, կողքի մարդկանց մի լսեք, խանգարում են ձեզ, միայն դուրս եկեք, հանդիպեք մեզ. Սրբազան (տեսանյութ) Ժողովուրդ ջան, մենակ չթողնեք Սրբազանին, կանգնեք այս Շարժման կողքը, եկե'ք բոլոր կողմերից․ ցուցարար (տեսանյութ)Մի շարք բնակավայրերում վերականգնվել է Էլեկտրամատակարարումը, գազամատակարարումը, ջրամատակարարումը (ցանկ) ՃՏՊ Կապան քաղաքում. կան տուժածներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, հունիսի 1-ին նույնքան կնվազի Սա էր Սարդարապատից Փաշինյանի փախուստի իրական պատկերը. Գեղամ Մանուկյանը փաստաթղթեր է հրապարակել Դադարեցրեք անհարկի քննարկումները և իմ անունը քաղաքական այս կամ այն պրոցեսում շահարկելու փորձերը. Արկադի Դումիկյանը՝ Աննա Հակոբյանի «Սև ու սպիտակ» երեկոյին մասնկացելու մասինՈստիկանության անընդունելի և դատապարտելի պահվածքն անպատվություն է ողջ քրիստոնյա հայերի և միլիոնավոր հայ հավատացյալների համար. Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Դավիթ Կարապետյանը նշանակվել է ԱԳՆ գլխավոր քարտուղար Պապիկյանը մասնակցել է Շումանի անվտանգության և պաշտպանության ֆորումի բացման արարողությանը Մեր թշնամին վախենում է հողի համար զենք վերցրած զինվորից. Վանկուվերից Հայաստան եկած քաղաքացի (տեսանյութ) Դուք տղա չեք, գոյություն չունեք, 30 հոգով մարդու վրա եք հարձակվում. Սրբազանը` ոստիկաններին (տեսանյութ) Վահե Ղազարյանը չի մասնակցելու բյուջեի քննարկմանը. շուրջ 1 ժամ է նա չի կարողանում դուրս գալ նախարարությունից. «Հրապարակ»Վրաստանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է՝ նախագահի փոխարեն ինքը կստորագրի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքըԿայացել է երջանկահիշատակ Վարդան Դևրիկյանի վերջին գրքի շնորհանդեսը (տեսանյութ) Արսեն Գրիգորյանի ոտքը ոչ թե կոտրվել է, այլ նա սալջարդ է ստացել. ՆԳՆ Ինչ լինում է ոստիկանության, ԱԱԾ-ի ներսում, մենք տեղյակ ենք, ոստիկանապետի մասին էլ ամեն ինչ գիտենք․ Սրբազան (տեսանյութ) Ձեռքդ կտրե՞լ ես, եթե սրա պատասխանները տա, լուրջ կընդունենք իր ասածները, հիմա անլուրջ է. Սրբազան (տեսանյութ) Հանրապետությունում գետերի ջրի մակարդակը նվազել է. ՇՄՆ Հետևում ենք Հայաստանում վերջին իրադարձություններին. ԱլիևՆԳՆ շենքի մոտ երիտասարդ կնոջ ինքնազգացողությունը վատացավ, կորցրեց գիտակցությունը (տեսանյութ) Աղետի գոտիներում ստեղծվել է միասնական տեղեկատվական կենտրոն Սահմանազատված հատվածներում ապահովված է անվտանգության հնարավոր ամենաբարձր երաշխիքը. Փաշինյան (տեսանյութ) Քաղաքացիները կոչ են անում ոստիկաններին կատարել օրեքով նախատեսված պարտականնություններըՍարդարապատում խայտառակ միջադեպի համար Փաշինյանը պարտավոր է անձամբ ներողություն խնդրել Վեհափառից. Վազգեն ՄանուկյանՀունիսի 3-ից Գագարին բնակավայրի մոտ, դեպի Երևան ուղղությամբ, կգործի նոր արագաչափ Մեղք է, չէ՞. Բագրատ Սրբազանի արձագանքը` Փաշինյանին (տեսանյութ) Ամաչե՛ք, երկիրը հանձնում եք թշնամիներին, դրա դեմ մեր տղերքն իրենց կյանքն են տվել. Գայա Արզումանյան (տեսանյութ) Ողջունում եմ ձեզ, սիրելի «նարկոբարոններ», «գործակալներ» և «կղերաֆեոդալներ». Սրբազան (տեսանյութ) Պապիկյանը քննարկումներ է ունեցել Շվեդիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Կիպրոսի և Վրաստանի նախարարների հետ ՆԳՆ-ի դիմաց մեր գործողությունները և հույսերը չեն ավարտվել, դեռ կտեսնենք, հիմա կշարժվենք այստեղից․ Սրբազան (տեսանյութ) Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը՝ Սարդարապատում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Իմ ճանաչած Վահե Ղազարյանը պետք է առանց վախենալու գա, պարզ խոսենք. Բագրատ Սրբազան (տեսանյութ) ՀՀ նախկին վարչապետ, ԵԶԲ փոխնախագահ Տիգրան Սարգսյանի ասուլիսը (տեսանյութ) Դուրս եկեք երթևեկելի մասից, հակառակ դեպքում` ոստիկաններն ուժ կկիրառեն (տեսանյութ) Եթե հարկ լինի` Կիրանցում նոր դպրոց կկառուցենք, ծնողների հետ կքննարկենք անվտանգության հարցը․ Փաշինյան (տեսանյութ) Մթնոլորտի էական փոփոխություն կա, բայց դա չի նշանակում, թե հասել ենք վերջնագծին. Փաշինյանը՝ խաղաղության պայմանագրի մասինԲագրատաշենում հանրային սննդի օբյեկտը գործել է սանիտարահիգիենիկ խախտումներով ՆԳՆ շենքի մոտ իրավիճակը լարվեց (տեսանյութ) Ցականյա՛ն, ամո՛թ. դիրք քանդելու համար գեներալի կոչում ես վերցրել. սա խորքային ողբերգություն է (տեսանյութ) Փաշինյանն արձագանքել է Սրբազանի հանդիպման առաջարկինԴուրս եմ եկել Փաշինյան-Ալիև դուետի դեմ. վերստին ասում եմ՝ Ալիև՛, գլուխդ պատին ես տվել. Սրբազան (տեսանյութ) Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կաթողիկոսի հետ կապված միջադեպին (տեսանյութ)Ես այստեղ չեմ եկել որպես գործիչ, այլ որպես մարդ, որը Վահե Ղազարյանի հետ Տավուշում ծառայել է․ Սրբազան Դուք վախենո՞ւմ եք ժողովրդի հետ շփվել առանց շքախմբի. լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
Ամենադիտված