«Հրապարակ». Ո՞րն է լինելու հաջորդ քայլը «Ժողովուրդ». Ուժային կառույցները խիստ են լինելու. չեն խնայելու անգամ Սրբազանին Բագրատ Սրբազանը ուղիղ միացումով ներկայացրել է վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայում տիրող իրավիճակը (տեսանյութ) «Ժողովուրդ». «Հայաստան» դաշինքը վերահաստատել է` ողջ ռեսուրսով աջակցելու է Սրբազանի առաջնորդած շարժմանը Գազայի վերաբերյալ Իսրայելի առաջարկը կարող է հանգեցնել ՀԱՄԱՍ-ի իշխանությունից հեռացմանը. Սպիտակ տուն Գերմանիայի ԱԳՆ-ի կարծիքով՝ ՀՀ-ն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունեն Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահն ընդգրկվել է ֆուտզալի ՉԼ՝ եզրափակիչ մրցաշարի հավաքականում Հարձակվել են Երևանի միակ սինագոգի վրա Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Վբեյմար Անգուլոն կարիերան կշարունակի Ինդոնեզիայում Մհեր Գրիգորյանը ջերմ բարեմաղթանքներ է հղել Միացյալ Թագավորության կառավարությանը 

«Սամվելը «գնացել է» հանուն վեհ գաղափարի, սա մեզ հպարտություն է փոխանցում, չնայած երբեք չի մեղմացնելու մեր ցավը». կապիտան Սամվել Մատինյանն անմահացել է նոյեմբերի 2-ին Մարտունու շրջանի Ննգի գյուղում. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Սամվելը երկու քույրերի կրտսեր եղբայրն է: Սպասված էր նրա ծնունդը մեր ընտանիքում: Ինչպես սպասում էինք, որ իր ծնվելով լույս և ուրախություն է մեր տուն գալու, այդպես էլ եղավ: Շատ ակտիվ էր, սիրված, անընդհատ ուշադրության կենտրոնում և չափից դուրս բարի ու խղճով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Գայանեն՝ Սամվելի մայրիկը:

Նշում է՝ որդին դպրոցում շատ լավ էր սովորում: «Նրա սերը ֆիզիկայի ու մաթեմատիկայի հանդեպ էր: Բուհ ընդունվելու և բարձրագույն կրթություն ստանալու համար Սամվելը դիմեց ԵՊՀ ֆիզիկայի և մաթեմատիկայի բաժին, ընդունվեց, զուգահեռ դիմել էր նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, կրկին ընդունվել էր: Երկուսի միջև ընտրություն կատարելիս ընտրեց ռազմական համալսարանը: Ռազմական գործի հանդեպ սերն ի հայտ եկավ վերջին դասարաններում, երբ ուսումնասիրում էին «Ռազմագիտություն» առարկան: Այնքան լավ էր հանձնել քննությունները, այնքան ճիշտ էր կատարել իր չափագրումները, որ իրեն ընտրել էին որպես հրետանավոր»: Երբ հարցնում եմ անհանգստությունների մասին, տիկին Գայանեն արձագանքում է՝ որդու սովորելու տարիներին դեռ պատերազմի մասին խոսք անգամ չկար, տեղային և այլ բնույթի մարտեր ևս չկային:

«Երբ ընդունվել էր, այդ պահին շատ ուրախացանք, բայց իրեն շատ դժվար ենք ճանապարհել: Երբ տնից գնում էր, սարսափելի դժվար էր: Մի քանի օր մեզ չենք «հավաքել»: Իրեն տեսանք քառասուն օր հետո՝ երդմնակալության արարողությանը: Ինչպիսի հանդիպում էր՝ և՛ մենք էինք լաց լինում, և՛ Սամվելը»: Ռազմական համալսարանում սովորելու երրորդ տարում՝ 2016 թ.-ին, Սամվելը պրակտիկայի է մեկնում Արցախ՝ Մեխակավան (Ջաբրայիլ): «Իրենք տեղ էին հասել, և գիշերը պատերազմը սկսվել էր: Այդ ժամանակ հենց Ջաբրայիլում էին եղել: Պատերազմի ավարտից հետո բարձրացել էին հենց այն նույն դիրքերը, որտեղից կռիվը սկսվել էր: Չգիտեմ՝ սպաների վերաբերմունքն էր հավանել, թե տեղանքը, բայց, երբ համալսարանն ավարտելիս ասել էին, որ կարող են Արցախում առաջնային սահմանագծում զորամասեր ընտրել և այնտեղ ծառայել, չէր մասնակցել վիճակահանությանը, գրել էր, որ ուզում է գնալ Մեխակավան»:

Լեյտենանտ Սամվել Մատինյանն ուղևորվում է Արցախ: Ծառայության ընթացքում ստանում է ավագ լեյտենանտի, իսկ լավ ծառայության համար վաղաժամկետ շնորհում են կապիտանի կոչում: Մայրիկն ասում է՝ որդին մի սահմանից՝ իր ծննդավայր Այգեհովիտից գնացել է մեկ այլ սահման: «Երբ արձակուրդների ժամանակ իր ընկերների հետ գալիս էր մեր տուն, միանգամից հասկանում էիր, թե որքան սիրված ու ընդունված է Սամվելը: Որոշ ժամանակ ծառայելուց հետո Սամվելն ինձ տարավ իր մոտ, այնտեղ որպես բուժքույր էի աշխատում: Մի տարի այնտեղ իր հետ ապրել եմ, պատերազմից կես տարի առաջ վերադարձել: Մեխակավանում հիմնականում ապրում էր սպայական կազմն ընտանիքներով: Կային խանութներ, վարսավիրանոցներ: Մի անգամ խանութում առևտուր էի անում, խանութպանը հարցրեց՝ կներեք, դուք անծանոթ եք, ո՞վ եք: Պատասխանեցի՝ Մատինյան Սամվելի մայրն եմ: «Որքան շնորհակալ ենք, որ այսքան լավ տղա եք դաստիարակել ու ճանապարհել մեզ մոտ: Մեզ միշտ հետաքրքրել է, թե ինչպիսի ընտանիք ունի նա»:

Նույնը նաև ասաց իրենց գնդի հրամանատարը: 2020 թ. հունվարի 1-ին իր հրամանատարի հետ եկել էին մեր տուն: Նա ասաց՝ միշտ ուզում էի գալ ձեր տուն, ծանոթանալ ձեզ հետ, հասկանալ, թե ինչ ընտանիքից է դուրս եկել Սամվելը, որ այսքան լավն է: Իր ընկերները, սպայական կազմը, հրամանատարներն ամեն տարի Սամվելի համար կարևոր՝ իր ծննդյան, հիշատակի օրերին, և ոչ միայն, մեր տուն են գալիս: Ընտանիքներով բարեկամացել ենք: Այնքան մտերմիկ երեկոներ ենք ունենում, ամեն ինչ այնքան լուսավոր է լինում, անգամ տխրությունը»: Երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, Սամվելը Մեխակավանում էր: Մայրիկի խոսքով, առաջինը նրանց դիրքերի վրա են հարձակվել:

«Իր հրամանատարը, որը Սամվելին որդու, եղբոր, ընկերոջ պես է սիրում, հետագայում պատմեց՝ հարձակում է եղել իրենց դիրքերի վրա, Սամվելն իր մի քանի զինվորի հետ շրջափակման մեջ են հայտնվել. «Աղոթում էի, որ կարողանան դուրս գալ: Երկնքից կրակ էր թափվում: Մի քանի ժամ հետո ծխի, կրակի միջից Սամվելն իր զինվորների հետ դուրս եկավ, կարծես Աստված ինձ օրհնեց, կարծես իմ մի քանի տարի կորած հարազատին գտած լինեի»»: Տիկին Գայանեն ասում է, որ երբ հարակից վաշտերի հրամանատարներ են զոհվել, այդ վաշտերի տղաները միացել են Սամվելենց, և նա եղել է այդ ամբողջ մարտկոցի՝ 102 հոգու հրամանատարը: «Մեկ վիրավոր են ունեցել, որի վիրավորվելուց անմիջապես հետո տարել է բուժկետ, վիրակապել են, մի քանի օր մնացել է այնտեղ ու վերադարձել: Ասում են, որ բոլորին խիստ հանձնարարություն է տվել՝ կասկան գլխներից չհանել անգամ քնելուց: Իսկ ամենածանր պահերին նաև կատակներ է արել, ոգևորել տղաներին, նշում են՝ մեր ուրախությունն էր: Հատուկ հանձնարարությամբ մեկ զինվորի հետ նաև գնացել է արդեն թշնամու տիրապետության տակ անցած հատված, այնտեղ ավարտել իր գործողությունը և վերադարձել: Իր հրամանատարը՝ Խաչիկը, ասում է՝ երբ գնում էր, այնքան պինդ գրկեցի իրեն, վախ կար, որ կարող է հետ չգալ, աղոթում էի, որ հետ գար ու եկավ»:

Հոկտեմբերի 29-ին Սամվելը կարողանում է տուն գալ: Մայրիկը վերհիշում է՝ անասելի ծանր էին տրվում այն զրույցները, երբ հայտնում էր ընկերների՝ Լևոնի, Հարութի, Արմենի զոհվելու լուրերը: «Ինձ ասաց, որ Արմենը զոհվել է, «պիտի գամ, որ իրեն հրաժեշտ տամ»: Ու եկավ: Հողին հանձնեց իր ընկերոջը: Գիշերով տղաների համար անհրաժեշտ ամեն ինչ գնեց՝ հագուստ, ուտելիք, ծխախոտ: Հոկտեմբերի 30-ին առավոտ շուտ մեկնեց՝ «երեխեքը ինձ են սպասում, Խաչոյին մենակ եմ թողել, խոսք եմ տվել, որ շուտ եմ հասնելու»: Նոյեմբերի 1-ի գիշերը, երբ օրը փոխվում է, տեղ էր հասել»: Նոյեմբերի 2-ին Սամվելը զոհվում է Մարտունու շրջանի Ննգի գյուղում: Արկի մի փոքրիկ բեկոր դիպչում է նրա գլխին՝ զարկերակին, վայրկյանները վճռում են ամեն ինչ: Տղաները շտապում են բժշկի մոտ հասցնել Սամվելին, բայց ամեն ինչ անօգուտ է լինում: Տիկին Գայանեն հիշում է՝ երբ Սամվելը վերադառնում էր մարտի դաշտ, քույրը խնդրում է. «Սա՛մ, հանկարծ կասկադ գլխիցդ չհանես»:

«Նախքան պատերազմը քույրիկից Հայաստանի զինանշանով գլխարկ և վերնահագուստ էր խնդրել, պատվիրել էինք, սակայն, բնական է, պատերազմի պատճառով իրեն չէին հասել: Այդ օրը մեկնելիս հագավ այդ շապիկն ու գլխարկը և գնաց: Դեպքի օրն այդ հագուստով է եղել, հետո այդ շորերն ուղարկեցին մեզ: Նոյեմբերի 4-ին Սամվելն արդեն «տանն» էր»: Երբ հարցնում եմ Սամվելից հետո ուժ ստանալու աղբյուրի մասին, տիկին Գայանեն արձագանքում է. «Սկզբում թվում էր, թե ուրիշ իրականության մեջ ենք ապրում, երազ է, արթնանալու ենք, ու ամեն ինչ վերջանալու է: Հետո, երբ սկսում ես գիտակցել տեղի ունեցածը, ամենավատ շրջանում ես հայտնվում՝ քո ցավի հետ մենակ ես մնում: Իսկ հետո եկավ այն գիտակցումը, որ Սամվելը «գնացել է» հանուն վեհ գաղափարի: Միշտ եմ ասում՝ երանի նրան, ով «գնալու» է ինչ-որ մեծ գործ, սխրանք կատարած:

Մեր թեմի առաջնորդը՝ Բագրատ սրբազանը, որ մեզ շատ հարազատ մարդ է, և ում դերը շատ մեծ է, որ մենք ավելի խաղաղ և ուժեղ ենք, միշտ ասում է. «Երանի բոլոր այն տղերքին, որոնք գնացին հայրենիքի համար, որովհետև չկա դրանից ավելի մեծ սխրանք: Չկա ուրիշ որևէ մահ, որ կարող է ավելի վեր դասվել, քան երբ քո անձը զոհես հանուն ուրիշ մարդկանց»: Դա մեզ հպարտություն է տալիս, չնայած երբեք չի մեղմացնելու մեր ցավը: Տեսնում ես մարդկանց, որ այնքան մեծ սիրով են խոսում իր մասին, իր զինվորներին, որոնք գրում և հարցնում են, թե կարո՞ղ են ինչ-որ բանով օգտակար լինել մեզ: Նաև սա է մեզ հպարտություն փոխանցում»:

Հ. Գ. - Կապիտան, մարտկոցի հրամանատար, հրետանավոր Սամվել Մատինյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Արիության համար», «Զորավար Անդրանիկ» մեդալներով, արժանացել է բազմաթիվ շնորհակալագրերի թե՛ ծառայության տարիներին, թե՛ հետմահու: Նախքան շրջափակումը Սամվելի ընտանիքն Արցախի Հանրապետությունից տեղեկացել է, որ նա արժանացել է «Մարտական խաչ» շքանշանի, բայց հայտնի պատճառներով այն Տավուշ՝ Սամվելի ընտանիքին չի հասել: Այդ հարցով Տավուշի մարզպետարանը դիմել է Հայաստանում Արցախի ներկայացուցչությանը: Սամվելը հուղարկավորված է Այգեհովիտի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Հրապարակ». Ո՞րն է լինելու հաջորդ քայլը«Ժողովուրդ». Ուժային կառույցները խիստ են լինելու. չեն խնայելու անգամ ՍրբազանինԲագրատ Սրբազանը ուղիղ միացումով ներկայացրել է վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայում տիրող իրավիճակը (տեսանյութ)«Ժողովուրդ». «Հայաստան» դաշինքը վերահաստատել է` ողջ ռեսուրսով աջակցելու է Սրբազանի առաջնորդած շարժմանըԳազայի վերաբերյալ Իսրայելի առաջարկը կարող է հանգեցնել ՀԱՄԱՍ-ի իշխանությունից հեռացմանը. Սպիտակ տունԳերմանիայի ԱԳՆ-ի կարծիքով՝ ՀՀ-ն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունենՀայաստանի ազգային հավաքականի դարպասապահն ընդգրկվել է ֆուտզալի ՉԼ՝ եզրափակիչ մրցաշարի հավաքականումՀարձակվել են Երևանի միակ սինագոգի վրաՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Վբեյմար Անգուլոն կարիերան կշարունակի ԻնդոնեզիայումՄհեր Գրիգորյանը ջերմ բարեմաղթանքներ է հղել Միացյալ Թագավորության կառավարությանըՍպանել են քրեական հեղինակության «Ֆազին»․ նոր մանրամասներ՝ Աջափնյակում կրակոցներիցԷլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեներըԱջափնյակում կրակոցներ են հնչել. բնակիչներն ահազանգում են` «ավտոմատով են կրակել»Բերման ենթարկված երիտասարդի մոտ լիցքավորված գազային ատրճանակ է հայտնաբերվելՇարժումն այնքան է «մարել», որ այսօր ԱԺ ամբիոնից իշխանական բոլոր պատգամավորները խոսեցին պայքարի մասին. փաստաբանՈ՞վ է «Կրեմլի ագենտ». Նարեկ Մարգարյանը Շարժման մասնակիցների հետ խոսում է բուլինգի մասին (տեսանյութ)Սյունը հասել է Երևան, դեմարկացիա ենք անում ԱԺ-ն. ակցիա` Բաղրամյան պողոտայում (տեսանյութ)Ֆրանսիայի հանրապետականների առաջնորդը կոչ է արել գործարք կնքել Լը Պենի կուսակցության հետԱզատության հրապարակն ազատվում է մարզական՝ խաղային գույքիցԽաղաղություն պետք է հաստատել արդարության հիման վրա․ Արամ Ա Կաթողիկոսի ելույթը՝ ՎատիկանումԱյսօր Սեմյոնովկա-Ծովագյուղ հատվածում 1 ժամում թափվել է Երևանի ողջ հունիս ամսվա տեղումների նորմայի եռապատիկի չափ անձրևԳազ չի լինելուՎարվիր այնպես, որ սերունդներիդ ունենաս ժառանգելու Հայրենիք և պատիվ․ «Որդիների կանչ»Խաղաղությունը կբացի ամբողջ տարածաշրջանի ներուժը․ Հայաստանի ու ԱՄՆ-ի կառավարության հայտարարությունըՍԴ-ն վարույթ է ընդունել Վճռաբեկի՝ մարտի 1-ի վերաբերյալ մեղադրանքների վերաորակման հարցով դիմումըArmComedy-ի Նարեկ Մարգարյանը՝ ֆեյքերի ու նրանց հայհոյախոսության դեմ պայքարելու եղանակների մասին (տեսանյութ) Ֆոն դեն Լայենը հայտարարել է, որ Կիևը կատարել է բոլոր քայլերը ԵՄ-ին միանալու համար Վաղը բեկումնային օր է լինելու. այս իշխանությունների քաղաքականությունն ընդհատելը յուրաքանչյուր քաղաքացու գործն է. Վլադիմիր Մարտիրոսյան (տեսանյութ) Մտավորականը, որը ստեղծագործում է` նկարում է, գրում, երաժշտություն ստեղծում, չի կարող իր ազգի դարդուցավով չապրել ու ձևացնել, թե ամեն ինչ օքեյ է. ՀրապարակԱզատի ջրամբարում 22-ամյա քաղաքացի է ջրահեղձ եղելՔՊ-ն պիտի կամք ունենա և գա հունիսի 17-ի նիստին. այս կառավարությունը անելիք չունի, պիտի հեռանան. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)Սրբազա'ն, երբ եղբայրս զոհվել է, այս խաչն իր վրա էր, օրհնե'ք. Տարոն Սիմոնյանն ինքն իրեն պայթեցրել է. Սրբազան (տեսանյութ)24 ժամվա ընթացքում ԱՊՊԱ պայմանագիր կնքելու դեպքում տուգանքը զեղչվում է 75 տոկոսովԱյծի սատկելը որ գալիս է, կամրջի վրա է տրտինգ անում. բա եթե Շարժումը մարել է, ինչի՞ եք տրտինգ անում. Սրբազան (տեսանյութ)Վաղը ժամը 15։00-ին շատ մեծ թվով պետք է հավաքվենք, որովհետև ասելիք եւ անելիք ունենք. Բագրատ ՍրբազանՕ՛Բրայենի այցի նպատակը Սյունիքով միջանցքի վերահսկողությունն է. Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)Վրաստանի ԱԳ նախարարը հույս ունի, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կկարգավորվեն մոտ ապագայումՀունիսի 17-ին նախատեսված ԱԺ արտահերթ նիստը գումարվելու էԳՇ պետի տեղակալը կարևորել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը` պաշտպանության ոլորտի կերպափոխման գործում96 ժամն այն սարսափն է, որ այդ խորհրդարանի ամբիոնից պայթել է, իրենք գոյություն չունեն. Սրբազան (տեսանյութ)Վերսալյան պալատում հրդեհ է բռնկվելԱյս պայքարի ակնկալիքը մեկն է՝ Հայրենիք և պատիվ. ՍրբազանՀայաստանը աճուրդի ժամանակ գնել է 23մլն դրամ արժողությամբ շենք. Հրապարակ Այս շարժման հաջողությունը բոլորիս գիտակցության մեջ այլընտրանք չպետք է ունենա․ Ասպրամ ԿրպեյանԲագրատ Սրբազանը Բաղրամյան պողոտայում ողջունում և օրհնում է քաղաքացիներին (տեսանյութ)Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Զբաղվածության ռազմավարական ծրագրի նախագիծըԳյումրիից միասնական երթով շարժվելու ենք․ «Շիրակը հանուն Հայրենիքի» շարժումը միանալու է հանրահավաքին Այս ամոթալի պատմության միակ դրական կետն այն է, որ քննիչը միջնորդել է ոչ թե բանտային, այլ տնային կալանք. Մելիքյան Հայաստանի պրոֆեսիոնալ բռնցքամարտի խորհրդի պատվիրակությունը մասնակցել է «Եվրոպայի բռնցքամարտի միության» (EBU) 76-րդ համաժողովինՏարբեր երկրներից փորձագետներ մասնակցել են ԵԽ Երևանի գրասենյակի կազմակերպած համաժողովին
Ամենադիտված