Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ երկրների ցանկում 7-րդն է
Համաշխարհային Մամուլ![Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ երկրների ցանկում 7-րդն է](/timthumb.php?src=disc/30-01-24/da0488dad5b3837736970e14d2858b5f.jpg&w=780)
«Numbeo» հետազոտական պորտալի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ 2023 թվականին աշխարհի ամենաանվտանգ երկրների ցանկում Հայաստանը զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը։
Ըստ դասակարգման՝ աշխարհի ամենաանվտանգ երկիրը Կատարն է, որին հաջորդում են ԱՄԷ–ն և Թայվանը:
Տարածաշրջանային երկրներից Վրաստանը զբաղեցրել է 18-րդ, Ադրբեջանը՝ 33-րդ, Ռուսաստանը՝ 49-րդ, Թուրքիան՝ 51-րդ, Իրանը՝ 90-րդ հորիզոնականը։
«Numbeo»–ն հրապարակել է նաև 2024թ.-ին քաղաքների անվտանգության վարկանիշային աղյուսակը, որում Երևանը զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը՝ 78.2 միավորով:
![](banners/armflix.jpg)