ԱՄՆ-ն պատրաստվում է հայտարարել Ուկրաինային տրամադրվելիք օգնության նոր փաթեթի մասին Փաշինյանը և Կլոդ Վիզլերը քննարկել են ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրին վերաբերող հարցեր Հայաստանն էլ կարող է բայրաքթար ստեղծել, եթե ճիշտ աշխատի. Սրբազան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Իրանի դեսպանի հետ, իր ցավակցությունն է հայտնել ողբերգական դեպքի կապակցությամբ (տեսանյութ) Անցումային կառավարությունը լինելու է վերկուսակցական, ունակ և պրոֆեսիոնալ. Սրբազան (տեսանյութ) Պռոշյան գյուղում իրար են բախվել են 7 ավտոմեքենա. կա 7 վիրավոր Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կիրանց գյուղի բնակիչն այրել Է բանջարանոցային փոքրիկ շինությունը, որը սահմանազատումից հետո մնալու էր Ադրբեջանին (տեսանյութ) Տղե՛րք, սա մեր հայրենիքի, մեր գոյության հարցն է, ձեզ ճիշտ պահեք, մի ընկեք ցեխերի մեջ. Բեկ Խաչատրյան Ես պարտադրված եմ հայտնվել հրապարակում, սա ոչ թե երեք գյուղի, այլ ողջ Հայաստանի հարցն է. Սրբազան 

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը մարդու իրավունքների վերաբերյալ Իլհամ Ալիևի տեսլականին

Քաղաքական

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տեսլականին մարդու իրավունքների վերաբերյալ, որն արտացոլված է վերջինիս նախընտրական ծրագրում։

Ներկայացնում ենք Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության տարածած հայտարարությունն ամբողջությամբ։

«Իր նախընտրական ծրագրում Ադրբեջանի գործող նախագահը, ով հանդիսանում է 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ կատարված պատերազմական հանցանքների, Լաչինի միջանցքի 10-ամսյա շրջափակման, 2023 թ․ սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի ամբողջ հայ բնակչության էթնիկ զտման գլխավոր ճարտարապետը, նախատեսում է բարեփոխումներ կատարել մարդու իրավունքների ու ազատությունների ապահովման ոլորտում։ 

Այս ուղղությամբ Ադրբեջանի նախագահի «տեսլականը» նման է ինչպես սեփական, այնպես էլ միջազգային հանրության աչքերին փոշի փչելուն, որովհետև նա նախատեսում է «Մարդու իրավունքների և ազատությունների ապահովման և պաշտպանության ոլորտում գործունեության շարունակական զարգացում,  մարդու իրավունքների խթանում, քաղաքացիական հասարակության ինստիտուտների գործունեությանը պետական աջակցության շարունակականություն, նախկին հարկադիր վերաբնակների՝ օկուպացիայից ազատված իրենց հայրենիքներ անվտանգ և արժանապատիվ վերադառնալու իրավունքի ապահովում, հանդուրժողականության և բազմամշակութային արժեքների խթանում» և այլն։ Նման նպատակներ «սահմանվում» են մի երկրում, որը՝ ըստ 2020 թ․ Բարոյական ազատության միջազգային ինդեքսի, աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 113-րդ հորիզոնականը (160-ից), մի երկրում, որտեղ քաղաքացիական ազատությունների ցուցանիշը 2006թ․ 5,6-ից 2022 թ․ նվազել է 2,6-ի, ընտրությունների ժողովրդավարության ցուցանիշը 1992 թ․ 0,36-ի համեմատ 2022 թ․ նվազել է մինչև 0,19, քաղաքական ազատությունների վերջին 20 տարիների ադրբեջանական ցուցանիշը զրոյական է, մամուլի ազատության ցուցանիշով Ադրբեջանը կրկնակի զիջում է Հայաստանին և Վրաստանին։ 

Ադրբեջանը վերջին 20 տարիների ընթացքում, որը համընկնում է Իլհամ Ալիևի պաշտոնավարմանը, վերածվել է մարդկանց հսկայական բանտախցի, որտեղ շարունակաբար սովորեցնում են աներկբայորեն ենթարկվել իշխող բռնապետությանը և ատել հարևաններին, մասնավորապես՝ հայերին։ Նման ատելության դասերի արդյունքներին քաղաքակիրթ աշխարհը ականատես եղավ ի դեմս վերջին երեք տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի հայության դեմ կատարված անդառնալի հանցանքների։ Հետևապես մարդու իրավունքների խթանումը Ադրբեջանում պետք է սկսվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար, ինչպես նաև պատմական Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից 1988-1992 թթ․ բռնագաղթեցված ավելի քան կես միլիոն հայության վերադարձի և ոտնահարված բոլոր իրավունքների ճանաչմամբ և դրանց վերականգնման ուղղությամբ գործնական քայլերի կատարմամբ։ Անհնար է խոսել հանդուրժողականության և բազմամշակութային արժեքների խթանման մասին, երբ պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի ողջ հայկական մշակութային ժառանգությունը բարբարոսաբար ոչնչացվել է և այս մշակութասպան վարքը չի արժանացել համապատասխան գնահատականի։ Բազմամշակութային արժեքների խթանումը պետք է սկսվի պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի տարածք UNESCO-ի փաստահավաք խումբ ուղարկելուց և հայկական մշակութային հոգևոր-կրոնական ժառանգության կամ դրա մնացորդների վիճակի արձանագրելուց, իսկ Լեռնային Ղարաբաղի հայկական ժառանգության նկատմամբ հատուկ պահպանություն սահմանելուց։ 

Խիստ վիճարկելի է՝ արդյոք Ադրբեջանը ունի բավարար կամք և ցանկություն մարդու իրավունքների պաշտպանությունը նախընտրական ծրագրից գործնական հողի վրա դնելու համար։ Տասնամյակներ շարունակ ժխտողականության և ազգայնականության ախտով կերակրված հանրությունն ի զորու չէ հաշվի նստել կատարած հանցանքների իրողության հետ։ Ուստի միայն գործնական զսպիչ, կանխարգելիչ և պարտավորեցնող մեխանիզմներն են, որ կարող են Ադրբեջանին հրավիրել քննարկումների սեղանի շուրջ։ 

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը կրկին կոչ է անում միջազգային հանրությանը գործնական քայլեր ձեռնարկել՝ զսպելու ծավալապաշտական նեոազգայնականության  վերարտադրությունը, որը դամոկլյան սրի պես կախված է համաշխարհային հանրության, մասնավորապես տարածաշրջանային երկրների ու ժողովուրդների գլխին»։ 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ն պատրաստվում է հայտարարել Ուկրաինային տրամադրվելիք օգնության նոր փաթեթի մասինՓաշինյանը և Կլոդ Վիզլերը քննարկել են ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրին վերաբերող հարցերՄաշհադում Իրանի նախագահ Ռայիսիի հուղարկավորությանը մասնակցում են օտարերկրյա պատվիրակություններ Հայաստանն էլ կարող է բայրաքթար ստեղծել, եթե ճիշտ աշխատի. Սրբազան (տեսանյութ) Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան պետք է կարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Իրանի դեսպանի հետ, իր ցավակցությունն է հայտնել ողբերգական դեպքի կապակցությամբ (տեսանյութ)Անցումային կառավարությունը լինելու է վերկուսակցական, ունակ և պրոֆեսիոնալ. Սրբազան (տեսանյութ) Պռոշյան գյուղում իրար են բախվել են 7 ավտոմեքենա. կա 7 վիրավորՀՀ ԱԽ քարտուղարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը քննարկել են ՀՀ- Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը Հաջորդը անկլավների հարցն է բարձրանալու, մենք ասում ենք՝ stop այս ավերին ու աղետին. Սրբազան Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԿիրանց գյուղի բնակիչն այրել Է բանջարանոցային փոքրիկ շինությունը, որը սահմանազատումից հետո մնալու էր Ադրբեջանին (տեսանյութ)Ո՞րտեղ է իշխանության զիջումների վերջնակետը. Բագրատ Սրբազանը պատասխանում է ՏՏ-ի ներկայացուցչի հարցին Տղե՛րք, սա մեր հայրենիքի, մեր գոյության հարցն է, ձեզ ճիշտ պահեք, մի ընկեք ցեխերի մեջ. Բեկ ԽաչատրյանԵս պարտադրված եմ հայտնվել հրապարակում, սա ոչ թե երեք գյուղի, այլ ողջ Հայաստանի հարցն է. Սրբազան Մենք հիմա խաղա՞ղ ենք ապրում, պետք է ընդունենք սա, որ հիմա էլ ենք պատերազմի մեջ ու առաջ գնանք Փաշինյանը կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին 3 օրով գործուղում է ԺնևԼեհաստանն ու բալթյան երկրները Ռուսաստանի հետ սահմանին միասնական պաշտպանական գիծ կստեղծեն Բագրատ Սրբազանը հանդիպում է ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ. ուղիղՍա աթոռակռիվ չէ, սա հայրենիքի փրկության շարժում է. սփյուռքահայ (տեսանյութ)Ուկրաինան «Կամիկաձեով» հարձակվել է Բելգորոդում դպրոցի վրա. մարզպետԿԳՄՍ նախարարը գրառում է կատարել Իրանի դեսպանատան սգո մատյանումՄԻՊ-ի և ՄԱԿ-ի ՓԳՀ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են «Հատուկ Կացարան» ՊՈԱԿՏարադրամի փոխարժեքներն այսօր Կիրանցի բնակիչները քանդում են իրենց գույքը, որ չհանձնեն ադրբեջանցիներին (տեսանյութ) Անդեմ, անհոգի հայի տեսակը պետք է վերացվի, պետք ա պայքարենք. ռուսաստանաբնակ գործարար (տեսանյութ)Կիրանցի սահմանազատումը արբանյակով արել, պրծել են. սրանից ավել էլ ի՞նչ պետք է անեին. գյուղապետԸնտանիքս հանելու եմ, տունը վառեմ. հորս ու մորս քրտինքը թուրքը չի վայելելու. կիրանցին՝ ոստիկանապետին (տեսանյութ) Ադրբեջանն ու Տաջիկստանը ռազմավարական համագործակցության հռչակագիր են ստորագրելՀԻՄԱ. Սրբազանը ներկա է «ԳՈՅ»-ի «Գարեգին Նժդեհ. իրական առասպել» կատարմանըՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ 2024 թվականի ապրիլը համարվեց ամենատաքը և ամենաչորը Հայաստանի համար «Երևանի ավտոբուս» ՓԲԸ աշխատանքի է հրավիրում վարորդներիՌուսաստանն արել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հայաստանն իրեն լքված և մոռացված չզգա. ԶախարովաԿապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի մեքենայի հրկիզման դեպքը բացահայտվել էԳրիգորյանը և Բոնոն կարևորել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շարունակության ապահովումըԱԱԾ-ն՝ Հայաստանից ռուս սահմանապահների դուրսբերման մասին. Panorama.am Հայաստան ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կկիրառվիՄայիսի 26-ին՝ Ավարայրի ճակատամարտի օրը, Հանրապետության հրապարակում բոլորիդ աչքերի լույսը կտեսնենք Ես քո ցերեկով անցած ճանապարհը, գիշերով եմ անցել, դու հիմա ճիշտ չես ասում. Սրբազանը` իշխանական լրագրողին (տեսանյութ)Դատարանն անփոփոխ թողեց Ալբերտ Բազեյանի խափանման միջոցըՀայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան նոր ռեկտոր ունիԱվարայրը երբեք էլ բարոյական հաղթանակ չի եղել. Սրբազան (տեսանյութ) Այս խունտան պետության սյուները խարխլել է, բանակը խեղճացրել է, կրթությունը` փոշիացրել. հայրենադարձ Բազկամարտիկ Ազատ Սրապյանը նվաճել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոնի կոչումըՈրպեսզի չգուշակենք, Փաշինյանն ինքը թող հայտարարեր, թե այդ ո՞ր երկրներն են պատրաստվել ԼՂ-ի պատերազմին. Զախարովա (տեսանյութ)Միակողմանի զիջումը սահմանազատում չի կարելի որակել. ո՞վ է ասում, որ չեմ պայքարում. Օնիկ Գասպարյան (տեսանյութ)Զգուշացում․ հայկական բանկերի անունից հավելվածները չներբեռնել, եթե դրանք հենց պաշտոնական մարքեթից չեն․ Սամվել ՄարտիրոսյանԵկեղեցին հստակ կեցվածք ունի՝ անկախ իր դեմ իրականացվող անհասկանալի հալածանքներից․ Սրբազան (տեսանյութ)«Երևանի ավտոբուս»-ի տնօրենի պաշտոնակատարը չի ազատվել աշխատանքից․ քաղաքապետարանից հերքում են
Ամենադիտված