Հրդեհի ահազանգ Արմավիրի մարզի ռեստորաններից մեկում Բժիշկը մահացել է բարդ վիրահատություն կատարելիս Որ սմարթֆոններն են ամենաշատը վաճառվում Cosmic friend-ը՝ եվրատեսիլյան մեծ բեմում. տեղի է ունեցել Լեոյի առաջին բեմական փորձը Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Լուկեբայի ծառայություններով Ուելսի արքայադուստրը քիմիաթերապիա անցնելուց հետո առաջին անգամ մասնակցել է խոշոր միջոցառման Դա դաս էր ինձ համար. Անչելոտի Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները Պուտինը Հյուսիսային Կորեայի հետ փոխադարձ պաշտպանության պայմանագիր է ստորագրել Անկախ խոչնդոտներից FAF-ը և Red Eagles-ը լինելու են իրենց մշտական տրիբունաներում. ֆան ակումբներ ՌԴ ՀՕՊ ուժերը կասեցրել են Մոսկվայի ուղղությամբ թռչող ուկրաինական 32 անօդաչու թռչող սարք․ Սոբյանին Շոյգուն կմեկնի Չինաստան՝ անվտանգության շուրջ բանակցությունների 

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Հայաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական ներառման ծրագրերի ընթացքին ու նախատեսվող միջոցառումներին վերաբերող հարցեր:

Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքները համակարգող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը զեկուցել է, որ մարզերում տեղաբաշխված բռնի տեղահանված անձանց սննդային ապահովվածության նպատակով մարզպետարանների միջոցով հասցեագրվել է 4.4 միլիարդ դրամ: 112 հազար անձ եղել է միանվագ 100 հազարական դրամ աջակցություն ստանալու շահառու: «Ավելի ուշ սահմանեցինք կեցության և կոմունալ ծախսերի աջակցության ծրագիրը, որով ով բնակարան ուներ՝ 10 հազար դրամի չափով էինք աջակցում, ով բնակարան չուներ՝ 40+10: Այս աջակցությունը 6 ամիսների համար է, որոնցից արդեն 3 ամիսներն անցել են: Սա կշարունակվի մինչև մարտ ամիսը ներառյալ»,- ասել է Տիգրան Խաչատրյանը:

Փոխվարչապետի խոսքով՝ բռնի տեղահանված 17 հազար աշակերտ ընդունվել է հանրակրթական դպրոցներ, 4 հազար ուսանողի համար միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում իրականացվում է կրթաթոշակի աջակցության ծրագիր: Այս թիվն առաջիկայում կավելանա:

«Առողջապահության բնագավառում ունենք 69 հազար մարդ, ովքեր առաջնային օղակում հաշվառվածներն են: Սա նաև խողովակ է, որով իրենք կարողանում են պետական պատվերի շրջանակում հիվանդանոցային ծառայություններից օգտվել: Այսօրվա դրությամբ մոտ 7 հազար դեպք ունենք, որոնցով անձինք օգտվել են նաև պետպատվերով հիվանդանոցային ծառայություններից: Ունենք 20 հազար 656 դիմումներ կենսաթոշակառուների կամ նպաստառուների վերաբերյալ, 11 հազար 800-ի կենսաթոշակներն արդեն վճարվում են: Հիշեցնեմ, որ վճարումները կատարել ենք հոկտեմբերից հաջորդող բոլոր ամիսների համար, ուղղակի, քանի որ դիմումները կառուցված են նաև հաշվառվելու մոտեցման վրա՝ պետք է անձը հաշվառվի և դիմում ներկայացնի: Սա պրոցես է, որը կշարունակվի մինչև բոլորի ամբողջական ներառումը համակարգում: Ունենք նաև 2408 դիմումատուներ, ովքեր նպաստների համար են դիմել, նրանցից 585-ը փաստացի իրենց նպաստները ստացել են:

Զբաղվածության մասում 212 ուսուցիչներ մեր աջակցության ծրագրի շրջանակում գործուղվել են մարզեր, բուժաշխատողներից 202-ն աշխատանք են գտել տարբեր հաստատություններում: Ընդհանուր առմամբ, 725 մարդ դիմել է մասնագիտական վերապատրաստման ծրագրերին մասնակցելու համար, և հնարավորություն ենք տվել, որպեսզի իրավաբանական անձինք իրենց գործունեության շարունակականությունն ապահովելու համար մինչև այսօր վերագրանցվեն և կարողանան սահուն կերպով շարունակել տնտեսական գործունեությունը»,- ասել է փոխվարչապետը: Նշվել է նաև, որ 2023 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով բռնի տեղահանված 10 հազար մարդ հաշվառվել է որպես վարձու աշխատող:

Հաջորդիվ անդրադարձ է կատարվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին՝ հաշվի առնելով նաև տարածքային համաչափ զարգացման խնդիրը: Այս համատեքստում, մտքեր են փոխանակվել աջակցության հնարավոր գործիքների շուրջ, ներկայացվել են տարբեր դիտարկումներ ու առաջարկություններ:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է սոցիալական ծրագրերի ներդաշնակեցումը և հանձնարարել պատասխանատուներին՝ շարունակել քննարկումները ներկայացված գաղափարների ու առաջարկությունների շուրջ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հրդեհի ահազանգ Արմավիրի մարզի ռեստորաններից մեկումԲժիշկը մահացել է բարդ վիրահատություն կատարելիսՈր սմարթֆոններն են ամենաշատը վաճառվումCosmic friend-ը՝ եվրատեսիլյան մեծ բեմում. տեղի է ունեցել Լեոյի առաջին բեմական փորձըՄադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Լուկեբայի ծառայություններովՈւելսի արքայադուստրը քիմիաթերապիա անցնելուց հետո առաջին անգամ մասնակցել է խոշոր միջոցառմանԴա դաս էր ինձ համար. ԱնչելոտիԷլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեներըՊուտինը Հյուսիսային Կորեայի հետ փոխադարձ պաշտպանության պայմանագիր է ստորագրելԱնկախ խոչնդոտներից FAF-ը և Red Eagles-ը լինելու են իրենց մշտական տրիբունաներում. ֆան ակումբներՌԴ ՀՕՊ ուժերը կասեցրել են Մոսկվայի ուղղությամբ թռչող ուկրաինական 32 անօդաչու թռչող սարք․ Սոբյանին Շոյգուն կմեկնի Չինաստան՝ անվտանգության շուրջ բանակցություններիԱրմավիր քաղաքում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 88-ամյա քաղաքացունՄեծ երազանք․ չվախենալ քայլ անել դեպի հրաշքըՍուրբ Էջմիածնին ընծայաբերվել է Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի մասունքըԲիթքոինի գինն առաջին անգամ գերազանցել է 79,000 դոլարըԼեհաստանի վարչապետը վիրահատվել էԵրգչուհի Աստղիկ Սաֆարյանի նոր ֆոտոշարքըԱրսեն Խանջյանը` սամբոյի աշխարհի առաջնության փոխչեմպիոնՇվեդիան և Բրազիլիան պայմանավորվել են ռազմական և բեռնատար ինքնաթիռների մատակարարման մասինՄոնիկա Գրիգորյանը նշանադրվել էԻնչպես սկսվեց 44-օրյա պատերազմն ու ինչ ընթացք ստացավ․Փաշինյանի խոստումները և չստացված հաղթանակը (տեսանյութ)Ես ինքս կպատասխանեմ Իլհամին իր ձևով' ցույց տալով Ադրբեջանի ապագան. ՀոխիկյանՍահմանազատումն ամբողջովին ավարտելու համար կպահանջվի մոտ 80 տարի. Կիրանցի բնակիչՍուրենյանը` եղանակի մասինՆեթանյահուն երեք անգամ զանգահարել Է ԹրամփինՆոյեմբերի 11-12-ը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կլինի Շվեդիայում«Շենգավիթ» ԲԿ-ում 5 կգ քաշով և 55 սմ հասակով փոքրիկ է ծնվելՌիհաննան ակնարկել է, որ հեռանում է երաժշտությունիցՎալենսիայում բազմահազարանոց բողոքի ակցիայի ժամանակ 30-ից ավելի ոստիկան է տուժել (տեսանյութ) Մայր Աթոռում կատարվել է միասնական աղոթք՝ գերեվարված հայորդիների ազատության համարՔննարկվել են Ազգային ժողովի գործառույթներին վերաբերող հարցեր (տեսանյութ)Լարիսա Դոլինան վիճել է լրագրողի հետ «անձնական հարցի» պատճառովԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 31-ամյա տղամարդ Թրամփի որդին ծաղրել է ԶելենսկունՎրաստանի վարչապետը կմասնակցի Բաքվում կայանալիք COP29-ինԻտալիայում ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան՝ թռչուններին բախվելու պատճառովՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 10-ին Արմեն Ջիգարխանյանի այրին պատմել է, թե ինչ է դերասանն ասել մահից առաջ Համլետ Սուքիասյանը և Աննա Մկրտչյանը՝ Սամբոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներԿրեմլում բացատրել են Պուտինի «խաղադրույքը» Հարիսի հաղթանակի վրաՉեմ կարողանում թաքցնել ապրածս. ավելի լավ է լացեմ` թեթևանամ, քան ձևացնեմ ոչինչ չկա. Անահիտ Կիրակոսյան (տեսանյութ) Ալեն Սիմոնյանը կիրակնօրյա պատարագի է մասնակցել Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցումՓաստաթղթերը ստուգելու նպատակով ինձ կանգնեցնելու իրավունք չունես․ Ռոման Երիցյանը՝ պարեկային ծառայողին (տեսանյութ) Իսրայելում բացահայտել են Ռուսաստանի հետ կապված Թրամփի ծրագիրըՎստահաբար կարող ենք փաստել, որ ՀՀ-ում տեղական ինքնակառավարման համակարգը կայացած է. Գնել Սանոսյան Աննա Հակոբյանը և Մելանյա Թրամփն՝ Աֆրիկայում (լուսանկարներ) Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով կան զոհեր և վիրավորներ Մոսկվայում տեղի է ունեցել համահայկական աղոթք՝ Բաքվում ապօրինի պահվող գերիների վերադարձի համար (տեսանյութ)Հայաստանը կորցնում է իր աշխարհաքաղաքական իմաստը. քաղաքագետ (տեսանյութ)
Ամենադիտված