ԼՂ-ից բռնի տեղահանված 1000 երեխա հնարավորություն կունենա իր հանգիստն անցկացնել Հունգարիայում
Արտաքին Քաղաքական![ԼՂ-ից բռնի տեղահանված 1000 երեխա հնարավորություն կունենա իր հանգիստն անցկացնել Հունգարիայում](/timthumb.php?src=disc/06-02-24/519aa617e433e544e5ccd257d0ada538.jpg&w=780)
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 1000 երեխա հնարավորություն կունենա ամառային հանգիստը անցկացնել Հունգարիայում: Ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարեց Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Հունգարիայի նախագահ Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի հետ ասուլիսի ժամանակ:
«Սա ոչ միայն հումանիստական քայլ է, այլ նաև, իսկապես, բարեկամական քայլ է մեր կողմից գնահատվում: Վստահ եմ, որ այն մարդիկ, ովքեր հնարավորություն կունենան Հունգարիայում հանգստանալու, իրենք շատ անգամ ցանկություն կունենան գալ և տեսնել Հունգարիան»,- ասաց Խաչատուրյանը:
Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը իր հերթին նշեց, որ 40 միլիոն հունգարական ֆորինտ են տրամադրել հայ ընտանիքներին, ովքեր ստիպված են եղել տեղափոխվել Լեռնային Ղարաբաղից:
«Մենք նաև ամեն բան անում ենք, որպեսզի 1000 երեխա, ովքեր ստիպված են եղել իրենց տները լքել, կարողանան գալ Հունգարիա ճամբարում հանգստանալու, որպեսզի նրանք կարողանան էմոցիոնալ վերականգնվել»,- եզրափակեց Նովակը:
![](banners/armflix.jpg)