Արևիկ Պետրոսյանին հեռացրել են խմբակցությունից Հանրապետության նախագահին 2018թ. շարժման օրերին եմ տեսել, ձեռ էր առնում վարչապետին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կրակն ընկա՞նք, որ ԼԳԲՏ համայնքից չենք, ինչո՞ւ ՄԻՊ-ը մեզ էլ չի ընդունում լրագրողների ներկայությամբ (տեսանյութ) Դուք սպասարկում եք իշխող խմբակի շահերը. Գառնիկ Դանիելյանը՝ ՄԻՊ-ին (տեսանյութ) Ցանկացածի հետ կվիճեմ ու կապացուցեմ՝ ՀՀ իշխանությունը կապ չունի ժողովրդավարության հետ. Պետրոսյան (տեսանյութ) Աճարկուտում ճանապարհի կողքի պատերն են քանդում արդեն. Կարեն Ղազարյան (տեսանյութ) Բա մեզ «թուրք, պիղծ» էիք ասում, երբ ԼՂ-ի ինքնավարության մասին էինք խոսում. Միրզոյանը՝ Մինասյանին (տեսանյութ) Խնդրում եմ հայերի և անձամբ իմ անունից զորակցության խոսքեր փոխանցել Արթուր Չիլինգարովի ընտանիքին Երևանն Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ակնկալում է կոնկրետ պայմանավորվածությունների իրականացում. Միզոյան (տեսանյութ) Կարո՞ղ եք կողմնորոշվել՝ մեռնել ու տարածքներ գրավե՞լ, թե՞ չզոհվել. չեմ հասկանում. Արարատ Միրզոյան (տեսանյութ) 

Ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ նախագիծն ԱԺ-ում բուռն քննարկման առիթ դարձավ

Հասարակություն

Հայաստանի ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հեղինակած՝ ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ օրենքի նախագիծը: Մինչև ընդունումն այն բուռն քննարկման առիթ դարձավ, ընդդիմադիր պատգամավորները դեմ արտահայտվեցին նախագծին՝ մատնանշելով նաև իրավական որոշակիության խնդիրներ, իշխող խմբակցությունից վստահեցրին, որ այն ընտանեկան բռնության կանխարգելման ուղղությամբ կարևոր նախագիծ է:

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրած այն հեղինակած Զարուհի Բաթոյանը:

Ըստ պատգամավորի՝ փաթեթի նպատակն է բարձրացնել ընտանեկան բռնության կանխարգելման և բռնության ենթարկված անձանց պաշտպանության արդյունավետությունը: Ըստ առաջարկի՝ օրենքը վերանվանվում է «Ընտանիքում և կենցաղային բռնության կանխարգելման, ընտանիքում և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենք: Նախատեսվում է հստակեցնել առկա սահմանումները, դրանք համապատասխանեցնել Քրեական օրենսգրքի սահմանումներին, լրացնել նոր սահմանումներով: «Առաջարկվում է օրենքով որպես բռնության ենթարկված անձ դիտարկել նաև երեխային, վերանայել անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշման ժամկետները, առաջնային բուժօգնության փոխարեն օրենքով սահմանել ընտանիքում բռնության ենթարկված անձանց համար անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում»,-ասաց Բաթոյանը:

Նախագծով առաջարկվում է վերանայել Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների ծանրացնող հիմքերը՝ մասնավորապես ներառելով սեռով պայմանավորված հիմքը, ինչպես նաև արարքը՝ մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից կատարած լինելու փաստը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը իրավական որոշակիության առումով որոշակի խնդիրներ է նկատել նախագծում: Ըստ պատգամավորի՝ նախագծի ամենակարևոր բաղադրիչներից է «զուգընկեր» գաղափարի ներմուծումն օրենքի մեջ: Կյուրեղյանը մեջբերում կատարեց նախագծից. «Զուգընկեր՝ անձ, որի հետ առկա են հարաբերություններ, որոնց հատուկ է սիրային կապը՝ անկախ համատեղ բնակության կամ միմյանց հետ սեռական հարաբերություններ ունենալու հանգամանքից»:

Պատգամավորը հարցրեց, թե ի՞նչ է նշանակում այդ սահմանումը՝ մատնանշելով իրավական որոշակիության խնդրի մասին: Զարուհի Բաթոյանը պատասխանեց, որ դա երկար քննարկված հարցերից է, դեռ քննարկման ենթակա, կարևորում են նաև պատգամավորների դիտարկումները:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը ներկայացրեց, թե ինչու են նախագծում տվել «զուգընկեր» բառի սահմանումը: «Իրավապահ համակարգից մեզ եկավ ազդակ, որ, երբ մտնում են տուն ու ուզում են պաշտպանության տակ առնել բռնության ենթարկված անձին, ԶԱԳՍ-ի թղթի բացակայության պարագայում, ցավոք, այդ կանայք պաշտպանության տակ չեն կարողացել առնվել, որովհետև Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքը նախատեսում է, որ պարտադիր է ամուսնության վկայականը: Նշանվածները, պարզապես ընկերները, որոնց մեջ առկա է սիրային կապը, մեր պաշտպանության ներքո են լինելու այսուհետ: Այս նախագիծն ունի կանխարգելման շատ կարևոր բաղադրիչ»,-ասաց պատգամավորը՝ նշելով, որ նախորդ տարի 14 կին է մահացել՝ ընտանիքում տեղի ունեցած բռնության արդյունքում:

 Նախագծով բռնության տեսակ է համարվում նաև կուսության ստուգումը:

«Դուք ֆիքսում եք կուսության ստուգումը որպես հանցագործություն և դրա համար նախատեսում պատժամիջոց: Ես որևէ կերպ դա չեմ կարող ընդունել որպես դրական գործողություն: Բայց դա նաև շատ խիստ մշակութային խնդիր է: Բայց ինձ կրկին հետաքրքրում է իրավական որոշակիություն: Դատապաշտպանը ինչպես պետք է ապացուցի, որ չի կատարվել կուսության ստուգում, ի՞նչ մեխանիզմներ են աշխատելու»,-հարցրեց Արմենուհի Կյուրեղյանը:

Հարակից զեկուցող Տիգրան Պարսիլյանը պատասխանեց՝ թե ինչպես դատապաշտպանը պետք է ապացուցի, ավելի շատ նրա խնդիրն է, իրենք գործիքն են տալիս:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցրեց՝ ի՞նչ տարբերություն նշանվածների մեջ է տեղի ունենում բռնություն, թե՞ ծանոթների մեջ, եթե քրեորեն պատժելի արարք է, ուրեմն քրեորեն պատժելի արարք է, միջանձնային հարաբերությունները գործի քննության ընթացքում լիարժեք բացահայտվում են: «Դուք արհեստականորեն ներմուծում եք ինչ-որ բաներ, որոնք հանրության մոտ լրացուցիչ կասկածների տեղիք են տալիս»,-նշեց նա:

Պատգամավորը հետաքրքրվեց՝ հասկացություն սահմանելով կամ գնահատական տալով ի՞նչ ընտանեկան արժեքներ են պաշտպանում նախագծով: Զարուհի Բաթոյանը պատասխանեց, որ նախագիծն ընտանեկան արժեքների մասին չէ: «Ընտանեկան բռնության մենք այլ կերպ պետք է վերաբերվենք: Դա սովորական բռնության տեսակ չէ: Պատահական չէ, որ նաև օրենքով սահմանված է այն շրջանակը, թե ում ենք համարում ընտանիքի անդամներ»,-ասաց պատգամավորը՝ կարևորելով օրենքում լրացուցիչ կարգավորումները:

Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ «Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին այն ձևակերպումներով, որով ներկայացվել է: Ըստ նրա՝ այս հարցը արհեստականորեն է բերվում օրակարգ, որ հասարակության մեջ նոր ալեկոծություն սկսվի:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հարցրեց՝ ուզում եք ասել, որ ՀՀ-ում ընտանեկան բռնություն չկա: «Ամբողջ աշխարհը տարին 2-3 անգամ այս հարցին անդրադառնում է, բոլոր հնարավոր ձևերով օրենսդրական լուծումներ են տալիս, որ հնարավորինս բացառեն»,-նշեց նա:

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց՝ ստանալով 63 կողմ, 32 դեմ, 1 ձեռնպահ ձայներ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արևիկ Պետրոսյանին հեռացրել են խմբակցությունից Հովհաննես Ազոյանն ո՞վ ա, վայ, լավ էլի, նման անուններ մի տվեք. Սրբազանը՝ լրագրողին (տեսանյութ) Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպանին ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներմուծված ադամանդանման քարեր (տեսանյութ) Հունիսի 9-ին մեծ հանրահավաք է սպասվում, անպայման Վարդենիս ենք գնալու, եթե հասցնենք՝ Սյունիք էլ (տեսանյութ) Առաջարկում եք պատերա՞զմ, թե՞ ոնց. Արարատ Միրզոյանը՝ ընդդիմությանըՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ հիանալի անձնական հարաբերություններ ունենք. Արարատ ՄիրզոյանՀանրապետության նախագահին 2018թ. շարժման օրերին եմ տեսել, ձեռ էր առնում վարչապետին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Որքան կլինեն հունիսին սպասվող առավելագույն ջերմաստիճանները ՀՀ ողջ տարածքում․ Սուրենյան 1 օրում բացահայտվել է հանցագործության 50 դեպք Հունիսի 7-ից սկսած՝ Սև ծովի շրջաններից ՀՀ-ին է մոտենում հերթական ցիկլոնը, որը բավականին ակտիվ է լինելուՄԻՊ-ը չի սպասարկում հայ ժողովրդի շահերը, ոստիկանները մարդու գլուխ են ջարդում, ու՞ր է ՄԻՊ-ը (տեսանյութ) Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում մայիս ամսին ծնվել է 108 երեխա Կրակն ընկա՞նք, որ ԼԳԲՏ համայնքից չենք, ինչո՞ւ ՄԻՊ-ը մեզ էլ չի ընդունում լրագրողների ներկայությամբ (տեսանյութ) Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության մասնագետները հերթական շրջայցն են իրականացրելԴուք աշխարհի ամենալավ ընդդիմությունն եք. Արսեն Թորոսյան (տեսանյութ) Քաղաքացիները փորձեցին ՄԻՊ թեժ գծի միջոցով կապ հաստատել Մարդու իրավունքների պաշտպանի հետՍամվել Ծառուկյանի պարզաբանումը. armdayՀարկային փաստաթղթերի տվյալներով՝ հարկ վճարողներն իրականացրել են 59.9 մլն գործարք Դուք սպասարկում եք իշխող խմբակի շահերը. Գառնիկ Դանիելյանը՝ ՄԻՊ-ին (տեսանյութ) Անահիտ Ավանեսյանն այցելել է Լոռի Ցանկացածի հետ կվիճեմ ու կապացուցեմ՝ ՀՀ իշխանությունը կապ չունի ժողովրդավարության հետ. Պետրոսյան (տեսանյութ)Աճարկուտում ճանապարհի կողքի պատերն են քանդում արդեն. Կարեն Ղազարյան (տեսանյութ) Երկաթուղու ութ ավերված հատվածներից երկուսը վերականգնվել են. «Հարավկովկասյան երկաթուղ» ընկերություն Իշխանության համար ոստիկանի վահանը՝ ժեշտի կտորը, ավելի բարձր արժեք է, քան մարդու իրավունքը. Վարդանյան (տեսանյութ) Ես պատրաստ եմ ցանկացած պաշտոնյայի հրապարակային ապացուցել, որ իրենք ժողովրդավարության հետ կապ չունեն. Սուրեն Պետրոսյան ՄԻՊ-ը կընդունի Սրբազանին և ևս 3 քաղաքացու՝ առանց ԶԼՄ ներկայացուցիչների․ խոսնակ ԵՄ-ից փամփուշտ ստանալ չենք ակնկալում, խոսքը ոչ մահաբեր զենքի մասին է. ԱԳ նախարար (տեսանյութ) Բա մեզ «թուրք, պիղծ» էիք ասում, երբ ԼՂ-ի ինքնավարության մասին էինք խոսում. Միրզոյանը՝ Մինասյանին (տեսանյութ)Որտե՞ղ է ՄԻՊ-ի գնահատականը ԱԳՆ-ի դիմաց ոստիկանության բիրտ ուժի կիրառման վերաբերյալԽնդրում եմ հայերի և անձամբ իմ անունից զորակցության խոսքեր փոխանցել Արթուր Չիլինգարովի ընտանիքինԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմՔաղաքացիներն ամենուր ողջունում են Բագրատ Սրբազանին ու երթի մասնակիցներին (տեսանյութ) Երևանն Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ակնկալում է կոնկրետ պայմանավորվածությունների իրականացում. Միզոյան (տեսանյութ)Էդ մարդիկ կիսել են հայրենիքս, չեմ կարող անտարբեր լինել. Բագրատ սրբազան (տեսանյութ) Կարո՞ղ եք կողմնորոշվել՝ մեռնել ու տարածքներ գրավե՞լ, թե՞ չզոհվել. չեմ հասկանում. Արարատ Միրզոյան (տեսանյութ)Նախկին նախագահներից հանդիպել եմ միայն Սերժ Սարգսյանի հետ. մյուսների հետ առիթ չի եղել. Բագրատ սրբազան (տեսանյութ) Ո'չ իրենց ցեխարձակումները, ո'չ սպառնալիքները, ո'չ ոստիկանական խմբերը մեզ չեն վախեցնի... բարի երթ (տեսանյութ)Առողջական հարցերով էի բացակայում, որևէ պառակտում չկա, սա մեր բոլորի շարժումն է. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Մոսկվայում վերջին հրաժեշտն են տալիս Արթուր Չիլինգարովին (լուսանկարներ)Ըստ ՔՊ-ի՝ ՀՀ-ն վերջապես «կցորդ չէ», «անկախ պետության քաղաքականություն» է վարում (տեսանյութ) Արցախը թոկ էր ձեզ համար, «աշեյնիկ ու պավադոկ», որից հեշտ «ազատվեցիք». պատգամավորը՝ Միրզոյանին (տեսանյութ) Հաշվետվություն կա պահանջելու. Բագրատ սրբազան (տեսանյութ)Իմ թիկունքում հարություն առած իմ Տերն է, իսկ ԱԱԾ-ն էլ բոլոր մեղադրանքները հերքել է. Սրբազան (տեսանյութ) Սիրիան առնվազն 30 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ Ժամանակին ապառիկով փոշեկուլ էին առնում, հիմա լավ տներում են ապրում, բոլորի ունեցածը տեսնում ենք (տեսանյութ)Չեն հաջողելու պառակտել շարժումը ոչ ներսից, ոչ դրսից. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Այդ հոգեվիճակից ու կոմպլեքսից դուրս եկեք՝ ԱԳ նախարարին չի սազում. Արմեն Ռուստամյանը՝ Միրզոյանին (տեսանյութ) Աստղագուշակ հունիսի 4-ի համարԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում այսօր հոսանքազրկումներ կլինեն
Ամենադիտված