Մարմարա ծովում հայտնաբերվել են խորտակված նավի անձնակազմի երկու անդամների դիերը
Համաշխարհային Մամուլ![Մարմարա ծովում հայտնաբերվել են խորտակված նավի անձնակազմի երկու անդամների դիերը](/timthumb.php?src=disc/17-02-24/2cc8649ce06b15cc857f6fbb919d1693.jpg&w=780)
Փրկարարները հայտնաբերել են հինգշաբթի օրը Մարմարա ծովում խորտակված բեռնատար նավի անձնակազմի երկու անդամների դիերը, գրում է Aydınlık թերթը։
69 մետր երկարությամբ նավը խորտակվել է հինգշաբթի առավոտյան՝ Բուրսա նահանգի Իմրալի կղզու մոտ։ ԻՆավի վրա եղել է անձնակազմի վեց անդամ։
«Որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են անձնակազմի վեց անհետ կորած անդամներից երկուսի անկենդան մարմինները», - հայտնում է հրատարակությունը։
Նրա խոսքով՝ փորձագետները պարզում են 1300 տոննա բեռնատարողությամբ կոմերցիոն նավի խորտակման պատճառը։
«Ենթադրվում է, որ նավի վրա ծածկող բրեզենտը ամրացված չի եղել։ Դրա մի մասը փոթորկի ժամանակ բարձրացել է և ծովի ջուրը տեղափոխել նավի վրա։ Միևնույն ժամանակ բեռի ավելացված քաշը խախտել է նավի հավասարակշռությունը։ Այսպիսով, ընդգծվում է, որ նավը, որի հավասարակշռությունը խախտվել է ավելացող քաշի պատճառով, խորտակվել է, ընկել կողքի վրա և սկսել է ջրով լցվել»,– նշում է թերթը։
![](banners/armflix.jpg)