Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 4-րդն է ԵԱ-ի թիմային հաշվարկում
ՍպորտԱզատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 4-րդն է Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում։ Մրցաշարը կայացել է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում:
Հայաստանի ներկայացուցիչները 3 մեդալ են նվաճել մրցաշարում։
Արսեն Հարությունյանը (57 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ) նվաճել են ոսկե մեդալ՝ դառնալով Եվրոպայի չեմպիոն։ Մեժլում Մեժլումյանը (61 կգ) դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիր։
Ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը կարիերայում չորրորդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն: Արման Անդրեասյանը կարիերայում առաջին անգամ է դարձել Եվրոպայի չեմպիոն:
Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում գրավել է երրորդ տեղը՝ 2 ոսկե և 1 բրոնզե մեդալով: