Բագրատ Սրբազանի առաջնորդած ավտոերթը դեպի Վանաձոր (տեսանյութ) «Սրբազա'ն, Սրբազա'ն», «Ո՞նց եք, ժողովու'րդ». Ապարանում Բագրատ Սրբազանին աղուհացով են դիմավորում Տեղատարափ Սևանավանքում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանա լճի հարավային ափի գետերում զգալի. ՇՄՆ Իրենք թող իրենց յուղով տապակվեն, տեսնում եք` ինչ տրամադրության մեջ է ժողովուրդը. Սրբազան Գերիների վերադարձը տեղի չի ունենա, եթե չկան իրական բանակցություններ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կոպենհագենում հարձակվել են Դանիայի վարչապետի վրա ՈւՂԻՂ. Սրբազանը շարժման մասնակիցների հետ ավտոերթով շարժվում է դեպի Վանաձոր Անցումային կառավարությունը պետք է պատրաստվի արտահերթ ընտրություններին, որին չի մասնակցելու. Սրբազան (տեսանյութ) «Մալիբու» այգում դանակահարել են 21-ամյա տղամարդուն. հայտնաբերվել են արնանման հետքեր. shamshyan.com 

Տրամաբանակա՞ն է, արդյոք, որևէ սպասում ունենալ մյունխենյան հանդիպումներից. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

1963 թվականի փետրվարից ամեն տարի Գերմանիայի Մյունխեն քաղաքում անցկացվում է միջազգային համաժողով, որի հիմնական նպատակն է քննարկել արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանական քաղաքականության արդիական խնդիրներ։ Այս տարի համաժողովին մասնակցում էին տասնյակ երկրների ու կազմակերպությունների ղեկավարներ, կառավարությունների ներկայացուցիչներ։ Փաշինյանը ևս մասնակցեց Մյունխենի համաժողովին։ Դեռ մի կողմ թողնենք այն, որ նա իր հետ Գերմանիա էր տարել գրեթե իր ողջ ընտանիքը։ Մի կողմ թողնենք նաև այն, որ Մյունխեն էին մեկնել ոչ միայն Փաշինյանի իշխանական թիմակիցներն, այլև, այսպես կոչված, «սորոսական» հատվածը. վերջին հաշվով, մյունխենյան համաժողովն ավելի շատ վերածվել է արևմտյան ուղղվածություն ունեցող հարթակի, ու աչքի է ընկնում նաև հակառուսական շեշտադրումներով։

Մեզ հետաքրքրում է ոչ թե համաժողովի՝ Հայաստանի իշխանությունների և մերձիշխանական շրջանակների համար «տուրիստական» առիթ դառնալը, այլ բովանդակային կողմը։ Նախ՝ նշենք, որ Մյունխենում կայացավ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի համատեղ հանդիպումը: Գերմանիայի կանցլերը, հատուկ անդրադառնալով այդ հանդիպմանը, դրական էր գնահատել այն՝ ընդգծելով, որ հայկական ու ադրբեջանական կողմերը պայմանավորվել են հարցերը լուծել առանց նոր բռնությունների։ Իսկ Ալիևը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ նշեց, թե Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ ՀՀ վարչապետի հետ ունեցած հանդիպումը շատ օգտակար է եղել և անցել է կառուցողական մթնոլորտում։ Ալիևի նման դիրքորոշումը իսկապես շատ զարմանալի է, քանի որ վերջինս անցած տարվանից սկսած խուսափում է արևմտյան հարթակներում Փաշինյանի հետ հանդիպում ունենալուց։ Այդպես նա հրաժարվեց Գրանադայում, ապա նաև Բրյուսելում նախատեսվող հանդիպումներից։

Փոխարենն Ադրբեջանի նախագահն արդեն տևական ժամանակ առաջ է մղում առանց միջնորդների և անմիջական բանակցություններ վարելու ձևաչափը։ Ուստի, հարցն այն է, թե ի՞նչ փոխվեց Ալիևի դիրքորոշման մեջ։ Թերևս Ալիևը համաձայնեց Մյունխենում հանդիպել Փաշինյանի հետ, քանի որ այդ հանդիպման ժամանակ ընդամենը բանավոր պայմանավորվածություններ են կայացել, որոնք ոչնչով չեն պարտավորեցնում Ադրբեջանին։ Փաշինյանն էլ իր հերթին ընդգծում է, թե Շոլցի միջնորդությամբ եռակողմ հանդիպմանը վերահաստատվել են նախկինում Պրահայում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Սակայն պատերազմից հետո տեսել ենք բազմաթիվ պայմանավորվածություններ, որոնք այդպես էլ իրականություն չեն դարձել։ Ու այդ պայմանավորվածությունների շրջանակը կարող ենք սկսել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, որի տակ դրված է նաև Ադրբեջանի նախագահի ստորագրությունը։ Այդ հայտարարության 9 կետից չենք կարող նշել որևէ դրույթ, որ Ադրբեջանը կատարել է։

Բաքուն նույնիսկ չի կատարել հումանիտար ուղղվածություն ունեցող իր պարտավորությունները, այն է՝ վերադարձնել ռազմագերիներին ու պահվող անձանց։ Բայց եռակողմ համաձայնությամբ նախատեսվող իր պարտավորությունները չկատարելն այլ հարց է, դրանք խախտելը՝ մեկ այլ հարց, քանի որ Ադրբեջանը հայաթափել է Արցախը, որի պայմաններում եռակողմ հայտարարությունը դարձել է անգործունակ։ Ադրբեջանի գործելակերպը չի փոխվում նաև արևմտյան հարթակներում ձեռք բերված պայմանավորվածությունների դեպքում։ Պրահայում կայացած հանդիպման արդյունքներով տարածված հաղորդագրության մեջ նշվում էր, թե Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Բայց իրադարձությունները ցույց տվեցին, որ Ադրբեջանը ոչ մի դեպքում հակված չէ ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և զարգացնում է «Արևմտյան Ադրբեջան» կեղծիքը՝ ներկայացնելով նորանոր տարածքային պահանջներ։

Եվ, ընդհանուր առմամբ, չկա արևմտյան միջնորդությամբ ձեռք բերված որևէ համաձայնություն, որն Ադրբեջանը կատարել է։ Այսքանից հետո միամտություն է կարծել, թե մյունխենյան հանդիպման ժամանակ ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունները կարող են կատարվել։ Այլ հարց է, որ Ալիևն անընդհատ պնդել է, որ Հայաստանը կատարի ձեռք բերված համաձայնությունները։ Իսկ Փաշինյանն ամեն ինչ արել է Հայաստանին պարտադրված բոլոր պայմանները կյանքի կոչելու համար։ Նա ամեն անգամ շատ արագ զիջել է՝ իր այդպիսի քայլերը պայմանավորելով այն հանգամանքով, որ եթե չզիջեն, ապա դա ադրբեջանական կողմին ագրեսիայի առիթ կտա, ինչի արդյունքում հայկական կողմի վիճակն ավելի կբարդանա։

Հայաստանի իշխանությունները տրամադրված չեն դիմադրել Ադրբեջանին, և արդյունքում Բաքուն է դարձել անգամ մեր ներքին օրակարգը թելադրողը, որն անդրադառնում է նաև այնպիսի հարցերի, թե մենք ինչ Սահմանադրություն կամ օրենքներ պետք է ունենանք։ Այս կոնտեքստում շատ ավելի մտահոգիչ է Ալիևի հայտարարությունը, թե «ՀՀ վարչապետի հետ ունեցած հանդիպումը շատ օգտակար է եղել և անցել է կառուցողական մթնոլորտում»: Օգտակարն ու կառուցողականը վատ բաներ չեն, բայց ո՞ւմ համար...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ռուսաստանն երկու տարով հեռացվել է Շախմատի միջազգային ֆեդերացիայից Լnռիnւմ մեկ ու կես ամuական երեխան nտնաթաթի ջերմային այրվածքnվ տեղափnխվել է hիվանդանոց Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. անձրև և ամպրոպ կլինիՈ՞վ ա գալիս պաղպաղակ ուտելու, ո՞րտեղ են վաճառում. Փաշինյանը Ախթալայում երեխաներին սկսեց հյուրասիրել (տեսանյութ) «Լա՞վ եք, տղե'րք, ինչի՞ եք ջղայնացած, օրհնվե'ք». Սրբազանը Վանաձորում ձեռքով բարևում է ոստիկաններին (տեսանյութ) Ոտքս Վանաձոր դնելով` ողջունում եմ մեր քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին, զգացումներս խառն են (տեսանյութ)Թումանյան փողոցում որոշ խանութներ եւ սպասարկման օբյեկտներ վերսկսել են գործունեությունը. Փաշինյան (տեսանյութ)21-ամյա տղամարդը «կրծքավանդակի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց․ այգում հայտնաբերվել են արնանման հետքեր Երևանում գինու օրեր են (լուսանկարներ) ՈՒՂԻՂ. Սրբազանի ու աջակիցների հավաքը Վանաձորում«Մենք պետք է արժանապատիվ կյանք ունենանք, ժողովու'րդ ջան», «Օրհնվե'ք». Սրբազանը Սպիտակում է (տեսանյութ) «Փաշինյան, աղջիկս Ձմեռ պապիկին խնդրել էր Ձեր հետ հանդիպում կազմակերպի», «Ձմեռ պապիկը զբաղված էր» (տեսանյութ) Ադրբեջանն ու Հայաստանը որոշակի հաջողությունների են հասել․ ԱլիևԱշխատանքներ են տարվում փլուզված երկաթգծի վերականգնման ուղղությամբ. վարչապետն Ախթալայում է Բագրատ Սրբազանի առաջնորդած ավտոերթը դեպի Վանաձոր (տեսանյութ) Ամեն օր աղերսում ենք, որ հաղթանակով ավարտվի այս ամենը. ապարանցին` Սրբազանին (տեսանյութ) Ուշադիր եղեք, ոստիկաններն էլի որս են անում. քիչ առաջ տարան ավտոերթի մեքենաներից 1-ը. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ) «Սրբազա'ն, Սրբազա'ն», «Ո՞նց եք, ժողովու'րդ». Ապարանում Բագրատ Սրբազանին աղուհացով են դիմավորում Մարդ լինել. Ռուբեն Վարդանյանի մանիֆեստը Սևանա լճից դուրս են բերվել ապօրինի տեղադրված խեցգետնաորսիչներ և ձկնորսական ցանցեր Տեղատարափ Սևանավանքում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Արարատում մեքենաներ են բախվել. կա 2 զոհ, 2 վիրավոր Ցանկալի կլիներ մեր Վանաձորի քաղաքապետին ազատության մեջ տեսնել. Բագրատ սրբազան Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանա լճի հարավային ափի գետերում զգալի. ՇՄՆ Քարկոփում աշխատանքները շարունակվում են Իրենք թող իրենց յուղով տապակվեն, տեսնում եք` ինչ տրամադրության մեջ է ժողովուրդը. Սրբազան Փաշինյանն է թշնամու բերանի մեջ լեզու դրել, բացել դռները, նրանք էլ օգտվում են. Մանվելյան Ողբերգական ավտովթար՝ Արարատում․ բախվել են «BMW X6»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 2 զոհ, 2 վիրավոր «Կասկադ»-ի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը ներկայացվեց քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդին Գերիների վերադարձը տեղի չի ունենա, եթե չկան իրական բանակցություններ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Կոպենհագենում հարձակվել են Դանիայի վարչապետի վրաՈւՂԻՂ. Սրբազանը շարժման մասնակիցների հետ ավտոերթով շարժվում է դեպի ՎանաձորԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենը կայցելի Հայաստան Անցումային կառավարությունը պետք է պատրաստվի արտահերթ ընտրություններին, որին չի մասնակցելու. Սրբազան (տեսանյութ)«Մալիբու» այգում դանակահարել են 21-ամյա տղամարդուն. հայտնաբերվել են արնանման հետքեր. shamshyan.comԱյսօր ՀՀ-ի հետ չեն բանակցում, կա ուժի պարտադրանք. Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Ոսկե մեդալ» ՀՀ վաստակավոր մարզիչ Աշոտ Ավետիսյանին՝ ՌԴ սպորտի նախարար Մատիցինի հրամանովՌուսական կողմին բազմաթիվ հարցեր ունենք, բայց դրանք պիտի լուծվեն խորը երկխոսության շնորհիվ. Սրբազան (տեսանյութ)Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրՓաշինյանն այցելել է աղետի գոտի՝ Լոռու մարզ, ծանոթացել իրականացվող աշխատանքներին (տեսանյութ)Բագրատ Սրբազանի ասուլիսը միջազգային լրատվականներին (տեսանյութ)Այսօր թիրախում արցախցին է, հաջորդ օրը տավուշցին, սա կշարունակվի այնքան, քանի ՀՀ-ն չունի հայի օրակարգՍեռական հարաբերություն ունենալու առաջարկ է արել 44-ամյա կնոջը, մերժվել ու հարվածել է նրա դեմքինՕդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՀունիսի 8-ի աստղագուշակՕրվա խորհուրդ. Հունիսի 8Մեղավոր են նախկինները, Կրեմլը, գազը, բենզինը, այլմոլորակայինները, ով ասես․ «Փաստ»Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին (տեսանյութ)Ովքեր են Սրբազան շարժման ստվերային աջկիցները. «Հրապարակ»
Ամենադիտված