Նավալնու եղբոր նկատմամբ կրկին հետախուզում է հայտարարվել
Համաշխարհային Մամուլ![Նավալնու եղբոր նկատմամբ կրկին հետախուզում է հայտարարվել](/timthumb.php?src=disc/20-02-24/47d0ce63e8353c07e38d8517e63d7ca9.jpg&w=780)
Ռուսաստանի ՆԳՆ-ն հերթական անգամ հետախուզում է հայտարարել Ալեքսեյ Նավալնու եղբոր՝ Օլեգի նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով գերատեսչության տվյալների բազային։
ՌԴ ՆԳՆ-ի հայտարարության մեջ գրված է, որ 41-ամյա Օլեգ Նավալնու նկատմամբ հետախուզում է հայտարարվել քրեական հոդվածով, սակայն կոնկրետ հոդվածը չի նշվում։
Օլեգ Նավալնու նկատմամբ նախկինում նույնպես հետախուզում էր հայտարարվել։
![](banners/armflix.jpg)