«Մենք կորցրինք երեխային». Մեգան Ֆոքսի փեսացուն անկեղծացել է
ԺամանցՌեփեր Machine Gun Kelly-ն (իսկական անունը՝ Քոլսոն Բեյքեր) առաջին անգամ խոսել է իր զուգընկերուհու՝ դերասանուհի Մեգան Ֆոքսի վիժման մասին, հաղորդում է E! Online–ը։
Իրենց ապրածի մասին նա պատմել է իր նոր՝ «Don't Let Me Go» երգում։
«Ինչպե՞ս կարող եմ ապրել այն փաստի հետ, որ իմ ձեռքը նրա որովայնին չի եղել, երբ մենք կորցրինք երեխային», - ասվում է կոմպոզիցիայի մեջ:
Երգում 33-ամյա արտիստը նաև ասել է, որ ոչ ոք չկա, ում կարող է դիմել աջակցության համար, քանի որ իրեն դաստիարակողներն այլևս չկան։
2023 թվականի աշնանը Մեգան Ֆոքսը իր դեբյուտային պոեզիայի գրքում՝ «Գեղեցիկ տղաները թունավոր են», առաջին անգամ խոսեց այն մասին, թե ինչպես է վիժվել հղիության երրորդ ամսում: