Սա աթոռակռիվ չէ, սա հայրենիքի փրկության շարժում է. սփյուռքահայ (տեսանյութ) ԿԳՄՍ նախարարը գրառում է կատարել Իրանի դեսպանատան սգո մատյանում Կիրանցի բնակիչները քանդում են իրենց գույքը, որ չհանձնեն ադրբեջանցիներին (տեսանյութ) Անդեմ, անհոգի հայի տեսակը պետք է վերացվի, պետք ա պայքարենք. ռուսաստանաբնակ գործարար (տեսանյութ) Կիրանցի սահմանազատումը արբանյակով արել, պրծել են. սրանից ավել էլ ի՞նչ պետք է անեին. գյուղապետ Ընտանիքս հանելու եմ, տունը վառեմ. հորս ու մորս քրտինքը թուրքը չի վայելելու. կիրանցին՝ ոստիկանապետին (տեսանյութ) ՀԻՄԱ. Սրբազանը ներկա է «ԳՈՅ»-ի «Գարեգին Նժդեհ. իրական առասպել» կատարմանը ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ 2024 թվականի ապրիլը համարվեց ամենատաքը և ամենաչորը Հայաստանի համար «Երևանի ավտոբուս» ՓԲԸ աշխատանքի է հրավիրում վարորդների 

Հարկ վճարելը պետք է լինի համարժեք մարդկանց բարեկեցությանն ու հարկերի հաշվին կատարվող ծախսերին. Վարդանյան

Բլոգոսֆերա

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը գրել է.

«Քաղաքացու բարեկեցության խոստումներով իշխանության եկածները շատ կարճ ժամանակահատվածում որոշեցին, որ քաղաքացին իր բարեկեցությունը պետք է ապահովի օրերցօր բարձրացող հարկերի, տուրքերի ու վճարումների հաշվին։ Մի կողմից պետք է վճարի բարձր հարկերը, մյուս կողմից՝ բարեկեցիկ լինի։ 

«Խոպանչիների» հետաձգված հարկը միակը չէր։ Վերջին մի քանի տարիների ընթացքում էապես բարձրացել են հարկերը, տուրքերն ու վճարները։ Առաջիկայում ևս սպասվում են հարկային նոր փոփոխություններ։

- 2023թ. հուլիսի 1-ից նոր կարգով են հարկվում միկրոձեռնարկատիրության սուբյեկտները։ Հարկը հաշվարկվում է վճարվող աշխատավարձի 20 տոկոսի չափով։ Այսինքն, մեկ աշխատողի համար միկրոձեռնարկատիրության դեպքում ոչ թե հաստատուն 5 հազար դրամի չափով է եկամտային հարկ վճարվում, այլ գործատուն վճարում է 20 տոկոս եկամտահարկ։ Միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի նպատակն էր փոքր տնտե­սավարող սուբյեկտների համար ստեղծել հարկման հարմարավետ և պարզ պայման­ներ: Արդյունքում միկրո-ով աշխատելը դարձել է շատ բարդ և ոչ ցանկալի։

- Հաջորդ տարվանից ամբողջական ծավալով կգործի գույքահարկի մասին օրենքը։ Մեր քաղաքացիները կզգան գույքահարկի վերջնական բեռը։ Իշխանություններն, օրենքն ընդունելիս դիմեցին սանդղակով անցում կատարելու լավ մտածված մեթոդին, որպեսզի գույքահարկի վերջնական բարձր դրույքաչափերին անցումը անցնցում լինի։ 2025թ. ֆինանսական մեծ բեռ է առաջանալու այն մարդկանց համար, ովքեր անշարժ գույք ձեռք են բերել տասնհինգ-քսան տարի առաջ, երբ գույքի շուկայական արժեքը անհամեմատ ցածր էր, ստացել են որպես ժառանգություն, գույքը բաժին է հասել Խորհրդային Միության շրջանից և ունեն ցածր եկամուտ։

- Երևանում կտրուկ բարձրացել են շինթույլտվությունների տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը։ Կառուցապատող ընկերություններն արդեն նախազգուշացնում են, որ նորակառույց շենքերի, առանց այն էլ ոչ մատչելի, բնակարանների գները 10-15 տոկոսով կբարձրանան։ Տուժելու են և կառուցապատողները, և բնակարան ձեռք բերող քաղաքացիները։

- 2024թ-ի սեպտեմբերից հավելյալ պետական տուրք են վճարելու տաքսու վարորդները։ Առցանց պատվիրված յուրաքանչյուր տաքսի-փոխադրման համար կգանձվի վճար, որը մինչև 2026թ. կհասնի 5 տոկոսի։ Պահանջվելու է նաև տաքսիներում ՀԴՄ-ներ ունենալ և էլեկտրոնային կտրոն տրամադրել։ Սա կարող է ազդել նաև տաքսու գների բարձրացման վրա։

- «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է փաստաբանական և նոտարական ծառայությունների մատուցումից առաջացող շրջանառության հարկը 2024 թ. հոկտեմբերի 1-ից դարձնել 10 տոկոս` ներկայիս 5 տոկոսի փոխարեն, իսկ արդեն 2025 թ. հունվարի 1-ից՝ բացառել գործունեության այս տեսակները շրջանառության հարկի համակարգում: Ի՞նչ հետանքներ կարող է ունենանալ այս որոշումը. մարզերում տարեկան ընդամենը մի քանի տասնյակ գործարք անող նոտարական գրասենյակները պարզապես կփակվեն, իսկ փաստաբանական ծառայությունների արժեքը կբարձրանա։ Իհարկե էլի տուժելու է սովորական քաղաքացին։

Բայց այստեղ նշմարվում է նաև թաքնված դրդապատճառ՝ պատժել փաստաբանական հանրույթին, որը հակադրվում է իշխանության իրավական կամայականություններին։

- Բաց է մնում արտագնա աշխատանքի մեկնողների եկամուտների հարկման հարցը։ Հարկումը հետաձգվեց, բայց որ առաջիկայում «խոպանչիները չեն պլստալու», բոլորին է հասկանալի։ Վարչապետի կառավարության նիստի մեկնաբանությունը դրա մասին էր՝ եթե հարկ չեք տալիս, ապա «մեր» ճանապարհներով մի քայլեք, մի երթևեկեք։

 - Այս տարվա հունվարից Երևանի կենտրոնում առանձնացված կարմիր գծերից օգտվելու տարեկան վճարը ավելացվեց 13 անգամ, հասավ 160 հազար դրամի՝ իբր խցանումներից խեղդված կենտրոնը բեռնաթափելու համար։ Կենտրոնը չբեռնաթափվեց, փոխարենը վարորդները հայտնվեցին բեռի տակ։

Բարձրացել են դատարան դիմելու տուրքերը, առաջիկայում կթանկանա տրանսպորտը, կներդրվի առողջապահության ապահովագրման համակարգ։ Իսկ թե էլ ինչ պարտադիր վճարներ կծագի այս իշխանության գլխում, գուշակելն անշնորհակալ գործ է։

 «Եթե սիրում ես հայրենիքդ, վճարիր հարկերդ»։ Բայց ստացվում է, որ իշխանությունը հայրենիք ասելով հասկանում է իրեն՝ հարկերը անհրաժեշտ են քաղաքապետի «թագադրման», ամանորյա անճաշակ, անհասկանալի ձևավորման, ծառայողական թանկարժեք մեքենաների և էլի բազում աբսուրդի հասնող ծախսերի համար։

Հարկ վճարելը հերոսություն չէ։ Բոլոր նորմալ պետություններում դա քաղաքացիների արդարացի պարտավորությունն է։ Սակայն այն պետք է լինի համարժեք մարդկանց բարեկեցությանն ու հարկերի հաշվին կատարվող ծախսերին»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սա աթոռակռիվ չէ, սա հայրենիքի փրկության շարժում է. սփյուռքահայ (տեսանյութ)Ուկրաինան «Կամիկաձեով» հարձակվել է Բելգորոդում դպրոցի վրա. մարզպետԿԳՄՍ նախարարը գրառում է կատարել Իրանի դեսպանատան սգո մատյանումՄԻՊ-ի և ՄԱԿ-ի ՓԳՀ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են «Հատուկ Կացարան» ՊՈԱԿՏարադրամի փոխարժեքներն այսօր Կիրանցի բնակիչները քանդում են իրենց գույքը, որ չհանձնեն ադրբեջանցիներին (տեսանյութ) Անդեմ, անհոգի հայի տեսակը պետք է վերացվի, պետք ա պայքարենք. ռուսաստանաբնակ գործարար (տեսանյութ)Կիրանցի սահմանազատումը արբանյակով արել, պրծել են. սրանից ավել էլ ի՞նչ պետք է անեին. գյուղապետԸնտանիքս հանելու եմ, տունը վառեմ. հորս ու մորս քրտինքը թուրքը չի վայելելու. կիրանցին՝ ոստիկանապետին (տեսանյութ) Ադրբեջանն ու Տաջիկստանը ռազմավարական համագործակցության հռչակագիր են ստորագրելՀԻՄԱ. Սրբազանը ներկա է «ԳՈՅ»-ի «Գարեգին Նժդեհ. իրական առասպել» կատարմանըՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ 2024 թվականի ապրիլը համարվեց ամենատաքը և ամենաչորը Հայաստանի համար «Երևանի ավտոբուս» ՓԲԸ աշխատանքի է հրավիրում վարորդներիՌուսաստանն արել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հայաստանն իրեն լքված և մոռացված չզգա. ԶախարովաԿապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի մեքենայի հրկիզման դեպքը բացահայտվել էԳրիգորյանը և Բոնոն կարևորել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շարունակության ապահովումըԱԱԾ-ն՝ Հայաստանից ռուս սահմանապահների դուրսբերման մասին. Panorama.am Հայաստան ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կկիրառվիՄայիսի 26-ին՝ Ավարայրի ճակատամարտի օրը, Հանրապետության հրապարակում բոլորիդ աչքերի լույսը կտեսնենք Ես քո ցերեկով անցած ճանապարհը, գիշերով եմ անցել, դու հիմա ճիշտ չես ասում. Սրբազանը` իշխանական լրագրողին (տեսանյութ)Դատարանն անփոփոխ թողեց Ալբերտ Բազեյանի խափանման միջոցըՀայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան նոր ռեկտոր ունիԱվարայրը երբեք էլ բարոյական հաղթանակ չի եղել. Սրբազան (տեսանյութ) Այս խունտան պետության սյուները խարխլել է, բանակը խեղճացրել է, կրթությունը` փոշիացրել. հայրենադարձ Բազկամարտիկ Ազատ Սրապյանը նվաճել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոնի կոչումըՈրպեսզի չգուշակենք, Փաշինյանն ինքը թող հայտարարեր, թե այդ ո՞ր երկրներն են պատրաստվել ԼՂ-ի պատերազմին. Զախարովա (տեսանյութ)Միակողմանի զիջումը սահմանազատում չի կարելի որակել. ո՞վ է ասում, որ չեմ պայքարում. Օնիկ Գասպարյան (տեսանյութ)Զգուշացում․ հայկական բանկերի անունից հավելվածները չներբեռնել, եթե դրանք հենց պաշտոնական մարքեթից չեն․ Սամվել ՄարտիրոսյանԵկեղեցին հստակ կեցվածք ունի՝ անկախ իր դեմ իրականացվող անհասկանալի հալածանքներից․ Սրբազան (տեսանյութ)«Երևանի ավտոբուս»-ի տնօրենի պաշտոնակատարը չի ազատվել աշխատանքից․ քաղաքապետարանից հերքում ենՀՀ-ն մեծապես կարևորում է բարեկամ Սինգապուրի հետ փոխգործակցային հարաբերությունների առավել խորացումը. ՓաշինյանՊԵԿ նախագահը և ԵՄ դեսպանը համատեղ շրջայց են կատարել Մարգարայի անցակետումԽոշոր վթար Երևանում. 5 վիրավորների մեջ կան երեխաներԱյդ տրամաբանությամբ գործակալ է եղել նաև նույն ինքը՝ Պապ թագավորը. Գաբրիել քահանան՝ ՓաշինյանինCovid-19-ի յուրացումների գործով 27 մեղադրյալից մնացել է 3-ըԱրցախս քրքրեցին՝ մի հոգու ձայնը դուրս չեկավ. հայրենադարձը՝ աշխարհի ժողովրդավարության մասին (տեսանյութ) Կիրանցում արդեն AZE գրությամբ սահմանային հենասյուներ են տեղադրվում (տեսանյութ)Հուշարձաններ ոչնչացնող Ադրբեջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է անում «փրկել» Կոնդը. «Գեղարդ» հիմնադրամՍա հանցանք է, կառավարության ղեկավարը գնաց Տավուշ, մարդկանց մոլորեցնելով՝ խնդիրը բարդեց նրանց վրա Կիրակի կիմանան վարչապետի թեկնածուի անունը. Սրբազանը նոր մանրամասներ է հայտնել (տեսանյութ)Երևանում կոտրել են զինվորի համար նախատեսված հանգանակությունների արկղը ու հափշտակել գումարըԱրտագաղթի խնդրի լուծումը նեգաղթն է. Արսեն Գրիգորյան (տեսանյութ) Ես մասնակցելու եմ մայիսի 26-ի հանրահավաքին. չեմ ուզում իմ երկիրը դառնա թուրքական վիլայեթ. մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ ՍահակյանցԵթե առաջ 20 փամփուշտ էին կրակում, հիմա տա՞սն են կրակելու. սա աբսուրդ է. Սրբազան (տեսանյութ)Ժամանակին թելադրողի դերում էինք, հիմա՝ խնդրողի, ինչը մեծ վտանգ է ոչ միայն Հայաստանի, այլև այլ միջավայրում ապրող հայերի համար. Բագրատ Սրբազանը՝ հայրենադարձների հետ հանդիպմանըՈւՂԻՂ. ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցըԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՓարիզում Շառլ Ազնավուրի անունով հրապարակ է անվանակոչվել (լուսանկարներ) Այլևս ոչ մի եկեղեցական բրածեծ չի լինելու, չի թունավորվելու, խեղդամահ չի արվելու, չի աքսորվելու․ Արարատ քահանա Պողոսյան
Ամենադիտված