ՈւՂԻՂ. Սրբազանն ու կողմնակիցներն ամփոփում են օրը Բաղրամյան պողոտայում ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախագծի քննարկումը մինչև 2 ամսով հետաձգվել է ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախագծի քննարկումը մինչև 2 ամսով հետաձգվել է ՔԿ-ն դիմել է դատարան՝ Ստեփանակերտի քաղաքապետի անազատության մեջ պահելու ժամկետը 2 ամսով երկարաձգելու համար․ փաստաբան Երևան-Մեղրի ավտոճանապարհից դեպի Գնդեվանք տանող ճանապարհին տեղի է ունեցել փլուզում Նորոգվում է Վայոց ձորի մարզի Եղեգիսի Զորաց եկեղեցին Եթե ժողովրդին տարան հարձակման ԱԺ-ի վրա, շենքը բոլոր միջոցներով պաշտպանվելու է. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Ստեփանակերտի քաղաքապետի կալանքի միջնորդությունը «պատահականության սկզբունքով» մակագրվել է Մելքոնյանին․ փաստաբան Դուք լա’վ գիտեք, թե ով է դա՝ հայ ժողովրդի թշնամին, նա վայրահաչում է Սրբազանի դեմ ու պաշտպանում ՔՊ-ին․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Ցնցումների երաշխավորը Նիկոլ Փաշինյանն է իր կառավարման առաջին իսկ օրից. Արման Վարդանյան. «Փաստ» 

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Սումգայիթի ջարդերի 36-րդ տարելիցի կապակցությամբ

Քաղաքական

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Սումգայիթի ջարդերի 36-րդ տարելիցի կապակցությամբ։

1988թ. փետրվարի 27-ին Խորհրդային Ադրբեջանի ղեկավարության նախաձեռնությամբ և բացարձակ թողտվության պայմաններում մեկնարկեցին Սումգայիթի հայ բնակչության ջարդերը, որոնք ուղեկցվեցին բռնությունների, դաժանությունների, բռնի անհետացումների, ունեզրկման, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների դեպքերով: Սպանվեցին հարյուրավոր հայեր, այդ թվում՝ կանայք, երեխաներ և ծերեր, իսկ հազարավոր հայեր բռնի տեղահանվեցին:

Սումգայիթյան ողբերգությանը հաջորդեցին Կիրովաբադի, Բաքվի և Ադրբեջանի այլ հայաշատ բնակավայրերի հայության ջարդերը: Այս շղթայական իրադարձությունները, ինչպես դրանցից առաջ Նախիջևանի ամբողջական հայաթափումը, ցույց տվեցին, որ հիշյալ ոճրագործությունները ոչ թե ազգայնամոլության հիմքի վրա բռնությունների առանձին դրվագներ էին, այլ պետականորեն ծրագրված և իրականացված հայատյացության քաղաքականության հերթական դրսևորումներ։ Այդ քաղաքականության հետևանքով Խորհրդային Ադրբեջանից բռնի տեղահանման ենթարկվեց շուրջ 500 հազար էթնիկ հայ:

Հատկանշական է, որ այդ իրադարձությունները թիրախավորել են ոչ միայն հայ բնակչությանը. դրանք ուղեկցվել են նաև հայկական ժառանգության և ընդհանուր առմամբ հայկական հետքի վերացման կանխամտածված գործողություններով։

Արդեն 21-րդ դարում, լիակատար անպատժելիության պայմաններում Ադրբեջանի նույն քաղաքականության շարունակությունն էր Լեռնային Ղարաբաղի բնիկ հայության ահաբեկման, անմարդկային շրջափակման, սովամահության մատնելու և ի վերջո ուժի կիրառման միջոցով Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու, էթնիկ զտման ենթարկելու քաղաքականությունը, որն ավարտին հասցվեց անգամ ի հեճուկս ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված իրավաբանական պարտադիր ուժ ունեցող երեք որոշումների:

Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը՝ պղծելով, վանդալիզմի ենթարկելով և ոչնչացնելով հայկական կրոնական ու պատմամշակութային կոթողները։ Այսօր էլ, արդեն Հայաստանի Հանրապետության դեմ շարունակվող այլատյաց և թշնամական քաղաքականությունն ուղեկցվում է բարձրագույն մակարդակով հնչող ատելության խոսքով, սպառնալիքներով և ագրեսիվ հռետորաբանությամբ, որը խոչընդոտ է ժողովուրդների միջև թշնամանքի հաղթահարման և տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ճանապարհին։

Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները՝ կանխելու նման ոճրագործությունների կրկնությունը և նպաստելու Հարավային Կովկասում արժանապատիվ և տևական խաղաղության հասնելու Հայաստանի անկեղծ ջանքերին։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Տեսանյութում պատկերված անձը գովաբանում էր սիվիկի Դավիթին, ձեռքով ցույց տալիս Բաղրամյանի մարդկանց կողմը ու ասում՝ հեսա շուտով էդ զիբիլին կհավաքենՈւՂԻՂ. Սրբազանն ու կողմնակիցներն ամփոփում են օրը Բաղրամյան պողոտայումՀամագործակցության հերթական արդյունքները՝ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում Ավտոտնակների համար քաղաքացիների վճարած վարձավճարներից կատարված առերևույթ հափշտակությունների արդյունքում համայնքին պատճառված 9մլն. դրամ վնասը, քրեական վարույթի շրջանակներում, վերականգնվել է ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախագծի քննարկումը մինչև 2 ամսով հետաձգվել էՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 11-ին այցելել է Լոռու մարզի աղետից տուժած բնակավայրերՎերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվել է ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախագծի քննարկումը մինչև 2 ամսով հետաձգվել է ՔԿ-ն դիմել է դատարան՝ Ստեփանակերտի քաղաքապետի անազատության մեջ պահելու ժամկետը 2 ամսով երկարաձգելու համար․ փաստաբանՀամակարգիչների վրա ծածկագրիչների գրոհներն ակտիվացել են, այլ կիբեռսպառնալիքներն անկում են գրանցել Երևան-Մեղրի ավտոճանապարհից դեպի Գնդեվանք տանող ճանապարհին տեղի է ունեցել փլուզում«Ազնավուր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվել է Գյումրու համերգից «Տա լույս» երգչախմբի դուրս մնալու հարցը. փակագծերը դեռ չեն բացվում. 168.amԳրեթե 400 միլիոն մանկահասակ երեխա ամբողջ աշխարհում տանը պարբերաբար ենթարկվում է դաստիարակության բռնի մեթոդների Մի հատ տեղդ նստի խելոք ու էդ տոնով չխոսես իմ հետ, չխառնես հանկարծ․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց (տեսանյութ) Նորոգվում է Վայոց ձորի մարզի Եղեգիսի Զորաց եկեղեցինԵթե ժողովրդին տարան հարձակման ԱԺ-ի վրա, շենքը բոլոր միջոցներով պաշտպանվելու է. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)ՔՊ-ն մանդատները չի դնելու, հերթական ընտրությունները 2026-ին են լինելու. Հայկ Կոնջորյան (տեսանյութ)Ստեփանակերտի քաղաքապետի կալանքի միջնորդությունը «պատահականության սկզբունքով» մակագրվել է Մելքոնյանին․ փաստաբանԵվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 11-ին «Անջատե’ք միկրոֆոնը», «Դու չէ, դուք». ԱԺ-ում կրքերը շարունակում են բորբոքված մնալ (տեսանյութ) Դուք լա’վ գիտեք, թե ով է դա՝ հայ ժողովրդի թշնամին, նա վայրահաչում է Սրբազանի դեմ ու պաշտպանում ՔՊ-ին․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Ցնցումների երաշխավորը Նիկոլ Փաշինյանն է իր կառավարման առաջին իսկ օրից. Արման Վարդանյան. «Փաստ»Լափամանից օգտվողը դուք եք, դուք ձեզ տեսե՞լ եք. Դանիելյանը՝ ՔՊ-ին Մեկնարկեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը. կքննարկվեն Հայրենիքի առջև ծառացած արտաքին սպառնալիքներըՍեբուհ Բաղդոյանը նշանակվել է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար Անկարան ԱՄՆ-ից 40 F-16 կnրծանիչ կգնի«Ինչի՞ եք կերել փողերը», «Կերել ես դու, նորմալ խոսա». ՔՊ-ականի ելույթից հետո ԱԺ-ում լարված էր (տեսանյութ) Ասրյանը Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարի հետ քննարկել է համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր Փշալարը ո՞ւր ա, բերե՛ք, վրայով անցնեմ․ Սրբազան (տեսանյութ)Արյան դոնորի համաշխարհային օրվա կապակցությամբ Երևանում կանցկացվի բացօթյա արյունատվության ակցիաԿառավարությունն ու նրա ղեկավարը պետք է հեռանան. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛ԲրայենինՀովիկ Աղազարյանն իբր ոտանավոր է գրել Բագրատ Սրբազանի մասին՝ համեմված անձնական վիրավորանքներով (տեսանյութ)ՀՀ ԿԸՀ անդամները դիտարկել են Եվրախորհրդարանի ընտրությունները «Ինձ զանգահարում են, հայհոյում, սպառնում». ՔՊ-ականը հայտարարում է, թե դիմում է իրավապահներին (տեսանյութ)Դատական գործերի մակագրման էլեկտրոնային համակարգը կրկին խափանվել է ․ ահազանգում է Արսեն Բաբայանը ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ստորագրվել է մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ համաձայնագիրՉմարդ եք, լկտի ու գռեհիկ. այս ամենը ձեր վախճանին է բերելու, շատերդ արդեն գիտեք դրա մասին. Աբրահամյան (տեսանյութ) Ադրբեջանում կարգելվեն բարեկամների միջև ամուսնությունները ՀՀ կենտրոնական բանկը դարձյալ նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն հասցնելով 8 տոկոսիԼարված վիճակ՝ Թումանյան փողոցում. Փաշինյանի կողմնակիցը կնոջ խորհուրդ տվեց «գնալ ու պոստ պահել» (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում հայտարարությունների ժամ էԶՈւ ԳՇ պետը և Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր Պապի' շահեցինք, շահեցինք. թոռներիս հետ զբոսայգի էինք գնացել, շահումով խաղերը տեսան, աչքերը փայլեցին (տեսանյութ) Զենքի, հատուկ միջոցների գործադրում, ֆիզիկական ուժ. կստեղծվի ոստիկանության գվարդիա․ ՆԳ փոխնախարար (տեսանյութ)Հոռոմի խաչմերուկում» բախվել են «Mercedes Vito»-ն ու բեռնատար «Գազել»-ը․ կա 7 վիրավորՊուտինն այսօր կհանդիպի Թուրքիայի ԱԳ նախարարի հետ Փաշինյանը Ֆրանսիայի նախկին վարչապետի հետ խոսել է խաղաղության պայմանագրի և սահմանազատման մասինԱղետալի վիճակում ենք, հաջորդ քայլը անդունդից ընկնելն է լինելու. սա ասում եմ առանց դրամատիզացնելու (տեսանյութ) Աշոտյանին համացանցին հասանելիություն չունեցող համակարգիչ կտան գործի նյութերին ծանոթանալու համար (տեսանյութ)
Ամենադիտված