Երևանում անչափահաս տղան ավտոմեքենաների ջարդի հեղինակ է դարձել
Արտակարգ Պատահար![Երևանում անչափահաս տղան ավտոմեքենաների ջարդի հեղինակ է դարձել](/timthumb.php?src=disc/27-02-24/c3e7bf1fa6f8434eefc72478ec7f702b.jpg&w=780)
Այսօր՝ փետրվարի 27-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում Գյուրջյան փողոցում 18-ամյա Տիգրան Մ․-ն իր վարած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Nissan X-Trail», «Toyota Camry», «Ford», «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենաներին։
Shamshayn-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Աղբյուրը հայտնում է, որ «Nissan Teana»-ի վարորդը Տիգրան Մ․-ն վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Nissan Teana»-ը հաշվառված է Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հաշվեկշռում, իսկ «Toyota Corolla»-ն էլ ՀՀ Քննչական կոմիտեի հաշվեկշռում։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։
![](banners/armflix.jpg)