Ժողովուրդը շատ անկանխատեսելի է ճնշման առումով. դա իրենք լավ գիտեն. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Եթե Ալեն Սիմոնյանը քաղաքական պարկեշտության չափավոր բաժին ունենար, հրաժարական կտար. Շարմազանով (տեսանյութ) Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Այսուհետ կգործարկվի նաև իմ ֆեյսբուքյան պաշտոնական էջը. Բագրատ Սրբազան Հարգելի բժշկական հանրույթ հաջորդը դու ես. Անուշ Պողոսյան Հարյուրավոր պարեկներ են բերվում՝ պաշտպանելու ԱԺ-ի Դեմիրճյան մուտքը (տեսանյութ) Ակնհայտ է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կազմաքանդված է. գնալու են. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Այս պահին միակ ուժը, որից կվախենան կապիտուլյանտները, մարդկային մեծ բազմությունն է. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) ՌԴ-ի իշխանությունը Հայաստանին և հայ ժողովրդին «քցել» է, մեզ խաբել են, թողել մենակ. Սիմոնյան (տեսանյութ) ՀՀ քաղաքացիներին անհանգստացնում են, քանի որ նրանք չեն կիսում իրենց կարծիքը. Ալեն Սիմոնյան (տեսանյութ) 

ԵՄ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև ստորագրվել է համաձայնագիր՝ նպաստելու ՀՀ կրթական համակարգի արդյունավետ բարեփոխմանը

Քաղաքական

Եվրոպական միության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) միջև ստորագրվել է համաձայնագիր՝ ազդարարելով EU4Education Reforms ծրագրի մեկնարկը, որը միտված է նպաստելու ՀՀ կրթական համակարգի արդյունավետ բարեփոխմանը:

Եվրոպական միության բյուջետային աջակցության համաձայնագրի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կտրամադրի լրացուցիչ տեխնիկական աջակցություն՝ կրթության որակի բարձրացման, ենթակառուցվածքների բարելավման և կրթության հասանելիության ու մատչելիության բարձրացման ուղղությամբ իրականացվող ծրագրերում:

Համաձայնագիրը ստորագրել են Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրեն Ադրիեն Քիրալին, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը, շահագրգիռ կողմերի այլ ներկայացուցիչներ:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ կարևորել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի և Եվրամիության հետ տարբեր ուղղություններով արդյունավետ համագործակցությունը՝ աջակցելու Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, որը, նախարարի գնահատմամբ, ՀՀ կառավարության գերակայությունների շարքում է և մշտական ուշադրության կենտրոնում:

Ժաննա Անդրեասյանը նշել է՝ վերջին տարիներին կրթության ոլորտում մեծ թափով ընթացել են բարեփոխումներ, որոնք ուղղված են եղել կրթության որակի բարձրացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը և կրթության հասանելիության ու մատչելիության բարձրացմանը: ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ ոլորտում կատարվող բարեփոխումները և սահմանված նպատակներին հասնելուն ուղղված քայլերն ավելի համակարգված իրականացնելու նպատակով 2023 թվականին հաստատվել է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի» գործողությունների ծրագիրը, որով սահմանված են կրթության բոլոր մակարդակներում պետական քաղաքականության հստակ թիրախներ և ժամանակացույց՝ համահունչ ՄԱԿ-ի Կայուն զարգացման 4-րդ նպատակի թիրախներին:

«Կրթության ոլորտի բարեփոխումներն ու դրանց իրականացումը պլանավորվում են պետական բյուջեում, և այդ միջոցները նշանակալիորեն ավելացել են, սակայն Եվրոպական միության բյուջետային աջակցությունը փոխլրացնում է դրանք և նպաստում աշխատանքների արդյունավետ իրագործմանը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նշենք՝ Եվրոպական միության բյուջետային աջակցության համաձայնագիրն ընդգրկում է Արարատի, Կոտայքի ու Գեղարքունիքի մարզերի բոլոր դպրոցներն ու Սյունիքի մարզի Կապան և Գորիս քաղաքների 13 հանրակրթական ուսհաստատությունները: Ընդհանուր առմամբ՝ մինչև 337 դպրոցներ կունենան վերանորոգված և կահավորված ԲՏՃՄ լաբորատորիաներ, վերապատրաստված ուսուցիչներ և վերապատրաստման նորացված մեթոդաբանություն:

Այն աջակցելու է ՀՀ կառավարության գործողությունների ծրագրի իրականացմանը՝ ներառյալ դպրոցների կառուցումն ու վերանորոգումը: Համագործակցության շրջանակում աշխատանքներ են իրականացվելու նաև աշակերտների ուսումնառության արդյունքների գնահատման ազգային համակարգի բարելավման ուղղությամբ:

Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել՝ լրացուցիչ տեխնիկական աջակցությունը կապահովի «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի» արդյունավետ իրականացումը:

ԿԳՄՍ նախարարը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակությանը և ՀՀ-ում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի գրասենյակին՝ կրթության ոլորտի բարեփոխումներին ցուցաբերվող աջակցության, մշտական և արդյունավետ համագործակցության համար:

«EU4Education բարեփոխումների միջոցով Եվրամիությունը Հայաստանի Հանրապետությանը կօգնի զարգացնելու լավ կառավարվող կրթական համակարգ՝ հարմարեցված երիտասարդության և աշխատաշուկայի կարիքներին: Երկարաժամկետ հեռանկարում մենք հույս ունենք նվազեցնելու երիտասարդների գործազրկությունը և ունենալու կենսունակ, լավ կրթված և պատրաստված աշխատուժ, որն ունակ է նպաստելու Հայաստանի զարգացմանը և կանաչ ու թվային օրակարգին անցնելուն»,- նշել է Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը:

 

Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրեն Ադրիեն Քիրալիի խոսքով՝ Հայաստանի կրթական համակարգի արդյունավետ գործունեությանն աջակցելը վաղուց առաջնահերթություն է Եվրամիության համար. «Որակյալ կրթության հասանելիությունը կայուն և բարգավաճ հասարակության հիմքն է, որը հատկապես կարևոր է գյուղական բնակավայրերում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող այս համատեղ ծրագիրը վճռորոշ է լինելու կրթության ազգային նոր ռազմավարության առաջմղումը շարունակելու գործում՝ աջակցելով նաև ուսուցիչներին և սովորողներին՝ առաջնորդություն ստանձնելու և կրթական բարեփոխումներին նպաստելու հարցերում»:

Ներկաներին ողջունել է նաև Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը. «Մեր մոտեցումն առաջնահերթություն է տալիս տվյալահենք որոշումների կայացմանը, քաղաքականության շահերի պաշտպանությանը և երիտասարդության բովանդակալից ներգրավվածությանը: ԵՄ-ի հետ համատեղ մեր ընդհանուր նպատակն ավելին է, քան կրթական որակի բարելավումը. խոսքը փոփոխություն բերող ուժեղ սերունդ դաստիարակելու մասին է: ՅՈՒՆԻՍԵՖ-ը հանձնառու է աջակցելու ՀՀ ջանքերին՝ արդիականացնելու իր կրթական համակարգը՝ բոլոր երեխաների և երիտասարդների համար ներառական որակյալ կրթություն ապահովելու նպատակով»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ժողովուրդը շատ անկանխատեսելի է ճնշման առումով. դա իրենք լավ գիտեն. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Եթե Ալեն Սիմոնյանը քաղաքական պարկեշտության չափավոր բաժին ունենար, հրաժարական կտար. Շարմազանով (տեսանյութ) Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկՈ՞վ է Ալեն Սիմոնյանը, ես նման մարդու չեմ ճանաչում, իրենց դատարկ խոսքերը մի վերարտադրեք. Սրբազան (տեսանյութ) Կարկուտը վայրէջքի ժամանակ կոտրել է Austrian Airlines-ի ինքնաթիռի քիթն ու ապակիներըՎահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության․ ՍրբազանԱյսուհետ կգործարկվի նաև իմ ֆեյսբուքյան պաշտոնական էջը. Բագրատ ՍրբազանԵրկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները հանձնաժողովում ստացել են դրական եզրակացություն Եթե փողոցը եկել է համաձայնության, առճակատումը ոչ մեկի օգուտ չի տա. Աշոտ Բլեյան (տեսանյութ)Ադրբեջանը Բերքաբերում խախտել է պայմանավորվածությունը. Ոսկան ՍարգսյանԵրևանի Աղբյուր Սերոբի փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվելՓաշինյանը մի «իզմ» ունի՝ «աթոռիզմ».քաղաքականության մեջ մնալու նպատակս սրանց դեմ պայքարն է. Շարմազանով (տեսանյութ)Հարգելի բժշկական հանրույթ հաջորդը դու ես. Անուշ ՊողոսյանՎստահ եմ՝ ընդդիմությունը մանդատները չի դնելու, արտահերթ ընտրությունների հարց չենք քննարկելու (տեսանյութ)Հարյուրավոր պարեկներ են բերվում՝ պաշտպանելու ԱԺ-ի Դեմիրճյան մուտքը (տեսանյութ)Ակնհայտ է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կազմաքանդված է. գնալու են. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)Այս պահին միակ ուժը, որից կվախենան կապիտուլյանտները, մարդկային մեծ բազմությունն է. Հայկ Մամիջանյան (տեսանյութ)ՌԴ-ի իշխանությունը Հայաստանին և հայ ժողովրդին «քցել» է, մեզ խաբել են, թողել մենակ. Սիմոնյան (տեսանյութ)Ոստիկանական զորքերը գնալով շատանում են ԱԺ-ի Դեմիրճյանի մուտքի հատվածում (տեսանյութ)Հունիսի 10-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կարմրուկով վարակման 452 դեպք Ուզում են ժողովրդից խլել ընտրության իրավունքը, ես թույլ չեմ տա, հրապարակում օրակարգ չկաՀՀ քաղաքացիներին անհանգստացնում են, քանի որ նրանք չեն կիսում իրենց կարծիքը. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Անցած երեք օրում արձանագրվել է 43 ՃՏՊ, 8 մարդ զոհվել է, 57-ը՝ վիրավորվել Հիմա է ժամանակը, հետո ինձ հետ թասիբների ու պատիվների մասին չխոսեք. ՍրբազանԱլիևը ժամանել է Թուրքիա ԱԺ խորհուրդը կմերժի ընդդիմադիր խմբակցությունների` արտահերթ նիստ անցկացնելու պահանջը. ԱԺ նախագահ Ալեն ՍիմոնյանԱվինյանն աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով Գնել Սանոսյանի եղբոր ՍՊԸ-ն ՌԴ-ում ընդամենը 2.5 միլիոն դրամի եկամուտ է ստացել. Hetq.amՆրա ուղերձը «հանուն է». հրապարակվել է «Լինել մարդ. Ռուբեն Վարդանյանի մանիֆեստը» ֆիլմը (տեսանյութ)Բացահայտվել է հանցագործության 150 դեպք Արարատ Միրզոյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ղեկավար կազմինԱԺ-ի մոտ ոստիկաններին «դուբինկաներ են» բաժանում (տեսանյութ) Ոստիկանները չեն հասկանում՝ «պագոն» կրե՞ն, թե՞ գողական գնան. բայց իրենք զզվել են Նիկոլից. Հայկ Դերզյան (տեսանյութ) Վաղը մեկնարկում է բուհերի ընդունելության միասնական քննությունների հիմնական փուլը Իրանը դեմ է ցանկացած նախաձեռնության, որը կփոխի տարածաշրջանի սահմանները. Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարՀԻՄԱ. Ալեն Սիմոնյանի ճեպազրույցըԱկտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ սպասվում են անձրև, ամպրոպ, նաև կարկուտ Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո ԿԳՄՍՆ աշխատակիցներն այցելել են Տավուշի մի շարք հուշարձաններ (լուսանկարներ) Գետն ընկած մեքենայից դուրս են բերվել 13-ամյա աղջկա և 40-ամյա կնոջ դիեր ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորել է հնդիկ գործընկերոջը՝ երկրի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ Հրատապ. ԱԺ ընդդիմադիր պատգամավորները ներկայացնում են կառավարության հրաժարականին միտված քայլերը (տեսանյութ)Հայաստանի պատճառով` ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն․ ՌԴ ԱԳՆՄիացե՛ք Բագրատ Սրբազանի օրակարգին. Ատոմ Մարգարյանը դիմել է ՔՊ-ի պատգամավորներին Թվային լուծումների շնորհիվ հնարավոր կդառնա հիվանդությունների վերահսկումը. փոխնախարար Վահանավոր ոստիկանները փակել են Դեմիրճյանի մուտքը (տեսանյութ)Ուկրաինան առաջին անգամ ինքնաթիռով թիրախ է խոցել Ռուսաստանում. Sky NewsԻմպիչմենտի վրա մի՛ կենտրոնացեք, կենտրոնացե՛ք հանրային ճնշման վրա. Պետրոսյան (տեսանյութ)Եթե 10 հոգի բողոքում է, նշանակում է՝ շարժումը չի մարել. ՔՊ-ական պատգամավոր (տեսանյութ)
Ամենադիտված