Շատ բան կախված է Շարժման ընթացքից, իմպիչմենթի գործընթացը մեր օրակարգում է. Օհանյան (տեսանյութ) Կառավարության դիմաց «Հեռացնենք Նիկոլին» ակցիա է ընթանում (տեսանյութ) ՈւՂԻՂ. Կառավարության նիստի օրակարգում 43 հարց է, որից 40-ը չի զեկուցվում. ևս 1 հարց գաղտնի է «Վերջին զանգի» կապակցությամբ ՆԳՆ ոստիկանությունը մի քանի օրով անցնում է ուժեղացված ծառայության (տեսանյութ) Վերանայեք Ձեր գնային քաղաքականությունը. Ծաղկաձորի համայնքապետարանը՝ Գարիկ Պապոյանի «Coma club»-ի չաշխատելու մասին Սրբազանին սպառնում են ՀՀ իշխանական պատգամավորները և թուրքական մամուլը. հայտարարություն Դեռ երեկ Շառլ Ազնավուրը մեզ հետ էր` երգելով մեր թախիծն ու երազանքները. Մակրոն ՈՒՂԻՂ. Երեւանում հանրային տրանսպորտը գործում է բնականոն հունով ՄԻԵԴ եզրակացության մեջ նշվել էր, որ չի կարող երկքաղաքացիության պատճառով պատգամավորին մանդատից զրկելն իրավաչափ համարվել. նման մոտեցում կարող է որդեգրվել նաև Հայաստանի դեպքում. Ալվինա Գյուլումյան. «Հրապարակ» «Տեսել եմ Կարոյիս, բայց դա կապ չունի, սպասում եմ իրեն». Կարո Բալայանն անմահացել է հոկտեմբերի 15-ին Արաքսավանում. «Փաստ» 

Միջազգային հեղինակավոր փառատոների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչները կստանան դրամական խրախուսում

Հասարակություն

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին դրամական խրախուսում տրամադրելու ծրագիրը» հաստատելու մասին որոշման նախագիծը:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ նախագծով առաջարկվում է դրամական խրախուսում սահմանել մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոներին և մրցանակաբաշխու­թյուններին մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչների համար: Ըստ նախարարի՝ դրամական խրախուսման սահմանումը միտված է արժևորելու մշակույթի և ստեղծարար ոլորտի ձեռքբերումները, բարձրացնելու գեղարվեստական և մշակութային արդյունքի ճանաչելիությունը, նպաստելու մշակույթի գործիչների համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը, ինչպես նաև այս ոլորտում պետական խրախուսման մեխանիզմների ներդրմանը:

«Այս մոտեցման մշակումը բխում է արդեն իսկ անցյալ տարի հաստատված ՀՀ մշակույթի պահ­պանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավա­րությունից: Միջազգային հեղինա­կավոր ծրագրերը բազմաթիվ են. այս նախագծով ընդգրկված են ավելի քան 150 նման փա­ռատոներ, մրցույթներ ու մրցանակաբաշխություններ: Դրանց թվին են դասվում այն միջոցառումները, որոնց ցանկը հաստատվում է ոլոր­տային միջազգային կազմակերպություննե­րի կամ ասոցիա­ցիաների կողմից: Դրա հիման վրա էլ ձևավորվել է նախագծով հաստատվող ցանկը: Ընդ որում՝ միջազգային հեղինակավոր մրցույթները և փառատոները պետք է պարտադիր համա­պատասխանեն որոշակի չափորոշիչների՝ միջազգային ձևաչափ, պարբերական անցկա­ցում, միջազգային ժյուրի և այն երկրի պետական աջակցություն, որտեղ դրանք անցկացվում են, ինչը լրացուցիչ ընդգծում է նաև տվյալ երկրի կառավարության կողմից այդ մրցանակաբաշխության կամ փառատոնի արժևորումը»,-նշել է նախարարը։

Օրինակ՝ 1933 թվականին կազմավորված Կինոպրոդյուսերների ասոցիացի­աների միջազգային ֆեդերա­ցիա­յի (ՖԻԱՊՖ-ի) կողմից հաստատված հեղինակավոր Ա դասի կինոփառատոների շարքին է դասվում 51 կինոփառատոն, որոնց թվում՝ մրցութային և ոչ մրցութային, խաղարկային և ոչ խաղարկային, ինչպես նաև մասնագիտացված փառատոներ: Ա դասի կինոփառատոների շարքին դասվելու համար, ըստ ՖԻԱՊՖ-ի, անհրաժեշտ է համապատասխանել որոշ չափորոշիչների, և դրանք ապահովելու պարագայում միայն կինոփառատոնն ընդգրկվում է ցանկում:

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ ցանկը կազմվել է այնպես, որ դրանում ընդգրկվեն տարբեր ոլորտներ՝ երաժշտարվեստ, պարարվեստ, թատերարվեստ, կինոարվեստ, կերպարվեստ, մշակութային ժառանգություն և գրականություն: Ներկայացված ցանկում ընդգրկված են նաև մրցանակաբաշխություններ կամ փառա­տոներ, որոնց պարագայում երկրի մասնակցությունը նշյալ փառատոնին արդեն իսկ հա­վասարազոր է հաղթանակի, ինչը նշանակում է, որ ֆիլմերը կամ ներկայացումներն անցել են նախըն­տրական փուլը և ընդգրկվել փառատոնային ծրագրում։

Դրամական խրախուսում տրամադրվելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող մշակույթի ոլորտի այն գործիչներին, որոնք որպես ՀՀ ներկայացուցիչ՝ մասնակցել են միջազգային հեղինակավոր փառատոներին և մրցանակաբաշխություններին և արժանացել մրցանակի: Դրամական խրախուսման վճարումն իրականացվելու է ամսական պարբերականությամբ՝ մեկ տարի ժամկետով: Մեկից ավելի արդյունք ունենալու դեպքում վճարվելու է դրանցից յուրաքանչյուրի համար։

«Դրամական խրախուսման չափերը սահմանելիս հիմք է հանդիսացել սպորտի ոլորտում բարձր նվաճումներ ունեցող մարզիկների խրախուսման գործող կարգը, որով փորձել ենք ապահովել երկու ոլորտներում խրախուսման համաչափությունը՝ ամսական 130-ից մինչև 800 հազար դրամ։ Դրամական խրախուսում կարող են ստանալ ինչպես անհատ արվեստագետներն ու մշակույթի գործիչները, այնպես էլ խմբերը, սակայն հետագա քննարկման կարիք ունի խմբերի պարագայում ավելի արդյունավետ խրախուսման ձևը: Նախարարության կողմից վերջին տարիներին իրականացված վերլուծության արդյունքում եկել ենք այն եզրահանգման, որ խրախուսում ստացողների թիվը տարեկան կկազմի շուրջ 11 մարդ և 2 խումբ։ Դրա համաձայն՝ ֆինանսական գնահա­տականով տարեկան շուրջ 85 մլն դրամ գումարի մասին է խոսքը, և այդ ֆինանսավորումը նախատեսվում է իրակա­նացնել ԿԳՄՍՆ-ին արդեն հատկացված միջոց­ների շրջանակում»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ որոշմամբ կարգավորվում են նաև մյուս տեխնիկական ընթացակարգերը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով մշակութային կոլեկտիվներին խրախուսելու հարցին, նշել է. «Որոշման կանխատեսման մեջ նշված է 11 անձ և 2 կոլեկտիվ, սակայն սա նախնական դիտարկում է: Մենք ցանկանում ենք, որ խրախուսվեն ավելի շատ կոլեկտիվներ ու անձեր: Այս ամեն կխթանի մշակույթի զարգացմանը և՛ որպես մշակույթ, և՛ որպես տնտեսության ճյուղ, և՛ որպես հանրային կյանքում առավել տեսանելի գործոն՝ հանրային խնդիրների քննարկման հարթակ դառնալու տրամաբանությամբ»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Շատ բան կախված է Շարժման ընթացքից, իմպիչմենթի գործընթացը մեր օրակարգում է. Օհանյան (տեսանյութ)Կառավարության դիմաց «Հեռացնենք Նիկոլին» ակցիա է ընթանում (տեսանյութ)Կառավարությունը որոշեց․ ՔՊ գրասենյակը կտեղափոխվի Հանրապետության փողոցԲաքվի հետ դեռ դիրքորոշումների տարբերություն կա, բայց գնում ենք դեպի խաղաղություն. փոխնախարար (տեսանյութ)ՈւՂԻՂ. Կառավարության նիստի օրակարգում 43 հարց է, որից 40-ը չի զեկուցվում. ևս 1 հարց գաղտնի է Իշխանությունն առաջին պլան է բերել մարդկային առումով կորցնելու բան չունեցող «խուրդվող» դեմքերին․ Տիգրան Աբրահամյան«Վերջին զանգի» կապակցությամբ ՆԳՆ ոստիկանությունը մի քանի օրով անցնում է ուժեղացված ծառայության (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ Խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցներըՎերանայեք Ձեր գնային քաղաքականությունը. Ծաղկաձորի համայնքապետարանը՝ Գարիկ Պապոյանի «Coma club»-ի չաշխատելու մասինԿարող ենք հրաժարական տալ, բայց հետո իշխանության կգան ուժեր, որոնք «կուկրաինականացնեն» Վրաստանն ու ՌԴ-ի դեմ 2-րդ ճակատ կբացեն. վարչապետՍրբազանին սպառնում են ՀՀ իշխանական պատգամավորները և թուրքական մամուլը. հայտարարությունԻշխանության ներկայացուցիչները համոզված են ընդդիմադիր շարժման հաջողության մեջ․ Վիգեն ՀակոբյանՀՀ-ն ջերմ վերաբերմունք ցուցաբերեց և զորակցություն հայտնեց մեզ. Իրանի փոխդեսպանը՝ Սրբազանին (տեսանյութ)Դեռ երեկ Շառլ Ազնավուրը մեզ հետ էր` երգելով մեր թախիծն ու երազանքները. ՄակրոնՈՒՂԻՂ. Երեւանում հանրային տրանսպորտը գործում է բնականոն հունով ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանն այցելել է Իրանի դեսպանատուն աղետալի ավիավթարի առիթովՄայիսի 23-ի աստղագուշակՄԻԵԴ եզրակացության մեջ նշվել էր, որ չի կարող երկքաղաքացիության պատճառով պատգամավորին մանդատից զրկելն իրավաչափ համարվել. նման մոտեցում կարող է որդեգրվել նաև Հայաստանի դեպքում. Ալվինա Գյուլումյան. «Հրապարակ»«Հրապարակ». Մինչ հունիսի 24-ը Կիրանցի 2 տան բնակիչներ պետք է լքեն տները, որոնք անցնում են ԱդրբեջանինՕրվա խորհուրդ«Տեսել եմ Կարոյիս, բայց դա կապ չունի, սպասում եմ իրեն». Կարո Բալայանն անմահացել է հոկտեմբերի 15-ին Արաքսավանում. «Փաստ»Փոխեք պատմության դասագրքերը, որ ապագայում էլ տգետ վարչապետներ չունենանք. Ստեփան ԴանիելյանԵ՞րբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կկանգնի միջազգային դատարանի առաջ. «Փաստ»Վախը ծանր բան է. ժամանակն օրվա իշխանությունների օգտին չի աշխատում. «Փաստ»Կհաջողվի՞ փարատել Փաշինյանի կասկածները․ «Հրապարակ»«Նրանց համար ամենից կարևորն իշխանություն ունենալն է՝ թեկուզ հայրենիքի կորստի հաշվին». «Փաստ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԻնչու Սրբազանը․ ում թեկնածություններն են քննարկվել․ «Հրապարակ»Տիգրանաշենո՞ւմ էլ են կադաստրային վկայականները տրվել «ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա». «Փաստ»Էլ ավելի կարճացած ոտքերով ստա-«կառավարումը». «Փաստ»Աշխատատեղերն ու աշխատավարձերը չեն փոխվել. Փաշինյանը խաբել է. Մաս 212. «Ժողովուրդ»Արփի Դավոյանը ցանկանու՞մ է ընդլայնել Գլխավոր դատախազի լիազորությունները. «Ժողովուրդ»Նվնվոցն ու ձեռքը թափ տալը ոչ մի լավ տեղ չի տանի. «Փաստ»Հրաչյա Ղևոնդյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից․ պաշտպաններԿիրանցիների վրա «աշխատում» են ուժայիները․ «Հրապարակ»Ինչո՞ւ են անձրևների արդյունքում Երևանում «գետեր» ու «լճեր» առաջանում. «Փաստ»Զբոսաշրջային օպերատորների կողմից ներգնա զբոսաշրջային փաթեթների իրացման նկատմամբ կսահմանվի ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ. «Փաստ»«Բիոլաբորատորիաների գործունեությունը մեծ ռիսկեր ու սպառնալիքներ է պարունակում». «Փաստ»Քպական պատգամավորը նորից Մոսկվայում անհատական ցուցահանդես է բացել. «Փաստ»Փաշինյանը թե՛ մասնատում է Հայաստանը, թե՛ ահռելի պետական պարտք է կուտակել, թե՛ հարստացրել թիմակիցներին. «Ժողովուրդ»Ընտանիքը կառավարության բջիջն է. «Ժողովուրդ»Աշխարհում նոր հակամարտություններ են սպասվում․ ԷրդողանՄԱԳԱՏԷ-ն դադարեցրել է Իրանի հետ բանակցությունները` Ռայիսիի մահվան պատճառովՍունակը հայտարարել Է Բրիտանիայում արտահերթ ընտրությունների ամսաթիվըՀՀ տարածքային ամբողջականությունը 29 հազար 743 քառ կմ-ով չենք ընդունում․ Սուրեն ՊետրոսյանԻնչպես են ամաչում Կիրանցը բլոկադայի ենթարկած Երեւանի ոստիկանները. (տեսանյութ)Հունիսի վերջին Ադրբեջանցիները կժամանեն Կիրանց (Հրապարակ) Սանահին վանական համալիր տանող ճանապարհին իրականացվելու են պայթեցման աշխատանքներԱյսօր Սևանա լիճ է բաց թողնվել 87 300 հատ Սևանի իշխանի Ամառային ենթատեսակԼեհաստանը հայտարարել է՝ կավելացնի զինվորականների թիվը Բելառուսի հետ սահմանին
Ամենադիտված