Տանձավեր գյուղի մոտակայքում «KamAZ» է կողաշրջվել․ տուժածներ չկան
Արտակարգ Պատահար![Տանձավեր գյուղի մոտակայքում «KamAZ» է կողաշրջվել․ տուժածներ չկան](/timthumb.php?src=disc/29-02-24/7ce57e6797ff4ce9a7150dfd524ef276.jpg&w=780)
Փետրվարի 29-ին, ժամը 09։47-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան-Աղվանի ավտոճանապարհին՝ Տանձավեր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը (բարձված խճաքարերով) կողաշրջվել է, խճաքարերը թափվել և խոչնդոտում են երթևեկությանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ս․ Մ․) կողաշրջվել է, խճաքարերը թափվել են և խոչնդոտում են երթևեկությանը․ տուժածներ չկան:
Փրկարարները կատարել են ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ, հատուկ տեխնիկայի օգնությամբ բեռնատարը տեղափոխել քարշակի վրա և քարշակման միջոցով օգնություն ցուցաբերել ևս երեք բեռնատար ավտոմեքենայի։
![](disc/29-02-24/68760fb82e23716721c7bf2755507688.jpg)
![](disc/29-02-24/eecd77ce4986f4ba4ba359d2e0988810.jpg)
![](banners/armflix.jpg)