Աուտիզմ ունեցող կորած երեխային գտել են «Խոզուկ Փեփփա» մուլտֆիլմի մեղեդու օգնությամբ
ԱյլՉինաստանում հնարամիտ ոստիկանի շնորհիվ հայտնաբերվել է աուտիզմ ունեցող կորած տղան։ Այս մասին հայտնում է South China Morning Post-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Չինաստանի հարավ-արևելքում գտնվող Ցզյանսի նահանգում։ Տեղի բնակիչներից մեկը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր փոքրիկ որդին անհետացել է։
Աուտիզմ ունեցող ութամյա տղան աննկատ դուրս է եկել տնից։ Զարգացման առանձնահատկություններից ելնելով՝ տղան չէր արձագանքում ձայներին, ինչը զգալիորեն բարդացնում էր որոնումները։
Վեց ժամ անց ոստիկաններից մեկը բարձրացել է տանիք ու միացրել «Խոզուկ Փեփփա» մուլտֆիլմի մեղեդին, որը կորած երեխան շատ է սիրում, տղամարդն անմիջապես լսել է երեխայի լացի ձայնը։
Պարզվել է, որ տղան բարձրացել է տանիք, սակայն ընկել է ու խրվել երեք մետրանոց պատի ու սանդուղքի արանքում։ Ոստիկանն ու փրկարարները կարողացել են դուրս բերել երեխային։