Հանցավոր խումբը թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ ձեռք է բերել 231 մլն դրամ, կատարել է խոշոր չափերով փողերի լվացում. ՔԿ Սահմանապահ զինվորը Ոսկեպարում վիրավորվել է ականի պայթյունից, ոտնաթաթը պոկվել է. Ոսկան Սարգսյան Եթե աղետի գոտում համաճարակ սկսի, համակարգը պատրաստ է, սակայն եղել եմ այդ վայրերում, խնդիր չկա. Ավանեսյան (տեսանյութ) Կրկին իշխանական փիար-խումբը երեւանյան փողոցներում, կամ «թագավորը մե՜րկ է» Ստում ես, Վարդապետյան Աննա, ասում էիր՝ չի լինելու վերք, որ արնահոսի, ոչինչ չի արվում. զոհվածի մայր (տեսանյութ) «Տավուշը տուն է», «Արարատը նպատակ է» և այլն․ ակցիա Երևանի փողոցներում (լուսանկարներ) Իտալացի հայտնի վիրաբույժը Հայաստանում անվճար խորհրդատվություններ կիրականացնի ՀԻՄԱ. Կառավարության անդամների ճեպազրույցները Արցախից բռնի տեղահանված Նարեկ Թևոսյանը կալանավորվեց․ Ռուբեն Մելիքյան Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի եղբայրը 

Հայաստան է ժամանել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարը. համագործակցության հուշագիր է ստորագրվել

Քաղաքական
Հայաստան է ժամանել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավար Կառլո Կացիտաձեի գլխավորած պատվիրակությունը։
 
Այցը ՀՀ տեղի է ունենում 2023 թ. սեպտեմբերի 6-ին Վրաստան կատարած այցի ժամանակ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի կողմից արված պաշտոնական հրավերի շրջանակներում։
 
ՀՀ քննչական կոմիտեում մարտի 5-ին կայացել է քննչական երկու մարմինների ղեկավարների հանդիպումը։
 
Արգիշտի Քյարամյանը շնորհակալություն է հայտնել իր վրաց գործընկերոջը՝ հրավերն ընդունելու համար և վստահություն հայտնել, որ պատասխան այցը նոր հարթություն կտեղափոխի Հայաստանի քննչական կոմիտեի և Վրաստանի հատուկ քննչական ծառայության համագործակցությունը՝ համահունչ երկու բարեկամ երկրների միջև ավանդաբար ջերմ հարաբերություններին, ինչպես նաև կխթանի երկկողմ և բազմակողմ միջազգային-իրավական փոխգործակցությունը։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը նշել է, որ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը միտված է ժամանակի պահանջներին համարժեք, անդրազգային հանցավորությանը քրեաիրավական գործիքակազմով հակազդելու կառույցների ներուժի զարգացմանը։
 
Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավար Կառլո Կացիտաձեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, վստահություն հայտնել, որ հայ և վրաց ժողովուրդների միջև դարավոր եղբայրության պատմությունը, երկու երկրների միջև զարգացող բազմավեկտոր սերտ կապերը վստահության նախադրյալներ են ապահովում քննչական մարմինների հարաբերությունները ևս որակապես նոր մակարդակ տեղափոխելու համար։ Նա ընդգծել է նախաքննության որակի բարելավմանը, փորձի փոխանակմանն ուղղված համատեղ նախագծեր իրականացնելու կարևորությունը՝ ի շահ երկու երկրներում իրավակարգի
ամրապնդման և քաղաքացիների իրավունքների պաշտպանության։
 
Հանդիպման արդյունքում Արգիշտի Քյարամյանը և Կառլո Կացիտաձեն ստորագրել են ՀՀ քննչական կոմիտեի և Վրաստանի հատուկ քննչական ծառայության միջև փոխըմբռնման հուշագիր։ Դրանով նախատեսվում է համագործակցության ծավալում նախաքննության ոլորտում լավագույն պրակտիկայի և մեթոդների փոխանակման, երկու գերատեսչությունների կարողությունների ամրապնդման համար վերապատրաստման դասընթացների անցկացման, տեղեկատվության փոխանակման, համատեղ խորհրդակցությունների անցկացման, միջազգային թեմատիկ համաժողովներին մասնակցության ուղղություններով:
 
Արգիշտի Քյարամյանի ուղեկցությամբ պարոն Կացիտաձեն շրջել է ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական վարչական շենքում, նրան ներկայացվել են Կոմիտեի ընթացիկ գործունեության ապահովման և նախաքննության իրականացման նյութատեխնիկական ռեսուրսները։
 
Ի նշան բարեկամության և երկկողմ հարաբերությունների սերտացման՝ Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարը ՀՀ քննչական կոմիտեի բակում եղևնի է տնկել։
 
Վրացական պատվիրակության այցը շարունակվում է, որի շրջանակներում նախատեսված են նաև այլ միջոցառումներ։
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Խոշոր չափերով փողերի լվացման դեպք է բացահայտվել Պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Հանցավոր խումբը թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ ձեռք է բերել 231 մլն դրամ, կատարել է խոշոր չափերով փողերի լվացում. ՔԿՍահմանապահ զինվորը Ոսկեպարում վիրավորվել է ականի պայթյունից, ոտնաթաթը պոկվել է. Ոսկան ՍարգսյանՆարեկ Մկրտչյանը մասնակցել է «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի փակման արարողությանը Եթե աղետի գոտում համաճարակ սկսի, համակարգը պատրաստ է, սակայն եղել եմ այդ վայրերում, խնդիր չկա. Ավանեսյան (տեսանյութ)Ձեր պոետիկ զեղումներին ավելացնելու ոչինչ չունեմ. Ավանեսյանը՝ ԲԿ-ների տնօրեններին ազատելու մասին (տեսանյութ) Որոշ ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացը պարզեցվել է. ՊԵԿ Դատարանն արգելել է վաճառել Մարադոնայի Ոսկե գնդակըԿրկին իշխանական փիար-խումբը երեւանյան փողոցներում, կամ «թագավորը մե՜րկ է»Աղետի գոտում երկաթգծի վերականգման ուղղությամբ ՌԴ գործընկերները մեծ աշխատանք են տանում․ Փաշինյան (տեսանյութ) Կադաստրի քարտեզը համապատասխանո՞ւմ է Ալմա Աթայի հռչակագրով ՀՀ տարածքին. իշխանությունը չգիտի Ստում ես, Վարդապետյան Աննա, ասում էիր՝ չի լինելու վերք, որ արնահոսի, ոչինչ չի արվում. զոհվածի մայր (տեսանյութ)Կառավարությունն այս տարի 10 միլիարդ դրամ գումար է հատկացրել մարզերին սուբվենցիոն ծրագրերի համար ՆԳՆ հաշվառման-քննական ստորաբաժանումներում տեղադրվել են POS տերմինալներՄահացել է նկարիչ, խեցեգործ Վան Սողոմոնյանը «Տավուշը տուն է», «Արարատը նպատակ է» և այլն․ ակցիա Երևանի փողոցներում (լուսանկարներ)Իտալացի հայտնի վիրաբույժը Հայաստանում անվճար խորհրդատվություններ կիրականացնիՀԻՄԱ. Կառավարության անդամների ճեպազրույցներըԱրմաշի տներից մեկում հրդեհ է բռնկվել. երեխաները տեղի ուժերով դուրս են բերվել տնից Արցախից բռնի տեղահանված Նարեկ Թևոսյանը կալանավորվեց․ Ռուբեն ՄելիքյանԾնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի եղբայրըՄինչև 2029-ը 3 մարզադաշտ կկառուցենք աշխարհի գավաթի ստանդարտով, Վանաձորում և Իջևանում՝ 10 հզ տեղով (տեսանյութ)Կապանի մարզադաշտը ստանդարտից դուրս ա, ես խոստացել եմ՝ ֆուտբոլը վերադառնալու է այնտեղ, բայց խնդիր կար (տեսանյութ)ԱՕԿՍ-ի շենքը 15 միլիոն 450 հազար դրամ ամսավճարով կտրվի վարձով՝ 10 տարի ժամկետովԱրտաշատ համայնքի թիվ 4 մանկապարտեզում էլեկտրական շչակ է գործարկվելուԱնհպում վճարումներ՝ Երևանի և մարզերի հաշվառման-քննական ստորաբաժանումներում (տեսանյութ)ՀԻՄԱ. «Հեռացնենք Նիկոլին». ակցիա՝ կառավարության դիմացՕդի ջերմաստիճանը կնվազի Փաշինյանը մեկնելու է Ադրբեջան. ՇաիրօղլուԻնչ նախագծեր են իրականացվելու մարզերում սուբվենցիոն ծրագրերով. Փաշինյանը սկսեց թվարկել (տեսանյութ)Արցախը պետք է դառնա մեր նոր Առաքելությունը, հակառակ դեպքում՝ կկորցնենք պետականության մնացած բեկորները. Վահե Դավթյան Հունիսի 9-ից տրվելու է գործն ավարտին հասցնելու՝ Շարժման վերջնական փուլի մեկնարկը. Հրանտ Մելիք-Շահնազարյան Շնորհակալություն դժվարին պահին ձեր շարունակական աջակցության համար․ Փաշինյանը՝ Լիտվայի կառավարությանըՈԻՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստըNYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են Սրբազանին չեմ ընդունի, պատրաստ չեմ նրան հանդիպել. Գեղարքունիքի մարզպետ (տեսանյութ) 8-ամյա երեխան «գանգուղեղային տրավմա, պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոցԼարսը բաց է Այն, որ ՀՀ իշխանությունը հաստատում է ադրբեջանական պահանջն ու իր մտադրությունը` փոխելու ՀՀ Սահմանադրությունը, արդեն փաստ է. Տիգրան Աբրահամյան Սրբազանի գլխավորությամբ շարժումը եզակի երևույթ է մեր երկրի վերջին տարիների քաղաքական կյանքում. Դավիթ Անանյան Բագրատ Սրբազանը կամային, հայրենասեր, խոսքի տեր մարդ է. Միքայել ՀամբարձումյանՀանրահավաքը կլինի առանցքային այն դեպքում, եթե նոր առանցքային թեմաներ սկսեն կարևորել․ Վահե Հովհաննիսյան Խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ «բաց» հարցերի թիվը նվազում է․ Սուրեն ՍուրենյանցԴե դուք չեք պատկերացնի, որ հնարավոր ա առանց շահի գնալ մարդկային արժեքի համար պայքարելու, առավել ևս կռվելու. Դավիթ ԱմալյանՓարիզի ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկին մնաց 50 օր Ինչպես է Բագրատ Սրբազանը հասել բարձունքի. արխիվից հանված տեսանյութԳրիգոր Մինասյանը «Սևան» ՔԿՀ-ում ծանոթացել է ազատազրկված անձանց պահման պայմանների բարելավման աշխատանքներինՀունիսի 6. Օրվա խորհուրդ«Հրապարակ». «Աննան համը հանում է». ՔՊ-ականները նյարդայնացած են
Ամենադիտված