Սա է նիկոլապետության պատռված դեմքը, նռնակների հետևում թաքնվող երկրի ղեկավարը ԱԺ-ից նորից ճողոպրեց. Սրբազան (տեսանյութ) ՊՊԾ աշխատակիցը ԱԺ-ի օթյակից քարշ տալով դուրս է հանում լրագրողներին (տեսանյութ) Քրիստինե Վարդանյանը մոտեցավ Փաշինյանին ու ցույց տվեց վիրավորում ստացած ցուցարարի նկարը (տեսանյութ) Վիճակն անկառավարելի էր, դրա համար էլ նռնակ կիրառեցինք, զգուշացրել էինք. ոստիկանապետ (տեսանյութ) Մի' արեք ,արա', խի՞ եք խփում. բերետավորները շարունակում են մահակներով ծեծել ցուցարաների (տեսանյութ) Ցուցարարները ճեղքեցին ոստիկանական շարքերն ու մտան Սիրահարների այգի Նիկոլ Փաշինյան, դու այլևս ոչինչ ես էս երկրում, մի փալաս, որը թաքնվում է ոստիկանների հետևում. Ալիսա Գևորգյան (տեսանյութ) Ոստիկանների բռնության հետեւանքով տուժել է AlphaNews-ի նկարահանող խումբը ԱԺ-ում հնչում է ամենամեծ ինքնախոստովանանքը հանցագործության մասին՝ դե-ֆակտո վարչապետի կողմից. թյուրքագետ Գնդապե'տ Հովհաննիսյան, համարի փարաջաս հագս չի, տար, ես էլ ասում եմ՝ ուսադիրդ վրադ չլիներ՝ կտանեինք (տեսանյութ) 

Արցախցիների օժանդակության հարցերը մնում են չլուծված. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ արցախցիները բռնի տեղահանման ենթարկվեցին, տարբեր միջազգային կառույցներ նշում էին, թե հաստատակամ են նրանց աջակցություն տրամադրելու հարցում (իբր արցախցիների՝ իրենց հողում ապրելու իրավունքի մասին հայտարարությունների պարագայում շատ հետևողական եղան)։ Բայց այդ աջակցությունը լիովին բավարար չէր, դրա համար էլ արցախցիների կարիքները հոգալու հարցը մեծամասամբ մնացել է Հայաստանի վրա։ Ուստի, Հայաստանի Հանրապետության խնդիրն է անընդհատ նախաձեռնողականություն ցուցաբերել միջազգային կառույցներից աջակցություն ստանալու նպատակով։ Մյուս կողմից էլ՝ ներկայումս որևէ միջազգային հարթակում չի խոսվում այն մասին, որ արցախցիների գույքն ուղղակի բռնազավթված է, իսկ նրանց պատկանող տարածքները՝ օկուպացված, ինչը միջազգային արդարադատության հարց է։ Ու, ըստ այդմ, չկա նաև այս խնդրի հետ կապված որևէ դատական գործընթաց, որը հիմա պետք է արդեն սկսված լիներ։

Փոխարենը Ադրբեջանը փոխհատուցում պահանջող արբիտրաժային գործընթաց է նախաձեռնել՝ Հայաստանին մեղադրելով Լեռնային Ղարաբաղի ռեսուրսներն օգտագործելու մեջ։ Բաքուն նաև փորձում է միջազգային հարթակում բարձրացնել ու Հայաստանի դեմ օգտագործել ականապատման հարցը։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանում իշխանություններն անընդհատ խոսում են միայն արցախցիների ինտեգրման մասին, բայց պետք է այնպիսի քայլեր ձեռնարկվեին, որոնք ցույց կտային, որ այդ մարդիկ շարունակում են մնալ փախստականի կարգավիճակով։

Ավելին՝ անհրաժեշտ էր արցախցիներին ոչ թե ցրել երկրով մեկ՝ բնակեցնելով տարբեր բնակավայրերում, այլ նրանց հնարավորինս կենտրոնացնել կամ առնվազն պահպանել Արցախի տարածքային կառուցվածքն ու ցույց տալ, որ այդ մարդկանց խնդիրը լուծված չէ, ու նրանք պահանջատեր են։ Այդպիսով հետագայում նաև ավելի դյուրին կլիներ ապահովել արցախցիների վերադարձն իրենց հարազատ բնակավայրերը։ Հայաստանը պարտավոր է առանձնահատուկ ջանքեր գործադրել, որ արցախցիների վերադարձի թեման միջազգային հարթակում և հայ-ադրբեջանական բանակցային սեղանին դառնա քննարկման առարկա։ Ըստ այդմ, անհրաժեշտ է օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն՝ ներկայացնելու, որ Արցախում բնակվող հայ բնակչության նկատմամբ կոնկրետ հանցագործություններ են իրականացվել։

Անհրաժեշտ է նաև ստեղծել Արցախի հարցով զբաղվող կազմակերպություններ ու ՀԿ-ներ, որոնք, ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում իրենց գործունեությամբ թեժ կպահեն արցախահայության հարցը։ Պետք է ընդունել նաև, որ Արցախի հայությանը պետական աջակցություն տրամադրելու հարցը նույնպես մնում է հրատապ։ Այսօր արցախցիները դժգոհ են Հայաստանի կողմից հատկացված օգնությունից։ Նրանք բողոքի ակցիաներ են կազմակերպում և ընդգծում, որ կառավարության կողմից տրամադրվող գումարներով ուղղակի հնարավոր չէ բնակարանի հարց լուծել։ Իսկ անշարժ գույքի բազմաթիվ սեփականատերեր էլ, օգտվելով իրավիճակից, ավելի են բարձրացնում վարձակալության և բնակարանների վաճառքի գները։ Բացի այդ, աջակցություն տրամադրելու հարցը միայն բնակարանների խնդրով չի սահմանափակվում, արցախցիներին պետք է ապահովել մշտական աշխատանքով։

Հաջորդ խնդիրն այն է, որ չպետք է թույլ տալ, որ Հայաստան տեղափոխված Արցախի բնակչությունը հեռանա, ինչը հետագայում դժվարացնելու է նրանց իրավունքների վերականգնման գործընթացը։ Առանց այն էլ արցախցիների մի մասն արդեն իսկ հեռացել է։ Դրա համար անհրաժեշտ է այնպիսի սոցիալական պայմաններ ստեղծել, որ այդ մարդիկ ուղղակի նախընտրեն մնալ Հայաստանում։ Հ.Գ.-Նյութը պատրաստ էր տպագրության, երբ արցախյան 32 կազմակերպություններ բաց նամակ հղեցին ՀՀ կառավարությանը՝ արցախցիների բնակարանային կարիքների բավարարման քննարկվող ծրագրի վերաբերյալ:

Նրանք 13 կետից բաղկացած ծրագիր էին առաջարկել կառավարությանը և նշել. «Այս ծրագիրը, միանշանակ, պետք է նպաստի Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետությունից բռնի տեղահանված անձանց միասնականությանը, ինքնության պահպանմանն ու արտագաղթի բացառմանը, ինչպես նաև ՀՀ ժողովրդագրական ու տնտեսական զարգացման որոշ խնդիրների լուծմանը: Այն պետք է ռազմավարական առումով հաշվի առնի նաև Արցախ հնարավոր վերադարձի նպատակը՝ անհրաժեշտ պայմաններ ու գործողություններ ապահովելով այդ նպատակի համար: Ի պատասխան տարաբնույթ պնդումների ու շահարկումների՝ ընդգծենք, որ մենք, բնականաբար, կողմ ենք պետական աջակցության բոլոր (այդ թվում՝ բնակարանային) ծրագրերին նաև ՀՀ մեր հայրենակիցների համար: Սակայն, մյուս կողմից, կարևոր է գիտակցել Արցախից բռնի տեղահանված ժողովրդի հանդեպ առանձնահատուկ մոտեցման հիմնավորվածությունը՝ հաշվի առնելով մեր մեծագույն կորուստները և Արցախի ժողովրդի ու, առհասարակ, փախստական անձանց հանդեպ ՀՀ ստանձնած միջազգային ու ներպետական պարտավորությունները»:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սա է նիկոլապետության պատռված դեմքը, նռնակների հետևում թաքնվող երկրի ղեկավարը ԱԺ-ից նորից ճողոպրեց. Սրբազան (տեսանյութ)ՊՊԾ աշխատակիցը ԱԺ-ի օթյակից քարշ տալով դուրս է հանում լրագրողներին (տեսանյութ)Քրիստինե Վարդանյանը մոտեցավ Փաշինյանին ու ցույց տվեց վիրավորում ստացած ցուցարարի նկարը (տեսանյութ)Վիճակն անկառավարելի էր, դրա համար էլ նռնակ կիրառեցինք, զգուշացրել էինք. ոստիկանապետ (տեսանյութ)Մի' արեք ,արա', խի՞ եք խփում. բերետավորները շարունակում են մահակներով ծեծել ցուցարաների (տեսանյութ)Ցուցարարները ճեղքեցին ոստիկանական շարքերն ու մտան Սիրահարների այգի Նիկոլ Փաշինյան, դու այլևս ոչինչ ես էս երկրում, մի փալաս, որը թաքնվում է ոստիկանների հետևում. Ալիսա Գևորգյան (տեսանյութ)Ոստիկանների բռնության հետեւանքով տուժել է AlphaNews-ի նկարահանող խումբը ԱԺ-ում հնչում է ամենամեծ ինքնախոստովանանքը հանցագործության մասին՝ դե-ֆակտո վարչապետի կողմից. թյուրքագետԳնդապե'տ Հովհաննիսյան, համարի փարաջաս հագս չի, տար, ես էլ ասում եմ՝ ուսադիրդ վրադ չլիներ՝ կտանեինք (տեսանյութ)Քաղաքացիական պատերազմ կլինի, իրենց ուզածը դա է. Տիրան Խաչատրյան (տեսանյութ)«Պատնեշ» ձևավորած ոստիկանները անցան հարձակման․ ինչ իրավիճակ է Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում (տեսանյութ)Բերման է ենթարկվել բողոքի ակցիայի 60 մասնակից. ՆԳՆՍա շեղվել ա, լրիվ Հյուսիսային Կորեան ա՝ նայում էր՝ ով իրեն ծափ չի տվեց ՔՊ-ից. Գառնիկ Դանիելյան Ինչի՞ եք ոստիկանին շնորհակալ, որ մարդկանց ծեծու՞մ, խոշտանգու՞մ են. Մինասյանը` Փաշինյանին (տեսանյութ)Խաչատուրյանը շնորհավորել է Կոպիրկինին Ռուսաստանի օրվա կապակցությամբ Ոստիկանները առևանգել են Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիր, հայտնի լրագրող Աբրահամ Գասպարյանին«Ոստիկանական ուժերի փեշերում ծվարած ֆյուրերիկը ԱԺ-ում հոխորտում է». քաղաքագետ«Հենց հիմա մեր հայրենակիցները ծեծի են ենթարկվում», «Ոչ մեկին էլ չեն ծեծում, ոստիկանը օրենք է պահում»․ Գառնիկ Դանիելյանը՝ վարչապետին (տեսանյութ)ՀՀ վարչապետը չի ասել՝ մենք ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս. Արարատ ՄիրզոյանՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության բաժիններ Ձեր փարաջան ա ձեզ պահում, բերման չենք ենթարկի, հենց հանեք, ենթարկելու ենք. ոստիկանապետը՝ Սրբազանին (տեսանյութ)Մեր մեջ ինչ սադրիչ ասես կա, անգամ իմ կողքը, որտեղից ասես բերել են, ուշադիր էղեք. Սրբազան (տեսանյութ)Ոստիկանների գործողությունների արդյունքում մարմնական վնասվածքներ է ստացել Mediahub.am-ի թղթակիցըԿարմիր բերետավորները տարբեր իրեր են նետում ցուցարարների ուղղությամբ և հարձակվում նրանց վրա (տեսանյութ)Պետք չէ ձեզ այդպես պահել նիստերի դահլիճում, լռե'ք, տեղից մի բղավե'ք. ԱԺ-ում լարված իրավիճակ է «Խի՞ ես խփում, արա', մի' արեք». կարմիր բերետավորները քաշքշում են Շարժման մասնակիցներին (տեսանյութ)«Մի բրդեք, արա',», «Հանգիստ հլը». Ոստիկանները Բաղրամյան պողոտայում անցել են գործողության Բաղրամյան պողոտայում հրմշտոց է սկսվել, իրավիճակը գերլարված է (տեսանյութ)Այնտեղ հետ չենք գնա. Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հավանականության մասին Փաշինյանն Աժ ամբիոնից կրկնում է Ալիևի ասածնեը և խոստովանում՝ նախկինում ինչ ասել է, ստել է Ասեք, թող ճանապարհը բացեն, պիտի անցնենք էս ճանապարհով. Բագրատ սրբազանը՝ ոստիկանության պաշտոնյային «Հեզբոլլահը» 160 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբՊռոշյան փողոցից բերման է ենթարկվել 42 քաղաքացի. ՆԳՆ «Մեզ շենքերը հետաքրքիր չեն, դրանցում ծվարածներն են հետաքրքիր», «Շինության ելումուտն ենք ապահովում» (տեսանյութ) Արցախն ու Հայաստանի մի մասը հանձնած Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ արդեն տեղ է հասել (տեսանյութ) Այո՛, վիճարկում են մեր ինքնությունը. դա շատ լուրջ խնդիր է. Փաշինյան ՀԱՄԱՍ-ը մերժել է Բայդենի առաջարկըՊարոն Պետրոսյան, Պռոշյանը փակ է, շենքերի մուտքերը բացեք, փողոցն ինչի՞ եք փակել, միջանցք բացեք Դուք մեզ սադրում եք՝ դիմելու գործողությունների, պարոն Պետրոսյան. Բագրատ սրբազանը՝ ոստիկանությանը Դերասանուհի Մարիամ Մելիքյանը բաժանվե՞լ է թուրք ամուսնուց«Խաղաղ կանգնած են եղել, մտել եք, մեջներից 150 հոգու տարել եք», «Ուրեմն իրավական հիմք ա էղել» Ամեն ինչ եմ դրել զոհասեղանին. չեմ ուզում, որ պատմությունն ինձ որակի որպես դավաճան և ուրացող. Սրբազան Ոստիկանապետ, ուղիղ ասում եմ՝ ապօրինի հրահանգներ տվողները պատասխան են տալու. Սրբազան (տեսանյութ) Ես նախագահ եմ, բայց նաև հայր եմ. Բայդենը՝ որդու դատավարության մասինԱսա ԱԺ դարպասները բացեն, իջիր ժողովրդի մեջ, ասա՝ սիրում ես, խոնարհվում ես. Վարդանյանը՝ Փաշինյանին Ծանր գին եք վճարելու, ոչ մեկի բերման չենթարկեք, սադրանքներ մի արեք. Սրբազանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Հեռացիր, մարդիկ հոգնել են քեզնից, քո տեսքից, քո հեծանիվից». Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) Զինված ու դիմակավոր ԱԱԾ հատուկ ջոկատայինները՝ ԱԺ բակում, դրսում հանրահավաք է (տեսանյութ) Բերետավորները սկսեցին խեղդող հնարքներ ու բիրտ ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ «Կոնդի դաչայի» դիմաց (տեսանյութ)
Ամենադիտված