Հեռախոսազրույցներ են եղել Էրդողանի և Փաշինյանի միջև, առկա են շարունակական շփումներ․ Միրզոյան
Արտաքին Քաղաքական![Հեռախոսազրույցներ են եղել Էրդողանի և Փաշինյանի միջև, առկա են շարունակական շփումներ․ Միրզոյան](/timthumb.php?src=disc/07-03-24/28003d635fc67391816399f3b7fa05f5.jpg&w=780)
Հեռախոսազրույցներ են եղել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև: Այս մասին թուրքական «Անադոլուի» հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Առկա են շարունակական շփումներ, որոնք դրական դինամիկա են ապահովում»,- նշել է Արարատ Միրզոյանը:
ՀՀ ԱԳ նախարարը նշել է նաև, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել բացել Թուրքիայի և Հայաստանի միջև ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև դիվանագիտական անձնագիր կրողների համար։
«Հայաստանն անկեղծորեն ցանկանում է, որ պետական սահմանները հնարավորինս շուտ բացվեն, դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն և ընդլայնվեն երկու ժողովուրդների ու մշակույթների միջև կապերը»,- նշել է նախարարը:
![](banners/armflix.jpg)