Սրբազանին սպառնում են ՀՀ իշխանական պատգամավորները և թուրքական մամուլը. հայտարարություն Դեռ երեկ Շառլ Ազնավուրը մեզ հետ էր` երգելով մեր թախիծն ու երազանքները. Մակրոն ՈՒՂԻՂ. Երեւանում հանրային տրանսպորտը գործում է բնականոն հունով ՄԻԵԴ եզրակացության մեջ նշվել էր, որ չի կարող երկքաղաքացիության պատճառով պատգամավորին մանդատից զրկելն իրավաչափ համարվել. նման մոտեցում կարող է որդեգրվել նաև Հայաստանի դեպքում. Ալվինա Գյուլումյան. «Հրապարակ» «Տեսել եմ Կարոյիս, բայց դա կապ չունի, սպասում եմ իրեն». Կարո Բալայանն անմահացել է հոկտեմբերի 15-ին Արաքսավանում. «Փաստ» Փոխեք պատմության դասագրքերը, որ ապագայում էլ տգետ վարչապետներ չունենանք. Ստեփան Դանիելյան Ե՞րբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կկանգնի միջազգային դատարանի առաջ. «Փաստ» Վախը ծանր բան է. ժամանակն օրվա իշխանությունների օգտին չի աշխատում. «Փաստ» «Նրանց համար ամենից կարևորն իշխանություն ունենալն է՝ թեկուզ հայրենիքի կորստի հաշվին». «Փաստ» Ինչու Սրբազանը․ ում թեկնածություններն են քննարկվել․ «Հրապարակ» 

«Մարդիկ փող են լվացել, այդքան բան». ամեն ինչ անում են, որ գյուղացուն թալանե՞ն. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գյուղատնտեսության ոլորտի մասին խոսում են մարդիկ, որոնք կա՛մ գյուղից տեղյակ չեն, կա՛մ էլ նախկինում կոռուպցիայի մեջ թաթախված են եղել: «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանն է «Փաստի» հետ զրույցում նման կարծիք հայտնում: «Պետությանը միլիոնավոր դոլարների վնաս տված մարդիկ նորից գլուխ են բարձրացրել ու գյուղատնտեսության ոլորտի մասին են խոսում»,-նշում է ոլորտի փորձագետը:

Անդրադառնում ենք հարցին, որ, կարծես թե, ամեն հնարավոր որոշմամբ միտում կա էլ ավելի ծանրացնել գյուղատնտեսությամբ զբաղվող մեր քաղաքացիների ֆինանսական բեռը: Օրինակ՝ վերջերս «Փաստը» գրել էր, որ «գյուղատնտեսությամբ զբաղվողները ևս հարմար պահի կհարկվեն», մասնավորաբար՝ գյուղմթերք արտադրողներն աճեցրած ամեն կիլոգրամ բերքի համար հարկ կվճարեն: «Այն անգրագետը, թույլ տվեք այդ բառն օգտագործել, որը ցանկանում է ավելացված արժեքի հարկ մտցնել, թող պատմությունն ուսումնասիրի: Կամ էլ մեկ ուրիշ տարբերակ կա՝ Հրանտ Բագրատյանը ողջ է, թող իրեն հարցնեն ու իմանան, որ հողի հարկի մեջ ներառված էր գյուղմթերքի ավելացված արժեքի հարկը: Այդ հարկը կա հողի հարկի մեջ, այլ հարց է՝ եթե ամեն ինչ անում են, որ գյուղացուն թալանեն: Ի դեպ, գյուղացուն թալանելու մասին: Թող ուշադրություն դարձնեն բանկերի կողմից տրվող վարկերին, տոկոսադրույքը դարձել է 18 տոկոս: Քսան տարի հետ ենք գնացել, այն ժամանակ էր գյուղվարկերի տոկոսադրույքը 18 տոկոս: Այսօր գյուղացուն առաջարկում են 14-ից 18 տոկոսով վարկեր: Իսկ ի՞նչ եղավ պետության հովանավորումը, վարկերի սուբսիդավորումը, այդպես էլ չիմացանք, թե անտոկոս վարկերն ովքե՞ր ստացան և ի՞նչ արեցին: Ընդամենը մեկ ուսումնասիրություն պետք է արվի, ինչո՞ւ կառավարությունը դրանով չի զբաղվում»,-նշում է մեր զրուցակիցը:

Էկոնոմիկայի նախարարության շուրջ առաջացած սկանդալին անդրադառնալով՝ Բերբերյանն ընդգծում է՝ ցույց տվեք մի նախարարի, որը տեղյակ չէ անցկացվող մրցույթներից: «Անկախ հանձնաժողովները հենց այդ նախարարն է ստեղծում: Բավական է ժողովրդին ձեռք առնեն: Վերջերս հայտարարեցին, որ ինտենսիվ այգեգործության զարգացման պետական աջակցության ծրագրի շրջանակներում խարդախությամբ պետական միջոցներ են հափշտակվել, ինձ էլ առաջարկեցին որպես փորձագետ հանդես գալ, բայց հրաժարվեցի, որովհետև խայտառակ վիճակ էր: Տնկանյութի արժեքը մոտ 10 անգամ թանկացված էր: Նորից վերադառնամ անտոկոս վարկերի հարցին՝ ո՞ւր են դրանք: Մարդիկ փող են լվացել, այդքան բան»,-ասում է փորձագետը:

Բայց լինում են արտաքինից լավը թվացող ծրագրեր, որոնք ներդրման և իրականացման փուլում ձախողվում են: Բերբերյանը բացատրում է, թե ինչու: «Շատ վատն է Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունը գյուղատնտեսության ոլորտում: Ոչ մասնագետները դարձել են փոխնախարարներ և պաշտոնյաներ: Բնագավառը պետք է հմուտ մարդկանց ձեռքում լինի: Եթե լավ ես աշխատում, երկրին օգուտ ես տալիս: Այն ժամանակ մեր չափի մեջ լավ էինք ապրում: Չափի մեջ է գեղեցկությունը, ոչ թե թալանի: Օրինակ՝ ո՞վ է էկոնոմիկայի այժմյան նախարարը, իմ, գյուղացիների համար մի անհայտ երևույթ: Քերոբյանին գոնե դեմքով ճանաչում էինք: Գյուղացին այսօր ուզում է օգտվել առաջադիմական տեխնոլոգիաներից, գիտե՞ք, թե որքան շատ բանի կարիք այսօր ունեն: Իրանը մեր հարևանն է, մեկնեցինք, պայմանագրեր ստորագրեցինք, Առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչներն ինձ հետ շփման մեջ են:

Իրանը պետական երկիր է, այնտեղ պետությունը շատ ուժեղ է, բիզնեսմենները չեն կարողանում առանց պետության աշխատել, թույլ չեն տալիս: Հիմա արգելել է պարարտանյութի արտահանումը: Բայց եթե վարչապետը զանգահարի Իրանի նախագահին, առաջարկի ամեն տարի այսինչ գումարով մեր գյուղացուն իքս քանակի պարարտանյութ տրամադրել, Իրանի ղեկավարությունն, իհարկե, կընդառաջի: Արտահանումներն Իրանի դեպքում վերահսկվում են պետության կողմից: Այսինքն, պետք է գործ ունենանք պետության հետ: Կամ՝ ասում են Ռուսաստանը կանջատի գազը, իսկ այլընտրանքն Իրանն է, բայց մեր ղեկավարությունը պետք է նորմալ բանակցի հարևան երկրի ղեկավարության հետ: Մյուսը՝ Լարսի փակման հարցն է, այն ահռելի վնաս է հասցնելու: Բայց չէ՞ որ էկոնոմիկայի նախարարությունը լաստանավեր էր գնել, ինչո՞ւ դրանք չեն գործում: Կառավարության ո՞ր անդամն է վարելու այդ լաստանավը, ուղղակի իմանանք, թե ո՞վ է, իր համար նավաստու համազգեստ գնենք, հետո էլ ամեն տեղ կասենք, որ նավաստի նախարար ունենք: Լավ, սա ի՞նչ է: Պետք է գործ անել, բայց ոչ թե գնալ ու արտագնա աշխատանքի մեկնողներին հարկել: Ի՞նչ է, ուզում են, որ այդ մարդիկ ընտանիքներին հավաքեն ու գնա՞ն: Սա է դավաճանությունը, ամեն ինչ անել, որ գյուղերը դատարկվեն»,-հավելում է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, ոլորտը ոտքի հանելու համար պետք է վերականգնել գյուղատնտեսության նախարարությունը, բայց այն պետք է աշխատեցնեն, կադրերի ընտրությունը կատարեն բանիմաց մարդիկ: «Իսկ արդյո՞ք Նիկոլը կուզենա ու կընտրի բանիմաց կադրերի, իհարկե, ոչ, իսկ այս կադրերով ոլորտը շատ երկար կյանք չունի: Գյուղատնտեսությունը պետք է «աշխատի» ժողովրդի համար: Եթե գյուղացին լավ ապրի, ժողովուրդն էլ լավ կապրի: Պետք է ստեղծել և այդ ստեղծածը վայելել: Հինգից յոթ տարվա միջակայքում հնարավոր է ոլորտը ոտքի կանգնեցնել: Անասնապահության դեպքում մանր եղջերավորների ոլորտը 2-3 տարում ոտքի կկանգնի, իսկ խոշորը՝ հինգ տարում: Միամյա կուլտուրաների դեպքում ամեն ինչ ավելի արագ կարող ենք անել՝ 1-2 տարում արդյունքը կերևա, բայց այստեղ պետք է ուշադիր լինենք, որ կարողանանք գյուղմթերքի վերամշակում անել: Ամեն երկրում դրա թարմ վաճառքը կազմում է 20-ից 30 տոկոս՝ ներքին շուկա և արտահանում, մնացածը պետք է վերամշակել: Իսկ մեզ մոտ բանջարեղենը մնում է այգիներում: Մյուս կուլտուրաների դեպքում ժամանակ է պետք: Ամեն ինչ էլ կարող ենք անել, եթե ոլորտը ղեկավարեն բանիմաց մասնագետներ»,-եզրափակում է Հրաչ Բերբերյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սրբազանին սպառնում են ՀՀ իշխանական պատգամավորները և թուրքական մամուլը. հայտարարությունԻշխանության ներկայացուցիչները համոզված են ընդդիմադիր շարժման հաջողության մեջ․ Վիգեն ՀակոբյանՀՀ-ն ջերմ վերաբերմունք ցուցաբերեց և զորակցություն հայտնեց մեզ. Իրանի փոխդեսպանը՝ Սրբազանին (տեսանյութ)Դեռ երեկ Շառլ Ազնավուրը մեզ հետ էր` երգելով մեր թախիծն ու երազանքները. ՄակրոնՈՒՂԻՂ. Երեւանում հանրային տրանսպորտը գործում է բնականոն հունով ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանն այցելել է Իրանի դեսպանատուն աղետալի ավիավթարի առիթովՄայիսի 23-ի աստղագուշակՄԻԵԴ եզրակացության մեջ նշվել էր, որ չի կարող երկքաղաքացիության պատճառով պատգամավորին մանդատից զրկելն իրավաչափ համարվել. նման մոտեցում կարող է որդեգրվել նաև Հայաստանի դեպքում. Ալվինա Գյուլումյան. «Հրապարակ»«Հրապարակ». Մինչ հունիսի 24-ը Կիրանցի 2 տան բնակիչներ պետք է լքեն տները, որոնք անցնում են ԱդրբեջանինՕրվա խորհուրդ«Տեսել եմ Կարոյիս, բայց դա կապ չունի, սպասում եմ իրեն». Կարո Բալայանն անմահացել է հոկտեմբերի 15-ին Արաքսավանում. «Փաստ»Փոխեք պատմության դասագրքերը, որ ապագայում էլ տգետ վարչապետներ չունենանք. Ստեփան ԴանիելյանԵ՞րբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կկանգնի միջազգային դատարանի առաջ. «Փաստ»Վախը ծանր բան է. ժամանակն օրվա իշխանությունների օգտին չի աշխատում. «Փաստ»Կհաջողվի՞ փարատել Փաշինյանի կասկածները․ «Հրապարակ»«Նրանց համար ամենից կարևորն իշխանություն ունենալն է՝ թեկուզ հայրենիքի կորստի հաշվին». «Փաստ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԻնչու Սրբազանը․ ում թեկնածություններն են քննարկվել․ «Հրապարակ»Տիգրանաշենո՞ւմ էլ են կադաստրային վկայականները տրվել «ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա». «Փաստ»Էլ ավելի կարճացած ոտքերով ստա-«կառավարումը». «Փաստ»Աշխատատեղերն ու աշխատավարձերը չեն փոխվել. Փաշինյանը խաբել է. Մաս 212. «Ժողովուրդ»Արփի Դավոյանը ցանկանու՞մ է ընդլայնել Գլխավոր դատախազի լիազորությունները. «Ժողովուրդ»Նվնվոցն ու ձեռքը թափ տալը ոչ մի լավ տեղ չի տանի. «Փաստ»Հրաչյա Ղևոնդյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից․ պաշտպաններԿիրանցիների վրա «աշխատում» են ուժայիները․ «Հրապարակ»Ինչո՞ւ են անձրևների արդյունքում Երևանում «գետեր» ու «լճեր» առաջանում. «Փաստ»Զբոսաշրջային օպերատորների կողմից ներգնա զբոսաշրջային փաթեթների իրացման նկատմամբ կսահմանվի ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ. «Փաստ»«Բիոլաբորատորիաների գործունեությունը մեծ ռիսկեր ու սպառնալիքներ է պարունակում». «Փաստ»Քպական պատգամավորը նորից Մոսկվայում անհատական ցուցահանդես է բացել. «Փաստ»Փաշինյանը թե՛ մասնատում է Հայաստանը, թե՛ ահռելի պետական պարտք է կուտակել, թե՛ հարստացրել թիմակիցներին. «Ժողովուրդ»Ընտանիքը կառավարության բջիջն է. «Ժողովուրդ»Աշխարհում նոր հակամարտություններ են սպասվում․ ԷրդողանՄԱԳԱՏԷ-ն դադարեցրել է Իրանի հետ բանակցությունները` Ռայիսիի մահվան պատճառովՍունակը հայտարարել Է Բրիտանիայում արտահերթ ընտրությունների ամսաթիվըՀՀ տարածքային ամբողջականությունը 29 հազար 743 քառ կմ-ով չենք ընդունում․ Սուրեն ՊետրոսյանԻնչպես են ամաչում Կիրանցը բլոկադայի ենթարկած Երեւանի ոստիկանները. (տեսանյութ)Հունիսի վերջին Ադրբեջանցիները կժամանեն Կիրանց (Հրապարակ) Սանահին վանական համալիր տանող ճանապարհին իրականացվելու են պայթեցման աշխատանքներԱյսօր Սևանա լիճ է բաց թողնվել 87 300 հատ Սևանի իշխանի Ամառային ենթատեսակԼեհաստանը հայտարարել է՝ կավելացնի զինվորականների թիվը Բելառուսի հետ սահմանինԿիրանցում տնակներ են բերվել, որոնք ըստ էության, հայ սահմանապահների համար ենԶՈՒ ԳՇ պետը ռազմական ակադեմիայում ներկայացրել է սպա դառնալու առավելություններըԳույք կորցնող գյուղացիները Կիրանցի գյուղապետարանում դիմումներ են գրում․ «Ազատություն»Մենք ամեն ինչի պատրաստ ենք՝ միայն թե իշխանափոխություն լինի. Սերժ Սարգսյան (տեսանյութ)Իրանի նախագահի հրաժեշտի արարողությանը 60 օտարերկրյա պատվիրակություններ են ժամանելՇատջրեքում կառուցվող դպրոցում թերությունները շտկելու նպատակով քանդման աշխատանքներ են կատարվելՔաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարությունների միջևԲաքվից հայտարարում են` Հայաստանը հրաժարվում է ականների մասին ամբողջական տեղեկատվություն տրամադրելՀրդեհ՝ Կոտայքի մարզում. երկհարկանի տանն առաջացած կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրիցՄեր ազգն ի՞նչ մեղք է գործել, որ Նիկոլի նման փառասեր ու անգրագետ ղեկավար է իշխում մեր երկրում. Շարմազանով
Ամենադիտված