Կայացել է Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի վիճակահանությունը
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շտաբ բնակարանում կայացել է Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի վիճակահանությունը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Վիճակահանության արդյունքում ձևավորվել են հետևյալ զույգերը. «Փյունիկ»-«Արարատ-Արմենիա», «Շիրակ»-«Ուրարտու»:
Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի հանդիպումները կկայանան ապրիլի 6-8-ը: