Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում․ մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է
Արտակարգ Պատահար![Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում․ մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է](/timthumb.php?src=disc/13-03-24/535279835c573d143fb17ea80d01c62f.jpg&w=780)
Մարտի 13-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Mercedes, Hyundai, Mazda, Nissan և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում բուժօգնություն են ցուցաբերել 3 վարորդների, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Աղբյուրը հայտնում է, որ բախման հետևանքով Mazda-ն գլխիվայր շրջվել է։
![](banners/armflix.jpg)