Փաշինյանն արձագանքել է Սրբազանի հանդիպման առաջարկին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կաթողիկոսի հետ կապված միջադեպին (տեսանյութ) Դուք վախենո՞ւմ եք ժողովրդի հետ շփվել առանց շքախմբի. լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ) Վահե Ղազարյանը պատրաստ է ընդունելու Բագրատ Սրբազանին, բայց ոչ այս ֆորմատով. ՆԳՆ խոսնակ Փաշինյանը կրկին «հարձակվեց» Եկեղեցու վրա, ասելով՝ «Որոշ մարդիկ վարկաբեկում են ինստիտուտը» (տեսանյութ) Ապրիլի 19-ին արդեն զգուշացնում էին աղետի մասին. ո՞վ էր ասում աղետի հետ Նիկոլը կապ չունի. Արմինե Մելքոնյան Վեհափառ Հայրապետի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ծառայողական քննություն չի իրականացվում. ՆԳՆ ներքին անվտանգության վարչության պետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց ԱԺ, նրան դիմավորեց Ալեն Սիմոնյանը (տեսանյութ) Վահե Ղազարյանը հանդիպման է ու չի կարող ընդունել Բագրատ Սրբազանին Բագրատ Սրբազանն այլևս հանդիպում չի պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ 

Հայաստանը կարիք ունի դեէսկալացիայի և ստրատեգիական համբերության. Հովհաննիսյան

Բլոգոսֆերա

Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է. 

«Ստերջանալու պա՞հը

Հայաստանը կարիք ունի դեէսկալացիայի և ստրատեգիական համբերության։ Սա է պետական մտածողությունը։ Մնացածն արկածախնդրություն է։ Կանենք դա գրագե՞տ ձևով, թե՞ ամեն ինչ զիջելով, հարցը սա է։

Բայց այս փուլի կարևորագույն բնորոշիչն այն է, որ Հայաստանը պարտադրված է լինելու կայացնել բարդ որոշումներ, այդ թվում՝ երկարատև ազդեցության։ Պարբերաբար դժվար ընտրության խնդիր է լինելու, և որոշումները պետք է կայացվեն, հակառակ դեպքում մեզ չեն սպասելու, և ուրիշները դրանք մեր փոխարեն են կայացնելու։

Գործող իշխանությունն իր քայլերով ոչ միայն մեզ, այլև՝ ողջ տարածաշրջանն է տանում լարվածության, պատերազմի ռեալ հավանականությամբ։ Պատերազմ, որը լինելու է մեր տարածքում։ Եթե մենք հիմա չբռնենք մեր իսկ իշխանության ձեռքը, ապա վաղը ոչ մի օտար իշխանության մեղադրելու իրավունք չենք ունենալու։ Մոսկվայից, Լոնդոնից, Վաշինգտոնից, Բրյուսելից, Թեհրանից հնչող ձևակերպումները 100 տոկոսով հաստատում են այս ամենը։ Եթե նկատել եք, արևելյան խոհեմությամբ այս պահին լուռ են Անկարան ու Բաքուն. նրանք համբերատար հետևում են Հայաստանի սխալների կուլմինացիային, որ հենց այդ պահին անեն իրենց պլանավորածը։

Ի՞նչ պետք է անենք մենք

Մեծագույն խնդիրն այն է, որ այս իշխանության նժարի հակառակ կողմում չկա հասարակությանը այլ, հստակ ճանապարհ առաջարկող ձևաչափ (ձևաչափեր)։ «Ազգային, հայրենասեր, Նիկոլ լավ հայհոյող» և այլ ձևակերպումներով ուժեր կան, բայց դա մեխանիկորեն չի երաշխավորում սառը, ռացիոնալ պատկերացումներ, ստրատեգիական մտածողություն։ Եվ վերջին տարիների զարգացումները հենց դա են ապացուցում։

Պետության պատամական շահը պահանջում է խելոք անհատներից անցում կատարել խելոք ձևաչափերի։ Այս իշխանությունը Հայաստանը հասցրել է ծանրագույն վիճակի. մենք ականապատ դաշտի ուղիղ մեջտեղում ենք, մեզնից պահանջվում է անհավանական խելամտություն, փորձի ու կարողությունների վրա հիմնված սառը, ռացիոնալ քայլերի ցանկ։ Հայաստանի պատմության նոր էջը չի կարող սկսվել անելիքի չիմացությամբ։

Եթե այս պահին մենք ոչինչ չանենք կամ գնանք 2020-ի սխալ ճանապարհով, երբ ընդդիմադիր ձևաչափերը կազմավորվում էին «ով է ավելի հարուստ, ով ավելի թանկ մեքենա ունի, ում պապան, փեսան, աները կամ եղբայրն են ավելի հարուստ են և կամ՝ ո´վ տան դարակում մի կուսակցության կնիք ունի» մրցակցության շրջանակներում, ապա Հայաստանին սպասում է Արցախի կամ Ուկրաինայի ճակատագիրը։ Առանց չափազանցության։

Այսօր մեզ օդի պես անհրաժեշտ են հանրային պրոցեսների կազմակերպիչներ։ Արդեն ակնհայտ է, որ խորհրդարանական ընդդիմությունն իր վրա չի վերցնում այդ կարևորագույն ֆունկցիան։

Այս պատմական փուլում անհրաժեշտ է նաև հանրային ուժեղ ճնշման տակ պարտադրել գործող (դեռևս) իշխանություններին՝ կասեցնել պսևդոռեֆորմները, որոնք ներքին լրացուցիչ լարվածություն և ներքին անկայունություն են ձևավորում (էլեկտրոնային դեղատոմսեր, տրանսպորտի թանկացում, «ակադեմիական քաղաք», եկամուտների պարտադիր հայտարարագրում, սահմանադրական փոփոխություններ և այլն)։ Սակայն այդ ուժեղ ճնշման համար հանրությանը պետք են կազմակերպչական իրական, ֆունկցիոնալ ձևաչափեր։ Դրանց ձևավորման համար կարևորագույն կարգախոսը պետք է լինի ներքին հաշտությունը, թիվ մեկ նախապայմանը՝ բոլոր ընտրազանգվածների հետ խոսելու և լսելու, պետական համակարգի հետ խոսելու և աշխատելու ունակությունը։ Այդ ձևաչափերի բնական դաշնակիցներն են հանրությանն իրապես հուզող խնդիրները՝ իրական մասնակցային պրոցես, որը կտանի իրական իշխանափոխության։

Հակառակ դեպքում մեր հանրային կառուցվածքը նմանվում է ստերջացված քաղաքական կենդանու, որից ոչ ոք այլևս ակնկալիք չունի»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Փաշինյանն արձագանքել է Սրբազանի հանդիպման առաջարկինԴուրս եմ եկել Փաշինյան-Ալիև դուետի դեմ. վերստին ասում եմ՝ Ալիև՛, գլուխդ պատին ես տվել. Սրբազան (տեսանյութ) Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կաթողիկոսի հետ կապված միջադեպին (տեսանյութ)Ես այստեղ չեմ եկել որպես գործիչ, այլ որպես մարդ, որը Վահե Ղազարյանի հետ Տավուշում ծառայել է․ Սրբազան Դուք վախենո՞ւմ եք ժողովրդի հետ շփվել առանց շքախմբի. լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ) Գաղտնի խմբերից մեկի ղեկավարի անունը Աշոտ Մկրտումյան է, 2-րդի ազգանունն էլ Մկրտչյան է․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը փակ էԷդ էլիտաները իրենց «Բրաբուսներով» պատերազմների ժամանակ էլ, խաղաղության ժամանակ էլ չեն տառապում․ Փաշինյան (տեսանյութ) Փաշինյանի «սարդարապատյան» փախուստն ու փրկության զուր «ճիգերը». Մանուկյան Վահե Ղազարյանը պատրաստ է ընդունելու Բագրատ Սրբազանին, բայց ոչ այս ֆորմատով. ՆԳՆ խոսնակՓաշինյանը կրկին «հարձակվեց» Եկեղեցու վրա, ասելով՝ «Որոշ մարդիկ վարկաբեկում են ինստիտուտը» (տեսանյութ) Ապրիլի 19-ին արդեն զգուշացնում էին աղետի մասին. ո՞վ էր ասում աղետի հետ Նիկոլը կապ չունի. Արմինե ՄելքոնյանՍրանք պատերազմ են հայտարարել մեր ինքնության վերջին հենասյունին․ Նարեկ ԳալստյանՎեհափառ Հայրապետի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ծառայողական քննություն չի իրականացվում. ՆԳՆ ներքին անվտանգության վարչության պետ Նոր նշանակում Հայաստանի զինված ուժերում Նիկոլ Փաշինյանը ժամանեց ԱԺ, նրան դիմավորեց Ալեն Սիմոնյանը (տեսանյութ)Վահե Ղազարյանը հանդիպման է ու չի կարող ընդունել Բագրատ ՍրբազանինԲագրատ Սրբազանն այլևս հանդիպում չի պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետՔՊ-ն փակ հանդիպում կունենա Արարատ Միրզոյանի հետ. պատգամավորներն են պահանջել․ «Ժողովուրդ»Եթե որեւէ տեսակի բախում, քաղաքացիական պատերազմ լինի, իշխանություն կոչվածն է պատասխանատու, իրենց վզին է դա. Սրբազան (տեսանյութ)«Ժողովուրդ». 16,8 մլն դրամ` ՆԳՆ զորքերի տեղաշարժի համար. Սրբազանի գլխավորած ակցիաները «թանկ» են նստում իշխանության վրաՔաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ գնում են ՆԳՆ (տեսանյութ)Գնալու եմ ՆԳՆ՝ բացատրություն ստանալու. հրամանը Վահե Ղազարյա՞նն է տվել, թե՞ իրեն են նման հրաման տվել. Բագրատ Սրբազան«Հրապարակ». Փաշինյանին այսօր երկրորդ փորձությունն է սպասվումԱլե՛ն, ի՞նչ ժամանակ ունես՝ Անժելային ես դատի տալիս, դու րյուկզակդ հավաքիր, գնու՛մ եք․ Զոհրաբյան (տեսանյութ)«Հրապարակ». Պարգեւներ հող հանձնողներին եւ ջարդարարներին«Ժողովուրդ». Թեժ օր է լինելու. Փաշինյանը ԱԺ-ում կլինի, ցուցարարները` փողոցում«Հրապարակ». Ուղարկում են աղետի գոտի, որ ակցիաներին չմասնակցենՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ հավաք Սուրբ Աննա եկեղեցու բակումԱմենայն Հայոց Հայրապետի ջանքերով է, որ մենք Սարդարապատ ունենք. Բագրատ ՍրբազանՄտածում եմ՝ ինչ կպատահեր, եթե այլ երկրում որեւէ մեկը փորձեր փակել Հռոմի Պապի առաջը եւ թույլ չտար առաջ շարժվել. Գևորգ ԹամամյանՎեհափառի դիմաց փակած ոստիկանները թլպատվա՞ծ են. Ռուբեն ՄխիթարյանՍուրբ Աննա եկեղեցու բակն արդեն բազմամարդ է. Բագրատ Սրբազանի կոչով՝ ժողովուրդը գալիս է դեպի հավաքի վայրԷլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեներըՄեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնինՀեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում Հունաստանը Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնելՈստիկանների դրսևորած անվայել պահվածքից հետո անհրաժեշտ է մտածել, թե արդյո՞ք պետք է նրանց ընտանիքի անդամների համար եկեղեցական արարողություններ կատարել. Արշակ սրբազանՍահմանազատման ու սահմանագծման գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղություններից է․ ԳալուզինԱղետի գոտիներում իրականացվող աշխատանքներում կա կամավորների ներգրավման անհրաժեշտություն. ԱՍՀՆԱխթալայում վերականգնվել է գազամատակարարումն ու էլեկտրասնուցումըԵրբևէ դժվար կլիներ պատկերացնել, որ Հայաստանի ոստիկանությունը կարող է խոչընդոտել Ամենայն հայոց հայրապետի մուտքը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՄի զարմացեք, երբ Նիկոլի «ոստիկանությունը » խոչընդոտում է Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր. ՇարմազանովՏեր Եսայի քահանա Արթենյանը Սարդարապատում ամոթանք է տվել ՔՊ-ական կարկառուններին. MediaHubԿոչ ենք անում զերծ մնալ ազգը մասնատող քայլերից․ Արցախի թեմՌուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով. Մխիթար ՀայրապետյանՎաղը կարևոր գործ ունենք անելու, բոլորիդ սպասելու ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում․ Բագրատ ՍրբազանԷլ ավելի ագրեսիվ ու դյուրագրգիռ են դարձել, առավոտյան դեպի Սուրբ Աննա եկեղեցու բակ. ԹամամյանՍարդարապատի հուշահամալիրի մոտ «սև և «կարմիր բերտավոր» ոստիկանները պոկել են Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի Աստվածամոր սրբապատկերով եպիսկոպոսական տարբերանշանըՀայոց Հայրապետն այցելեց Սարդարապատի հուշահամալիր՝ հաղթահարելով ոստիկանական պատնեշները (տեսանյութ)
Ամենադիտված