Աստծո դուռը փակ է այն հոգևորականների համար, որոնք քաղաքականությամբ են զբաղվում․ ՔՊ-ական (տեսանյութ) Պապ թագավորի օրոք հայոց բանակի թիվը հասնում էր 90.000-ի. Վարազդատ Հարությունյանը՝ Փաշինյանին ԵԿՄ սպանված անդամի հարազատները վստահ են՝ նրան խեղդել են. կասկածներ ունեն քննության օբյեկտիվության վերաբերյալ. Panorama.am Կիրանցեցիները սպառնալիքների, ճնշումների տակ են, կլինեն մարդիկ, որոնք տեղի կտան փոխհատուցմանը (տեսանյութ) Դանիել Դավթյանը՝ Սփյուռքի գործերի հանձնակատար Շատ բան կախված է Շարժման ընթացքից, իմպիչմենթի գործընթացը մեր օրակարգում է. Օհանյան (տեսանյութ) Կառավարության դիմաց «Հեռացնենք Նիկոլին» ակցիա է ընթանում (տեսանյութ) ՈւՂԻՂ. Կառավարության նիստի օրակարգում 43 հարց է, որից 40-ը չի զեկուցվում. ևս 1 հարց գաղտնի է «Վերջին զանգի» կապակցությամբ ՆԳՆ ոստիկանությունը մի քանի օրով անցնում է ուժեղացված ծառայության (տեսանյութ) Վերանայեք Ձեր գնային քաղաքականությունը. Ծաղկաձորի համայնքապետարանը՝ Գարիկ Պապոյանի «Coma club»-ի չաշխատելու մասին 

Եվրոպան այսուհետ լինելու է այն կոնֆետը, որով իշխանությունը կազմակերպելու է իր բոլոր պրոցեսները. Հովհաննիսյան

Բլոգոսֆերա

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը իր հոդվածում գրել է.

««Հայաստանը Եվրոպա է և վերջ». Սա Նիկոլի նոր կարգախոսն է, որը ծանր ասոցիացիաներ է առաջացնում տարիներ առաջ հնչեցրած նրա մեկ այլ «և վերջի» հետ։ Թե ինչով ավարտվեց այն, գիտենք բոլորս։ Թե ինչով է ավարտվելու այս մի վերջը, կարող ենք կանխատեսել այս պահից։ 

Եվրոպան այսուհետ լինելու է այն կոնֆետը, որով այս իշխանությունը կազմակերպելու է իր բոլոր պրոցեսները։ Սա շատ կարևոր է հասկանալ, որպեսզի կարողանանք ճիշտ հանրային դիմադրություն կազմակերպենք։ Իշխանությունը դնելու է վտանգավոր, բայց գրագետ-հաճելի նարատիվ, և մեր խնդիրն է լինելու՝ այն հակակշռել գրագետ-առողջ նարատիվով։ Կոպիտ ասած՝ եթե կրկին շարժվենք «Հայաստանն առանց թուրքի» կարգախոսի անալոգով՝ «Հայաստանն առանց եվրոպացու», ապա ձախողելու ենք։

Եվ այսպես.

- Ադրբեջանի բոլոր պահանջները, այդ թվում՝ տարածքային, ՀՀ իշխանությունները բավարարելու են «սա է Եվրոպա գնալու գինը» ձևակերպմամբ։

- Սահմանադրական նվաստացուցիչ փոփոխությունները բավարարվելու են՝ «սա է Եվրոպա գնալու գինը»։

- Ռուսաստանի հետ առճակատումը և դրա ցավոտ սոցիալական-տնտեսական (առնվազն) հետևանքները ժողովրդի վրա ծախելու են՝ սա է Եվրոպա գնալու գինը ձևակերպմամբ։

- Ներքին այլանդակ բոլոր քայլերը, որոնք մարդկանց կյանքն էապես դժվարացնելու են, արդարացվելու են՝ սա´ է եվրոպա գնալու գինը։

Եվրոպան առանց որևէ կոնկրետության մի կոնֆետ է, որը կախվելու է հայ հավաքական մտքի ու էմոցիաների վրա, որով խաղացնելով՝ հայ ժողովրդին տանելու են անդունդ հերթական անգամ, այս անգամ՝ անհավատալի չափերի։

Եվրոպան, որտեղ մեզ չեն սպասում.

Շատ կարևոր է ի սկզբանե ճիշտ ձևակերպել կոնտր-նարատիվը։ Եվրոպան մեր թշնամին չէ, Եվրոպան այս պահին Ռուսաստանի թշնամին է, բայց մենք կարող ենք դառնալ Եվրոպա-Ռուսաստան հակամարտության նոր տարածք։ Բառիս բուն իմաստով՝ ռումբերի ու հրթիռների ընկնելու տարածք։ Նոր ժամանակներում երկրները նախընտրում են պատերազմները վարել պրոքսի-տարածքներում։

Մենք այսօր ամեն կերպ ձգտում ենք դառնալ ԱՄՆ/ԵՄ-Ռուսաստան հակամարտության նոր ֆիզիկական մարտադաշտը։ Եվրոպան չունի ՀՀ անվտանգությունն իրապես ապահովելու որևէ լծակ։ Եվ վերջապես՝ Եվրոպայում մեզ ոչ ոք չի սպասում։ Ավելի պարզ ասած՝ մեզ սպասում են այնպես, ինչպես Ուկրաինային։

Մենք դա՞ ենք ուզում։

Եվրոպան՝ որպես լավ գործընկեր.

1991 թ-ից սկսած Հայաստանը ունեցել է ճիշտ օրակարգով լավ զարգացող հարաբերություններ Եվրոպայի հետ։ Այստեղ ամենակարևորը ճիշտ օրակարգն է։

Լ. Տեր-Պետրոսյանի օրոք կնքվել է Հայաստան-Ռուսաստան ամենակարևոր փաստաթուղթը, ռուսական աջակցությամբ մենք հաղթել ենք ղարաբաղյան պատերազմը, բայց Արևմուտքի հետ ունեինք փայլուն զարգացող հարաբերություններ։

Ռ. Քոչարյան օրոք Ռուսաստանի հետ և´ անվտանգային, և´ մյուս բոլոր առումներով ունեինք ամենաբարձր, վստահելի հարաբերությունները, միևնույն ժամանակ Ցեղասպանության ճանաչման բուռն գործընթաց գնաց ողջ արևմտյան աշխարհով։ Հայաստանի հիմնական խոշոր ներդրումներն Արևմուտքից էին՝ Քրքորյան, Էռնեկյան, Գաֆեսճյան, Սեմ Սիմոնյան, Ալբեր Բոյաջյան, Լուիզ Սիմոն-Մանուկյան, Ջ. Թուֆենկյան և այլն, Հազարամյակների մարտահրավերների ծրագիր։

Ս. Սարգսյանի օրոք երկարաձգվեց ռուսական բազայի պայմանագիրը, բազան էապես արդիականացվեց։ Հայաստանը ստացավ գերժամանակակից զինատեսակներ, և արևմուտքը դա համարեց նորմալ։ Հայաստանը դարձավ ԵԱՏՄ անդամ, ինչի շնորհիվ առ այսօր ՀՀ տնտեսությունը կարողանում է աճ արձանագրել։ Բառիս բուն իմաստով՝ Հայաստանի տնտեսությունը շնչում է ԵԱՏՄ հնարավորությունների շնորհիվ։ Միևնույն ժամանակ 2017-ին կնքվեց CEPA-ն ՝ Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

Փոխկապակցված թեմա է հայ-թուրքական հարաբերությունները։ Մինչև 2018-ը հենց նման գրագետ-հավասարակշռված արտաքին քաղաքականության շնորհիվ է հաջողվել չեզոքացնել թուրքական գործոնը որպես կենսական սպառնալիք։

Հետևություն.

Արևմուտքի հետ ճիշտ օրակարգ դնելու դեպքում ստանում ենք լուրջ գործընկեր և մեծ օգուտ։ Սխալ օրակարգի դեպքում Արևմուտքը ոչինչ չի կարող առաջարկել՝ ո´չ անվտանգություն, ո´չ տնտեսական դիվերսիֆիկացիա։ Դա հեքիաթ է, որը տեսել է մեր բարեկամ Վրաստանը, որը մի շիշ գինի չէր կարողանում վաճառել Եվրոպայում, իսկ հիմա բազմապատիկ մեծացրել է իր արտահանումը Ռուսաստան, և դա այսօր տեսնում է ուկրաինացի ժողովուրդը, որը մեռնում է հրթիռների տակ, իսկ եվրոպական հարևան պետությունները խոչընդոտներ են ստեղծում ուկրաինական ապրանքների համար՝ իբր լեհ ֆերմերների ու վարորդների տեսքով, և իբր կոնգրեսի անհամաձայնությամբ»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ձերբակալվել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալը Աստծո դուռը փակ է այն հոգևորականների համար, որոնք քաղաքականությամբ են զբաղվում․ ՔՊ-ական (տեսանյութ)Պապ թագավորի օրոք հայոց բանակի թիվը հասնում էր 90.000-ի. Վարազդատ Հարությունյանը՝ ՓաշինյանինԻրանի հանդեպ հարազատության զգացում կա․ իմ ընտանիքը այնտեղից է ներգաղթել․ Բագրատ ՍրբազանԶատուլինը հայտնել է՝ ըստ Փաշինյանի՝ ՀԱՊԿ որ 2 երկիրն է 2020-ին օգնել Բաքվին Որպես արցախցի՝ մայիսի 26-ին գնալու եմ հրապարակ և պահանջեմ Նիկոլի հրաժարականըԵԿՄ սպանված անդամի հարազատները վստահ են՝ նրան խեղդել են. կասկածներ ունեն քննության օբյեկտիվության վերաբերյալ. Panorama.amԿիրանցեցիները սպառնալիքների, ճնշումների տակ են, կլինեն մարդիկ, որոնք տեղի կտան փոխհատուցմանը (տեսանյութ)Դանիել Դավթյանը՝ Սփյուռքի գործերի հանձնակատարՇատ բան կախված է Շարժման ընթացքից, իմպիչմենթի գործընթացը մեր օրակարգում է. Օհանյան (տեսանյութ)Կառավարության դիմաց «Հեռացնենք Նիկոլին» ակցիա է ընթանում (տեսանյութ)Կառավարությունը որոշեց․ ՔՊ գրասենյակը կտեղափոխվի Հանրապետության փողոցԲաքվի հետ դեռ դիրքորոշումների տարբերություն կա, բայց գնում ենք դեպի խաղաղություն. փոխնախարար (տեսանյութ)ՈւՂԻՂ. Կառավարության նիստի օրակարգում 43 հարց է, որից 40-ը չի զեկուցվում. ևս 1 հարց գաղտնի է Իշխանությունն առաջին պլան է բերել մարդկային առումով կորցնելու բան չունեցող «խուրդվող» դեմքերին․ Տիգրան Աբրահամյան«Վերջին զանգի» կապակցությամբ ՆԳՆ ոստիկանությունը մի քանի օրով անցնում է ուժեղացված ծառայության (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ Խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցներըՎերանայեք Ձեր գնային քաղաքականությունը. Ծաղկաձորի համայնքապետարանը՝ Գարիկ Պապոյանի «Coma club»-ի չաշխատելու մասինԿարող ենք հրաժարական տալ, բայց հետո իշխանության կգան ուժեր, որոնք «կուկրաինականացնեն» Վրաստանն ու ՌԴ-ի դեմ 2-րդ ճակատ կբացեն. վարչապետՍրբազանին սպառնում են ՀՀ իշխանական պատգամավորները և թուրքական մամուլը. հայտարարությունԻշխանության ներկայացուցիչները համոզված են ընդդիմադիր շարժման հաջողության մեջ․ Վիգեն ՀակոբյանՀՀ-ն ջերմ վերաբերմունք ցուցաբերեց և զորակցություն հայտնեց մեզ. Իրանի փոխդեսպանը՝ Սրբազանին (տեսանյութ)Դեռ երեկ Շառլ Ազնավուրը մեզ հետ էր` երգելով մեր թախիծն ու երազանքները. ՄակրոնՈՒՂԻՂ. Երեւանում հանրային տրանսպորտը գործում է բնականոն հունով ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանն այցելել է Իրանի դեսպանատուն աղետալի ավիավթարի առիթովՄայիսի 23-ի աստղագուշակՄԻԵԴ եզրակացության մեջ նշվել էր, որ չի կարող երկքաղաքացիության պատճառով պատգամավորին մանդատից զրկելն իրավաչափ համարվել. նման մոտեցում կարող է որդեգրվել նաև Հայաստանի դեպքում. Ալվինա Գյուլումյան. «Հրապարակ»«Հրապարակ». Մինչ հունիսի 24-ը Կիրանցի 2 տան բնակիչներ պետք է լքեն տները, որոնք անցնում են ԱդրբեջանինՕրվա խորհուրդ«Տեսել եմ Կարոյիս, բայց դա կապ չունի, սպասում եմ իրեն». Կարո Բալայանն անմահացել է հոկտեմբերի 15-ին Արաքսավանում. «Փաստ»Փոխեք պատմության դասագրքերը, որ ապագայում էլ տգետ վարչապետներ չունենանք. Ստեփան ԴանիելյանԵ՞րբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կկանգնի միջազգային դատարանի առաջ. «Փաստ»Վախը ծանր բան է. ժամանակն օրվա իշխանությունների օգտին չի աշխատում. «Փաստ»Կհաջողվի՞ փարատել Փաշինյանի կասկածները․ «Հրապարակ»«Նրանց համար ամենից կարևորն իշխանություն ունենալն է՝ թեկուզ հայրենիքի կորստի հաշվին». «Փաստ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԻնչու Սրբազանը․ ում թեկնածություններն են քննարկվել․ «Հրապարակ»Տիգրանաշենո՞ւմ էլ են կադաստրային վկայականները տրվել «ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա». «Փաստ»Էլ ավելի կարճացած ոտքերով ստա-«կառավարումը». «Փաստ»Աշխատատեղերն ու աշխատավարձերը չեն փոխվել. Փաշինյանը խաբել է. Մաս 212. «Ժողովուրդ»Արփի Դավոյանը ցանկանու՞մ է ընդլայնել Գլխավոր դատախազի լիազորությունները. «Ժողովուրդ»Նվնվոցն ու ձեռքը թափ տալը ոչ մի լավ տեղ չի տանի. «Փաստ»Հրաչյա Ղևոնդյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից․ պաշտպաններԿիրանցիների վրա «աշխատում» են ուժայիները․ «Հրապարակ»Ինչո՞ւ են անձրևների արդյունքում Երևանում «գետեր» ու «լճեր» առաջանում. «Փաստ»Զբոսաշրջային օպերատորների կողմից ներգնա զբոսաշրջային փաթեթների իրացման նկատմամբ կսահմանվի ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ. «Փաստ»«Բիոլաբորատորիաների գործունեությունը մեծ ռիսկեր ու սպառնալիքներ է պարունակում». «Փաստ»Քպական պատգամավորը նորից Մոսկվայում անհատական ցուցահանդես է բացել. «Փաստ»Փաշինյանը թե՛ մասնատում է Հայաստանը, թե՛ ահռելի պետական պարտք է կուտակել, թե՛ հարստացրել թիմակիցներին. «Ժողովուրդ»Ընտանիքը կառավարության բջիջն է. «Ժողովուրդ»
Ամենադիտված