Արևմուտքի հետ հարաբերությունների խորացումն ուղղված չէ Ռուսաստանի դեմ․ Միրզոյան
ՔաղաքականԱյս պահին Ազգային ժողովում է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ով պատասխանում է պատգամավորների հարցերին։ Մասնավորապես նա իր խոսքում անդրադարձել է ՀՀ կողմից վարվող արտաքին քաղաքականությանը․
«Երբ տեսնում ես, որ քո անվտանգային մեխանիզմները այլ երկրների հետ չեն աշխատում, դու ուղղակի պարտավոր ես փորձել կառավարել այդ իրավիճակը այնպես, որ այդ մարտահրավերները քեզ չոչնչացնեն։ Օրինակ՝ կարգավորել հարաբերությունները կոնֆլիկտի կողմերի հետ, գտնել նոր գործընկերներ, որոնց հետ համագործակցությունը գոնե մի փոքր կբարձրացնի պաշտպանվածության աստիճանը։
Այնպես չէ, որ ամեն ինչ նորմալ աշխատում էր, գոնե այս մասով ամեն ինչ վարդագույն էր, և հանկարծ մի օր իշխանությունը որոշեց շրջադարձ անել դեպի Արևմուտք, և դրանից հետո սկսվեցին խնդիրները։
Ճիշտ հակառակը․ ես ձեզ վստահեցնում եմ ու պաշտոնապես հայտարարում՝ Հայաստանը որևէ մեկի դեմ որևէ ծրագրում ներգրավված չէ և իր հարաբերությունները չի կառուցում։ Եթե նկատի ունեք ՌԴ-ն և մեր հարաբերությունների խորացումն Արևմուտքի հետ, կարող եմ շատ ուղիղ ասել՝ Արևմուտքի, ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների խորացումն ուղղված չէ ՌԴ-ի դեմ, և նպատակ չունի այդ հարաբերություններն ի չիք դարձնել։
Հարևանների մասով մեր տեսլականը հետևյալն է՝ հարաբերությունների լիարժեք կարգավորում Թուրքիայի հետ, խաղաղության գործընթաց Ադրբեջանի հետ, և կրկին՝ ոչ մեկի դեմ»,- վստահեցրեց նախարարը։
Այս թեմայով
ՀՀ-ԵՄ հարաբերություններում քննարկվում են հարցեր, որոնք նախատեսված չեն CEPA-ում. Միրզոյան (տեսանյութ)
Ռուսաստանը բաց է Արևմուտքի հետ երկխոսության համար՝ հավասարը հավասարի սկզբունքով. Լավրով
Հաջիևն ու Սալիվանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
Միրզոյանն ու Ավստրիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված քայլեր
Պետք է արձանագրենք նաև դրական զարգացումները. ապրիլին Հայաստանը և Ադրբեջանը վերջապես մեկնարկել են սահմանազատման աշխատանքները. Միրզոյան
Վլադիմիր Պուտինը և Սի Ցզինպինը քննարկել են ուկրաինական ճգնաժամը
Մենք եղբայրների պես ենք. Լուկաշենկոն՝ Բելառուս-Ադրբեջան հարաբերությունների մասին
Ռուսաստանի հայերի միությունը ընդլայնված նիստի որոշմամբ իր զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը (տեսանյութ)
Ժողովուրդ, ռուսական փողով խաչապուրի կտա՞ք. Սրբազանի հեգնանքը՝ ուղղված ամբաստանողներին (տեսանյութ)
Համոզված ենք, որ խաղաղության պայմանագրի կնքմամբ կարող է վերջ դրվել երկարամյա հակամարտությանը և երկարատև խաղաղություն հաստատվել տարածաշրջանում. Միրզոյան