Ներքին գործերի նախարարության հարևանությամբ հրդեհ է բռնկվել Արցախցիների նկատմամբ ատելության խոսքն օրեցօր նոր դրսևորումներ է ստանում. Գեղամ Ստեփանյան Ֆինանսների նախարարը արձակուրդի է մեկնում ՀՀ բուհերում Չինաստանի փորձով դասավանդման նոր մեթոդաբանություն են կիրառելու Պատանեկան իդիոպաթիկ արթրիտ` ժամանակակից դեղերով բուժումը հասանելի է նաև Հայաստանում (տեսանյութ) Անազատության մեջ գտնվող կանայք հանդիպել են իրենց երեխաներին. Տոնական միջոցառում «Աբովյան» ՔԿՀ-ում Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում պարտվեց Սլովենիայի ընտրանուն ՃՏՊ Վանաձոր-Դիլիջան ճանապարհին․ տուժածներին տեղափոխել են հիվանդանոց ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է «Ես հետևում եմ Օլիմպիական խաղերին» խորագրով գիտելիքների մրցույթ Փաշինյանը ՔՊ նիստ է գումարել 

Եվրոպական «կոնֆետ»՝ դեպի ո՞ւր տանող ճանապարհին. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եվրոպական խորհրդարանն օրերս, ինչպես հայտնի է, նոր բանաձև ընդունեց: Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանը հաստատել է, որ դատապարտում է «Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք ադրբեջանական ռազմական ներխուժման և դրա որոշ մասերի շարունակվող օկուպացման վերաբերյալ և վերահաստատում է ադրբեջանական զորքերի դուրսբերման իր պահանջը Հայաստանի ողջ ինքնիշխան տարածքից»: Հետո՝ լուրջ մտահոգություն է հայտնում Ադրբեջանի նախագահի և այլ պաշտոնյաների հայտարարությունների առնչությամբ, որոնք սպառնում են Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, այդ թվում՝ «Ադրբեջանը Նախիջևանի էքսկլավին կապող արտատարածքային միջանցքի պահանջը»:

Ապա՝ նախազգուշացնում է Ադրբեջանին՝ «Հայաստանի դեմ ցանկացած հնարավոր ռազմական արկածախնդրությունից»: Եվ, ի վերջո, Եվրախորհրդարանն այդ բանաձևով առաջարկում է դիտարկել Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հնարավորությունը: Բանաձև մի ասա, դյուրահավատների և իշխանամետ լսարանի հոգու և լսելիքի բալասան ասա: Պատահական չէր, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ կառավարության վերջին նիստից առաջ մի ձոնախառն ելույթ ունեցավ այդ հոգեպարար առիթով, մի բան էլ հորդորեց, որ այդ բանաձևը հանրային քննարկման առարկա դառնա: Բայց հանրության իրատես մասն էլ, հակառակի պես, դրել ու քննարկում է, թե Նիկոլ Փաշինյանը Եվրոպայի «ըգրիմենթով» (նախկին «դաբռո») էլ ինչ տարածքներ է ցանկանում նվիրել Ալիևին, որին, ինչպես պարզվում է, դեռ 2018-ին էր խոստացել, որ ինչ կա-չկա տալու է, հանձնելու է:

Բայց եկեք չշեղվենք արծարծյալ բանաձևից: Իրականում Եվրոպական խորհրդարանի այդ՝ ահազդու բառերով հարուստ բանաձևը, պատկերավոր ասած, «կոնֆետ» է՝ առաջին հերթին կամավոր դյուրահավատների, այսինքն՝ խաբվելու և ինքնախաբեության հակված անձանց համար: Սկսենք շատերին ուշքամաղ անող «ԵՄ անդամության թեկնածության» պարագայից: Դա մի այնպիսի օղաբլիթ է, որը տարբեր երկրների քթի տակ տասնամյակներով պահելով՝ այդ երկրներին «պարացնում» են այնպես, ինչպես եվրոպական տերությունների խելքին, ավելի շուտ՝ շահերին... «փչի»: Որ այդքան արագ ու զվարթախինդ լիներ, ապա Եվրոպայի սիրելի Ուկրաինան կամ, օրինակ՝ մեր հարևան Վրաստանը, էլ չենք խոսում Հայաստանի ու հայության երդվյալ թշնամի ու մարդակեր Թուրքիայի մասին, արդեն վաղուց ԵՄ կապտա-աստղավառ գրկում կլինեին: Եվրոպայում մեզ ոչ ոք չի սպասում: Ու ոչ միայն մեզ: Եվրոպայում թքած ունեն հայկական, վրացական, ուկրաինական շահերի վրա, անվտանգության վրա, ապրանքների վրա և այլն...

Այդ դեպքում ինչո՞ւ են նման քաղցր-մեղցր բաներ ասում Հայաստանի մասին ու Հայաստանի ականջին: Այդ եվրոպական «կոնֆետի» հիմնական քաղաքական նպատակը Հայաստանը Ռուսաստանի ազդեցության գոտուց պոկելն է, Հայաստանը Ռուսաստանի ու Իրանի դեմ ուղղելը, այսինքն՝ Հայաստանին ինքնասպանություն գործելու գայթակղության ենթարկելը: Չէ, առհասարակ, լավ է, որ Եվրոպական խորհրդարանում նման հնչեղ բանաձև են ընդունել: Այլ պարագաներում նույնիսկ կարելի էր սրտանց ողջունել: Բայց կներեք, որ ոմանց անհիմն, իսկ ոմանց էլ (հասկանալի է՝ ում) արհեստական ոգևորության վրա պաղ ջուր ենք ցանում ու հարցնում, իսկ բանաձևն ընդունելուն հաջորդած այս երկու օրվա ընթացքում ադրբեջանական զավթիչները Հայաստանի օկուպացված տարածքի ո՞ր մասից են հեռացել:

Ասենք ավելին. Թուրքիան արդեն համարյա 50 տարի է, ինչ զավթել է Կիպրոսի մի մասը: Ու դեռ այնտեղ են թուրքական օկուպանտները: Չնայած, այս տասնամյակներում Եվրոպական խորհրդարանի և հազարումի նման կառույցի դատապարտող հայտարարություններ այնքան են եղել, որ դրանցով երևի կարելի էր մի քանի մետրանոց պատ շարել: Թեպետ, ինչո՞ւ հասնենք Կիպրոս: Հենց մեր օրինակը ու թարմ օրինակը մեզ քի՞չ է: Հաագայի Միջազգային դատարանի (իսկ դա արդեն միայն Եվրոպան չէ, այլ մի ամբողջ ՄԱԿ) վճիռը ձեռքներին՝ Հայաստանի իշխանությունները կարողացա՞ն Բերձորի միջանցքով սնունդ և դեղորայք հասցնել շրջափակված արցախցիներին:

Ո՛չ: Եվրոպան ու մնացածները հեչ մի բանով կարողացա՞ն կանխել Ադրբեջանի կողմից Արցախի հայության դեմ իրականացված ցեղասպանական ոճիրը՝ զանգվածային տեղահանությունն ու հայաթափումը: Ո՛չ և կրկին՝ ո՛չ: Քանի-քանի այդպիսի հայտարարություններ ու կոչեր են եղել: Ու էլի, հայտարարությունների, բանաձևերի պակաս չի լինի՝ է՛լ մտահոգվում ենք, է՛լ պահանջում ենք, է՛լ հորդորում ենք... Բայց մե՞ջն ինչ: Ի դեպ, մի ուշագրավ դիտարկում ևս: Կառավարության վերջին նիստում, չնայած Եվրոպական խորհրդարանի բանաձևին նվիրված ելույթին, Նիկոլ Փաշինյանն արդեն կարծես այնքան էլ ոգևորված չէր խոսում, աչքերը չէին կայծկլտում, ձայնն էլ մի տեսակ այն չէր, մի տեսակ եվրոձայն չէր, էլի:

Ըստ երևույթին, ինչ-որ գործընթացներ են ազդել, թե չէ դա իրենից չէ, որ ԵՄ անդամության թեկնածու դառնալու հավանականությունը հանրությանը չներկայացրեց այնպես, որ Հայաստանն արդեն ԵՄ անդամ է ու վաղվանից վիզաներն ազատականանում են, դե, եվրոպական ցանկացած երկիր էլ կարելի կլինի թռչել, ասենք, հինգ եվրոյով: Եթե մի փոքր ավելի լուրջ, ապա, այո, վատ չէ, որ Եվրոպական խորհրդարանը նման բանաձև է ընդունել: Բայց պետք չէ դրա հետ կապված դրսևորվել կուտ տեսած վառեկի նման: Առավել ևս, որ այդ բանաձևը, Եվրոպական խորհրդարանն էլ՝ հետը, ոչ մի պարտադրողական լծակ չունի: Դա զուտ քաղաքական, առավելապես՝ քարոզչական բանաձև է: Եթե Հայաստանն արտաքին քաղաքականություն ունենար, ապա այդ բանաձևը կհամալրեր մեր արտաքին-քաղաքական զինանոցը: Այդպիսի խոսք կա. «Դժոխք տանող ճանապարհը սալարկված է բարի մտադրություններով»: Պարզվում է՝ ճանապարհին նաև «կոնֆետ» կարող են տալ:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ներքին գործերի նախարարության հարևանությամբ հրդեհ է բռնկվելԱրցախցիների նկատմամբ ատելության խոսքն օրեցօր նոր դրսևորումներ է ստանում. Գեղամ ՍտեփանյանՖինանսների նախարարը արձակուրդի է մեկնումՀՀ բուհերում Չինաստանի փորձով դասավանդման նոր մեթոդաբանություն են կիրառելուՊատանեկան իդիոպաթիկ արթրիտ` ժամանակակից դեղերով բուժումը հասանելի է նաև Հայաստանում (տեսանյութ)Անազատության մեջ գտնվող կանայք հանդիպել են իրենց երեխաներին. Տոնական միջոցառում «Աբովյան» ՔԿՀ-ումՀայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում պարտվեց Սլովենիայի ընտրանունՃՏՊ Վանաձոր-Դիլիջան ճանապարհին․ տուժածներին տեղափոխել են հիվանդանոցՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է «Ես հետևում եմ Օլիմպիական խաղերին» խորագրով գիտելիքների մրցույթՓաշինյանը ՔՊ նիստ է գումարելԱրաբկիրի եկեղեցու հարևանությամբ խոշոր հրդեհ է բռնկվելՓոխքաղաքապետը Կոմիտասի շուկայի առևտրականներին ասել է՝ ևս 3 ամիս կարող են շարունակել աշխատելՆիկոլը լեգիտիմ չէ ու ժողովրդականություն էլ չունի. ՇարամազանովՄԻՊ-ը զեկույց է ներկայացրել՝ փորձելով հերքել իր աշխատանքի նկատմամբ քննադատությունըԲագրատ Սրբազանը ներկայացրել է, թե ինչ գործառույթներ է ունենալու անցումային ԿառավարությունըՌԴ-ից ՀՀ ներկրվող գազատարի մի մասն այսպիսով հայտնվում է թշնամու հսկողության ներքո. Դավթյան (տեսանյութ)ՀՀ-ն պատասխանել է Ադրբեջանի վերջին առաջարկներինՀունիսի 9-ին` 18:30-ին, կհավաքվենք հրապարակում, որը հանգրվանային է լինելու. Բագրատ Սրբազան«Մարող» շարժումն ու ՔՊ-ի «բայաթին». ՀրապարակԴուք կառավարության կազմը չե'ք իմանալու, չեք իմանա` դուք կա՞ք դրա մեջ, թե ոչ. Սրբազանը` ՉալաբյանինԳեղարքունիքի մարզպետը տնօրեններին հրահանգել է՝ բացառել աշխատակիցների հանդիպումը Սրբազանի հետ. Yerkir.amԱրթուր Չիլինգարովի հուղարկավորությանը մասնակցել է ՌԴ ողջ էլիտան, իսկ հայկական կողմը անտեսել է հայազգի մեծանուն բևեռախույզի հրաժեշտի արարողությունը (տեսանյութ)Շարժումից 3 մարդ կալանավորվում է, նրանցից մեկն այսօր 3-րդ զավակն է ունեցել. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)Արարատ Միրզոյանը ստում է՝ պնդելով, թե Թուրքիան պահանջներ չունի Հայաստանից․ քաղաքագետԳնացել ենք ՄԻՊ գրասենյակ, որ հարցադրում անենք` 30 հոգով մարդ են ծեծում, Վեհափառի մուտքն են արգելում. Սրբազան (տեսանյութ)Ամռանն այս գործը կվերջացնենք, մարդիկ թեթևացած, սիրուն, սրտները հանգիստ կգնան հանգստանալու. Սրբազան (տեսանյութ)Բագրատ Սրբազանի և արևելագետ Գուրգեն Մելիքյանի ջերմ հանդիպումը` Սուրբ Աննա Եկեղեցու բակումՓաշինյանի հեռացումն այլընտրանք չունի․ մեր մասնակցությունն ենք բերում Պայքարին․ հայտարարությունԴեմ եմ` անվերջանալի թվացող ճահճի մեջ ապրելուն. Ջուս ՀամբարյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Տանյա ՖայոնըՎրաստանում պատրաստվում են արգելել ԼԳԲՏ քարոզը. Արման ԱբովյանՈՒՂԻՂ. Սրբազանն ու շարժման անդամները Սուրբ Աննա եկեղեցու բակում ենՄԻՊ-ի այսօրվա պահվածքն ամրապնդեց այն մոտեցումը, որ նա սպասարկում է իշխանության նախասիրությունները. ԱբրահամյանԷջմիածին-Մարգարա ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվելԵրևանում ընթանում է բալետային փառատոնը, որը մեր առօրյան փոխելու հավակնոտ մի ծրագիր է․ ԱվինյանԱԳՆ-ի դիմաց ակցիայի ընթացքում խուլիգանություն համար քրեական հետապնդում է հարուցվել 5 անձի նկատմամբ Ինչո՞ւ ՄԻՊ–ն այսօր չընդունեց Բագրատ Սրբազանին (տեսանյութ)ԵԱՏՄ-ում էներգետիկ շուկաների հարցով տարակարծություններ կան․ Մհեր Գրիգորյան ՊԵԿ մաքսային տեսուչին մեղադրանք է ներկայացվել իրանցիներից կաշառք ստանալու համար, նա կալանավորվել է Արթուր Հովհաննիսյանը ոչ պաշտոնական էջում ներողություն է խնդրել հինգերորդ ալիքից.  «Հրապարակ»ԵՄ որոշ երկրներից ազդակներ կան Հայաստանում ներդրումները ավելացնելու վերաբերյալ․ Պապոյան Եզրահանգումը մեկն է․ Սերժ Սարգսյանը ճիշտ է. Վարդան Պողոսյան Լուկաշենկոն Մոնղոլիայի նախագահից ստացել է 2 ձի և նվիրել է 2 տրակտոր (լուսանկարներ) Մոսկվայում դատարանը Ժիրինովսկու ապօրինի որդուն օրինական է ճանաչել Ահազանգ. Աճարկուտում մարդկանց գույքը քանդում են առանց նրանց համաձայնության Հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում ԱԳՆ փոխնախարարը խուսափեց պատասխանել, թե ինչու որևէ մեկը չիջավ և չհանդիպեց Շարժման մասնակիցների հետ (տեսանյութ)Պարոն Պապոյան, կներեք էլի, Դուք տեղակալ կամ գործ չունե՞ք, բոլորը տեղակալներին են ուղարկել. Խամոյան (տեսանյութ) Շվեյցարիան ՀՀ է գործուղել Մարդասիրական օգնության կորպուսի մասնագետների«Ուրարտու»-ի երեք ֆուտբոլիստ երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ
Ամենադիտված