Սրբազան շարժումը հույս է տալիս, որ կվերադառնամ իմ հայրենիք. Քարվաճառի նախկին համայնքապետ (տեսանյութ) 7 էրեխուս վերցնեմ՝ ո՞ւր տանեմ. իմ համար չեմ մտածում. նորաբակցի (տեսանյութ) Ոստիկանները խանգարում են, ճանապարհը փակում են, որ չգանք Երևան ու չմասնակցենք հանրահավաքին. Գեղարքունիքի բնակիչ (տեսանյութ) Արթուր Սուքոյանն ազատ է արձակվել, նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք Թալանել են Անի Երանյանի ավտոմեքենան Փաշինյանի օրակարգում Բաքու այց պլանավորված չէ․ խոսնակ Հայաստանը «Գիքորի գլխարկով» և կուզ մեջքով չպետք է ներկայանա աշխարհին, որը չի հակադարձում թշնամուն (տեսանյութ) Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Հիվանդանոցում տեղ չկա. քաղաքացին բռնացրեց Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ) ՀԻՄԱ. բողոքի եւ իրազեկման ակցիա՝ կառավարության դիմաց 

Նոր՝ «երրորդ ուժի» սպասումով

Վերլուծական

Հայաստանում և Հայաստանի շուրջ քաղաքական գործընթացների ծավալմանը զուգահեռ վերստին հրապարակ է գալիս այսպես ասած՝ երրորդ ուժի կամ երրորդ ճանապարհի գաղափարը, որը հանրության կողմից դիտարկվում է իբրև ստեղծված ծանրագույն իրավիճակից դուրս գալու միակ ռեալ հնարավորություն: Շարքային քաղաքացիներն իրավացիորեն բողոքում են թե՛ նախկին իշխանություններից, թե՛ գործող քաղաքական թիմի վարած քաղաքականությունից, որի արդյունքում ունենք կորսված Արցախ, վտանգի առջև հայտնված Տավուշ, Սյունիք, Վայոց Ձոր, Գեղարքունիք, տասնյակ հազարավոր փախստականներ, ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակ, պատեհապաշտ և անհաշվենկատ արտաքին քաղաքականություն: Հասարակ քաղաքացիներն այլևս միակարծիք են, որ երրորդ ուժ՝ այլընտրանք է պետք, հակառակ դեպքում՝ ոչ մի փոփոխության, այսպես կոչված՝ փրկության շանս չկա, քանի որ եթե մնացին «նախկիններն» ու «ներկաները», կրկին միմյանց հետ քաղաքական ֆուտբոլ են խաղալու, մեկին մերժելու համար ընտրելու են մյուսին ու քաղաքական քաոսը շարունակվելու է: Լավ, եթե միայն քաղաքական մակարդակում մնար, բայց քանի որ Հայաստանում այդ քաղաքական անկարողունակության հետևանքներն ունեն ռեալ երևութական, շոշափելի հետևանքներ, ապա էլ ավելի է մարդկանց մտքում ամրանում երրորդ ուժի անհրաժեշտության միտքը: 

Այս մասին են վկայում նաև ՀՀ-ում անցկացված բոլոր վերջին սոցհարցումները: Այսպես, տելեգրամյան ալիքներից մեկում իրականացված օնլայն սոցհարցումը փաստում է, որ հանրության մոտ 70 տոկոսը քաղաքական այլընտրանքի փնտրտուքների մեջ է և կարիք ունի նոր քաղաքական դեմքերի, ովքեր չեն ասոցացվում նախկին եւ ներկա իշխանությունների հետ, ինչն էլ առաջ է բերում  երրորդ ուժի ձեւավորման անհրաժեշտություն:

Իր հերթին, Վերլուծական հետազոտությունների կենտրոնի (CISR) կողմից անցկացված նոր համազգային հարցման արդյունքները վկայում են, որ Հայաստանում հարցվածների 60%-ը չի վստահում հասարակական և քաղաքական գործիչներից և ոչ մեկին և ցանկանում է դաշտում տեսնել նոր դեմքերի՝ նոր գաղափարներով, նոր ճանապարհային քարտեզով: 

Մեկ այլ օրինակ՝  Հայաստանում «GALLUP»-ի լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ընկերության հրապարակած սոցհարցման արդյունքներով  հարցվածների միայն 34 %-ն է հավանություն տվել վարչապետի գործունեությանը, իսկ կեսից ավելին՝ 52,6 %-ը, նշել է, որ հավանություն չի տալիս։ Կառավարությունն էլ ավելի «ոչ պոպուլյար» է. հավանություն՝ 29,1 %, իսկ 57,7 %-ը նշել է, որ հավանություն չի տալիս: Եթե չեք մոռացել, կա նաև ՀՀ նախագահ, որի գործունեությանը հավանություն է տվել 23 տոկոսը, իսկ հավանություն չի տվել 53,7 տոկոսը: Ամենատխուրը խորհրդարանական կառավարման մոդելով մեր հանրապետությունում ԱԺ-ի վիճակն է. հավանություն է տվել 22,2 %-ը, իսկ 64 %-ը հավանություն չի տվել: Այստեղից ի՞նչ է հետևում: Իսկ այստեղից ուղիղ գծով հետևում է, որ Հայաստանը կառավարում է մի թիմ, որի իշխանության պայմաններում իշխանության գրեթե անխտիր բոլոր ճյուղերի գործունեությանը մարդկանց կեսից ավելին հավանություն չի տալիս:

Հասկանալի է, որ հանրության տրամադրություններն ի վերջո պետք է գեներացվեին կոնկրետ գործողությունների և քայլերի, ինչն էլ այժմ, կարծես թե, տեղի է ունենում: Տարբեր հարթակներում՝ այդ թվում նաև մարզերում, ամենօրյա ռեժիմով քաղաքական ուժերի ու գործիչների միջև ընթանում են հանդիպումներ և քննարկումներ, որոնց արդյունքում մոտ ապագայում կարող է ձևավորվել երրորդ ուժ, որն էլ իր հերթին կառաջնորդի ժողովրդին ու կփորձի նրան դուրս բերել ստեղծված անելանելի վիճակից: Քանի որ հասարակության մեծամասնության մոտ երրորդ ուժի անհրաժեշտության հարցում արդեն իսկ ձևավորվել աներկբա կոնսենսուս, քաղաքական դաշտը պարտավոր է լուրջ և հիմնավոր առաջարկ ներկայացնել և կասկածից վեր է, որ այն ուժը կամ ուժերը, որոնք կկարողանան զբաղեցնել երրորդ ուժի նիշան՝ ստանալու են հանրության մեծամասնության աջակցությունը և իշխանությունը վերցնելու նրանց շանսերն անչափ մեծ են լինելու:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սրբազան շարժումը հույս է տալիս, որ կվերադառնամ իմ հայրենիք. Քարվաճառի նախկին համայնքապետ (տեսանյութ)Բաց կառավարման բարեփոխումների առաջընթացը կարևոր նշանակություն ունի մեր տարածաշրջանի համար. Արայիկ Հարությունյան 7 էրեխուս վերցնեմ՝ ո՞ւր տանեմ. իմ համար չեմ մտածում. նորաբակցի (տեսանյութ)Ոստիկանները խանգարում են, ճանապարհը փակում են, որ չգանք Երևան ու չմասնակցենք հանրահավաքին. Գեղարքունիքի բնակիչ (տեսանյութ)Ռուսաստանը կարող է հարվածել Ուկրաինային զենք մատակարարող երկրներին. ՊուտինԱրթուր Սուքոյանն ազատ է արձակվել, նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանքԹալանել են Անի Երանյանի ավտոմեքենանՆիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առիթով շնորհավորել է Շվեդիայի վարչապետինԻրավիճակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում բարդ է և ավելի բարդանալու միտում ունի. ՇոյգուԳանգի, դիմային ոսկրերի ու այլ կոտրվածքներ. ԲԿ-ն մանրամասներ է հայտնել պատուհանից ընկած երեխայի վիճակից Փաշինյանի օրակարգում Բաքու այց պլանավորված չէ․ խոսնակՄի քանի ժամով կդադարեցվի որոշ բնակավայրերի ջրամատակարարումը Հայաստանը «Գիքորի գլխարկով» և կուզ մեջքով չպետք է ներկայանա աշխարհին, որը չի հակադարձում թշնամուն (տեսանյութ)Գործատուն օրենք է խախտում, եթե մերժում է հայրության արձակուրդ մեկնելու աշխատակցի դիմումը. ԱԱՏՄ «Սա բավարար չէ. տասնյակ հազարավոր մարդիկ տեսել են պիկ-ժամին հեռարձակված կեղծիքը, իսկ ցերեկը հեռարձակված՝ «լղոզված» հերքումը կտեսնեն քչերը». Մելիքյանը՝ Հ1-ի «ներողության» մասին Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՌուսաստանը պատրաստ է խորհրդատվական օգնություն ցուցաբերել Հայաստանին և Ադրբեջանին. Բաքվում ՌԴ դեսպանԳործադիրը «Արամ Խաչատրյան» համերգասրահում նորոգման աշխատանքների համար գումար է հատկացրել Հիվանդանոցում տեղ չկա. քաղաքացին բռնացրեց Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)ՀԻՄԱ. բողոքի եւ իրազեկման ակցիա՝ կառավարության դիմացՎրթանես եպիսկոպոս Աբրահամյանն առաջիկա օրերին հանդիպումներ է նախատեսում արցախահայության հետ Մբապեն Ֆրանսիայի հավաքականում գրանցած ցուցանիշով շրջանցել է Անրիին և ԶիդանինԱրսեն Թորոսյանի մոտ ինչ-որ խնդիր կա մարմինը կառավարող օրգանի և անսանձելի լեզվի միջև. Տեր Գաբրիել քահանա ՎարդանյանԱռաջին ալիքը ներողություն է խնդրել աղմկահարույց ռեպորտաժի համար, որտեղ անդրադարձ է եղել Սրբազան պայքարին (տեսանյութ)Աղետի գոտում արդեն չորս հետիոտնային կամուրջ է կառուցվել, ևս մեկը կառուցվում է մեքենաների համար. նախարարԲացահայտվել է հանցագործության 125 դեպք Հայաստանը բարձր է գնահատում Շվեդիայի հետ հարաբերությունները. ՀՀ նախագահ Թալանել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակցին. նրան պատճառվել է մի քանի մլն դրամի վնասԾայրը ծայրին հազիվ հասցնող քայլիստների բարեկամները շատ են հարստացել վերջին 3-4 տարում․ Գագիկ ՀամբարյանԶգո՛ւյշ երթևեկեք. Սանոսյանը մանրամասներ է հայտնում աղետի գոտում տարվող աշխատանքներից (տեսանյութ)Ի գիտություն կամավոր ատեստավորման արդյունքում 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների. ԿԳՄՍՆ Բագրատաշեն- Ալավերդի- Վանաձոր երթևեկությունը վերականգնված է, բայց վարորդներին պետք է խնդրենք, որ զգուշությամբ անցնեն այդ ճանապարհով. Սանոսյան «Սեր առաջին տիկին, մեր առաջին տիկին». Աննա Հակոբյանի օգնականի գրառումըԽոշոր չափերով փողերի լվացման դեպք է բացահայտվել Պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Հանցավոր խումբը թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ ձեռք է բերել 231 մլն դրամ, կատարել է խոշոր չափերով փողերի լվացում. ՔԿՍահմանապահ զինվորը Ոսկեպարում վիրավորվել է ականի պայթյունից, ոտնաթաթը պոկվել է. Ոսկան ՍարգսյանՆարեկ Մկրտչյանը մասնակցել է «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի փակման արարողությանը Եթե աղետի գոտում համաճարակ սկսի, համակարգը պատրաստ է, սակայն եղել եմ այդ վայրերում, խնդիր չկա. Ավանեսյան (տեսանյութ)Ձեր պոետիկ զեղումներին ավելացնելու ոչինչ չունեմ. Ավանեսյանը՝ ԲԿ-ների տնօրեններին ազատելու մասին (տեսանյութ) Որոշ ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացը պարզեցվել է. ՊԵԿ Դատարանն արգելել է վաճառել Մարադոնայի Ոսկե գնդակըԿրկին իշխանական փիար-խումբը երեւանյան փողոցներում, կամ «թագավորը մե՜րկ է»Աղետի գոտում երկաթգծի վերականգման ուղղությամբ ՌԴ գործընկերները մեծ աշխատանք են տանում․ Փաշինյան (տեսանյութ) Կադաստրի քարտեզը համապատասխանո՞ւմ է Ալմա Աթայի հռչակագրով ՀՀ տարածքին. իշխանությունը չգիտի Ստում ես, Վարդապետյան Աննա, ասում էիր՝ չի լինելու վերք, որ արնահոսի, ոչինչ չի արվում. զոհվածի մայր (տեսանյութ)Կառավարությունն այս տարի 10 միլիարդ դրամ գումար է հատկացրել մարզերին սուբվենցիոն ծրագրերի համար ՆԳՆ հաշվառման-քննական ստորաբաժանումներում տեղադրվել են POS տերմինալներՄահացել է նկարիչ, խեցեգործ Վան Սողոմոնյանը «Տավուշը տուն է», «Արարատը նպատակ է» և այլն․ ակցիա Երևանի փողոցներում (լուսանկարներ)
Ամենադիտված