Ամեն տարի մեզ ինչ-որ բան պակասում է․ Վարազդատ Հարոյան
ՍպորտՎերջին տարիներին մշտապես խոսում ենք, որ լավ շանսեր ունենք, բայց վերջում ինչ-որ բան պակասում է: Ազգերի լիգայի հետ կապված չէի ցանկանա սկզբում խոսել հնարավորությունների մասին: Ամեն խաղին պետք է պատրաստվենք ինչպես վերջին խաղին:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ չինական «Ցինդաո Ուեստ Քոսթ»-ի պաշտպան Վարազդատ Հարոյանը:
«Առաջիկա խաղերին լավ ենք պատրաստվում: Դեռ երկու օր է ինչ սկսել ենք հավաքը: Այսօր քննարկել ենք նաեւ վերջին խաղը՝ Խորվաթիայի հետ, սխալներն անալիզ ենք արել: Վաղվանից պատրաստվելու ենք Կոսովոյի հետ ընկերական խաղին: Ունենք երկու մրցակից: Երկուսն էլ ոճով նույն խաղն են խաղում: Մարզիչների հետ կուսումնասիրենք: Ինքս լավ տրամադրված եմ, բարձր տրամադրությամբ եկել եմ հավաքական»,- ասաց Հարոյանը: