«Հրապարակ». Ի՞նչ անակնկալ է պատրաստում Բագրատ Սրբազանը Երեկվա պայթյունից հետո փակ է Երևան-Սևան ճանապարհի մի հատվածը Հրապարակվել են գազալցակայանի պայթյունից տուժած քաղաքացիների անունները Ինչո՞ւ մինչև հիմա լցակայանը չի փակվել. Սուրեն Սուրենյանց Վազգեն Թևանյանը հրաժարվել է եզրափակիչում գոտեմարտել Արման Անդրեասյանի հետ «Կրակից հեռո'ւ». Երևան-Սևան մայրուղին խցանվեց. շտապօգնության մեքենաներ են մոտենում (տեսանյութ) Ալիևն ամեն գնով չի կնքելու խաղաղության պայմանագիր, քանի դեռ Հայաստանում այս իշխանությունն է Պայթյունի վայրից հինգ քաղաքացի հոսպիտալացվել է ․ ՀՀ ԱՆ Չինաստանի դեսպանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների կայուն կերպով զարգանում են Երևան-Սևան ճանապարհի գազալցակայաններից մեկում պայթյունից, ըստ նախնական տեղեկությունների, կան տուժածներ. ՆԳՆ 

«Տելեգրամ»-ով թմրամիջոցների ապօրինի շրջանառության նոր դեպքեր են բացահայտվել․ երեք անձ կալանավորվել է

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժիններում քննվող երկու տարբեր քրեական վարույթների շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են «Տելեգրամյան» ալիքներով իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքերը։

Մասնավորապես, 2024թ․ մարտի 15-ին ստացված տեղեկատվության իրացման արդյունքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում Երևան քաղաքի Արամի 103 հասցեի հարակից ապօրինի տարածքից թմրանյութ պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և քննչական բաժին են ներկայացվել «Հունդայ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորուհին:

ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված խուզարկությունների արդյունքում հիշյալ ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել են դեղնականաչավուն զանգվածով լցված փաթեթներ, ապակյա տարա՝ լցված դեղնավուն հեղուկ զանգվածով, բազմաթիվ վճարման անդորագրեր, նոթատետր, որի մեջ եղել են գրառումներ՝ տարածաշրջանների, քաշերի, քանակների և գումարների վերաբերյալ։

Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ հիշյալ ավտոմեքենայի վարորդն ու ուղևորուհին, նախնական համաձայնությամբ, իրացնելու նպատակով և շահադիտական դրդումներով, ապօրինի ձեռք են բերել և իրացնելու նպատակով «Հունդայ» մակնիշի ավտոմեքենայում ապօրինի պահել ընդհանուր 45 փաթեթ՝ լցված դեղնականաչավուն զանգվածով և 1 հատ տարա՝ լցված դեղնավուն զանգվածով։ Փաթեթներից մեկը հայտնաբերվել է ավտոմեքենայի ուղևորուհու անձնական խուզարկությամբ, իսկ մնացած՝ 44–ը և դեղնավուն զանգվածով լցված տարան, հայտնաբերվել են հիշյալ ավտոմեքենայում: 

Նշանակված փորձաքննությամբ հաստատվել է, որ փորձաքննության ներկայացված նմուշները «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց են, մնացած մասով եզրակացությունը դեռևս չի ստացվել։ 

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վերոնշյալ անձանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։

Մյուս քրեական վարույթով ՀՀ ՔԿ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում կատարված նախաքննությամբ պարզվել է, որ 2024թ․ մարտի 16-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները Երևան քաղաքի Դալմայի այգիներ կոչվող տարածքի մոտից ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, իրացնելու և օգտագործելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալել են 30-ամյա մի տղամարդու, ով Կոտայքի մարզի բնակիչ է։

Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 14 փաթեթներում առանձնացված, ընդհանուր 6 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, բժշկական մեկ կաթոցիչ՝ մոխրացած հետքերով։ 

Քրեական վարույթի շրջանակներում նշանակված փորձաքննությամբ պարզվել է, որ հայտնաբերված զանգվածը «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց է։

Քննությամբ նախնական տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ տղամարդը նշված թմրամիջոցը ապօրինի ձեռք է բերել «Տելեգրամ» հավելվածի միջոցով՝ քննությամբ ինքնությունը դեռևս չպարզված անձից և այն պահել, տեղափոխել՝ հետագա իրացման նպատակով։

30-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով։ 

Երկու քրեական վարույթներով միջնորդություն է ներկայացվել դատարան՝ 3 մեղադրյալների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ 

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայում ներգրավված հնարավոր այլ անձանց՝ մասնավորապես թմրամիջոցների ձեռքբերման աղբյուրները և դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Հրապարակ». Ի՞նչ անակնկալ է պատրաստում Բագրատ ՍրբազանըԵրեկվա պայթյունից հետո փակ է Երևան-Սևան ճանապարհի մի հատվածըՀրապարակվել են գազալցակայանի պայթյունից տուժած քաղաքացիների անուններըԻնչո՞ւ մինչև հիմա լցակայանը չի փակվել. Սուրեն ՍուրենյանցԱսիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների դպրոցականների ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրները կստանան անվանական կրթաթոշակԱրսեն Հարությունյանը՝ Բուդապեշտի վարկանիշային մրցաշարի հաղթողՀինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներՊեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունըՎազգեն Թևանյանը հրաժարվել է եզրափակիչում գոտեմարտել Արման Անդրեասյանի հետ«Կրակից հեռո'ւ». Երևան-Սևան մայրուղին խցանվեց. շտապօգնության մեքենաներ են մոտենում (տեսանյութ)Ալիևն ամեն գնով չի կնքելու խաղաղության պայմանագիր, քանի դեռ Հայաստանում այս իշխանությունն է Պայթյունի վայրից հինգ քաղաքացի հոսպիտալացվել է ․ ՀՀ ԱՆՉինաստանի դեսպանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների կայուն կերպով զարգանում ենԵրևան-Սևան ճանապարհի գազալցակայաններից մեկում պայթյունից, ըստ նախնական տեղեկությունների, կան տուժածներ. ՆԳՆՄոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել Բանանի գնի առումով տնտեսության մասին բարբաջողը, երկիրը պիտի իհարկե դարձներ բանանային․ Ռուբեն ՄխիթարյանԵղիշե Մելիքյանը նոր պայմանագիր է կնքել «Փյունիկի» հետՊայթյունի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից ութ մարտական հաշվարկ«Ռուսական մարդասիրական առաքելությունը» ՀՀ-ում ղարաբաղցի երեխաների համար ռուսաց լեզվի ուսուցման ծրագիր է պատրաստելՀրատապ. Արզնիի գազալցակայանն է պայթել. զոհերի, վիրավորների մասին տեղեկություններ չկանԵրևան-Սևան ճանապարհի գազալցակայանում պայթյուն է որոտացել․ մանրամասներՌուբեն Վարդանյանի ծրագրերը շարունակում են իրականություն դառնալԱ'յ տխմարներ, մեզ ուզում են մորթել, հիմա էլ Մինսկի խումբն են ուզում լուծարել, ամեն ինչ կկորցնենք (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացված Արցախում մզկիթներ է կառուցումՍրբազանը կհաղթի` նրա կողմը կանցնեն, Սրբազանը կպարտվի` հայրենիքը կհանձնեն. Արմինե ՕհանյանՍրբազանին հաջողվեց ապահովել կոնսոլիդացիա. այն պետք է վերածել քաղաքական կապիտալի. Խոսրով Հարությունյան (տեսանյութ)ՀՀ նախագահը և ԱԳ նախարարը քննարկել են արտաքին քաղաքական մարտահրավերների չեզոքացման ուղղությամբ իրականացվող քայլերը«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը հրավիրում է մեծ ավտոերթի դեպի Վանաձոր՝ հանրահավաքիՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին Ալիևը կրկին պահանջում է փոխել Հայաստանի Սահմանադրությունը՝ հայտարարելով, որ առանց դրա խաղաղության պայմանագիրը չի ստորագրվիՔՊ-ից համոզում են՝ բան չմնաց, մի քիչ էլ ենք զիջում, ու երանելի «խաղաղության պայմանագիրն» է կնքվումՄոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել Եթե թշնամին չի հասել Երևան, չի նշանակում, որ տավուշցին, Սոթքում ապրողը հանգիստ է. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)«Նիկոլ, վարչապետ», «Դուք թուրք եք, թուրք». սադրանք՝ Շարժման իրազեկման ակցիայի ընթացքում (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է բուլղարահայ ուխտավորներիՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը ԵԽ գրասենյակի ներկայացուցիչների հետ քննարկել է ազգային փոքրամասնությունների կրթության հարցերԱշխարհը մեզ փալասի տեղ էր դրել, այս օրերը վճռորոշ կլինեն մեր ներկայի և հետագա կյանքի համար. Սրբազան (տեսանյութ)«Դուք սխալ մարդու վրա եք խաղադրույք կատարել». Արդյո՞ք Ելցինը դեմ էր Քոչարյանի թեկնածությանը (տեսանյութ)Աշխարհաքաղաքական կոնսենսուս կա՝ Փաշինյանը պետք է հեռանա. Սեֆիլյան (տեսանյութ)Սրբազան, մենք բոլորս ակնկալիք ունենք, ուզում ենք` եռագույնը հաղթի սևին ու սպիտակին. զոհվածի հայր (տեսանյութ)Մարդկանց զրկել են հայրենիքից, գերեզմանները քանդել, հիմա էլ բռնություն են գործադրում (տեսանյութ)Եթե էս հրապարակը լցվեր զոհված հերոսների ծնողներով, Նիկոլ Փաշինյանը մի ժամ չէր դիմանա. Արա Ռոստոմյան (տեսանյութ)Մենք փալաս չենք, Սրբազանի Շարժումը մեզ վերադարձնում է մեր արժանապատվությունը (տեսանյութ)ՀԱՄԱՍ–ը հայտնել է ՄԱԿ–ի դպրոցի վրա Իսրայելի հարվածների հետևանքով 40 զոհի մասինԹշնամին մի միլիմետր չի նահանջելու, տեսնում է` դիմացը ծնկած ստախոս է, անընդհատ առաջ է գալու. Սրբազան (տեսանյութ)Մարդ լինել․ Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանի մասին ֆիլմ կթողարկվի«Հ1», էդ ներողությունը չի անցնում, ձեզ պահեք այդ կիսաներողությունը, դուք տեղով վրիպակ եք. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)Սիսիանի նախկին ոստիկանապետին հարկադրաբար մերկացնելու դեպքը նոր ընթացք է ստանում․ ArmlurԽոշոր ավտովթար. բախվել են «Ford»-ն ու 20 տոննա դիզվառելիք տեղափոխող ավտոցիստեռնով «KamAZ»-ըՀունիսի 9-ին ողջ քայլերը կներկայացնենք` երբ, ինչպես, ինչ մեթոդներով, բայց կազմի մասին չենք խոսի (տեսանյութ)
Ամենադիտված